Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Շիրակցի հերոսի որդին՝ 5-ամյա Վիլյամը, դեռևս չգիտի, որ հայրը զոհվել է, տղային ասել են, որ տան մի անկյունում դրած հոր նկարը հայրը դիրքերից է ուղարկել, որպեսզի իրենք բոլորով տեսնեն և ուրախանան

«Ճակատագրի բերումով եղել եմ Միքայել Աթոյանի կինը և շնորհակալ եմ ճակատագրին, որ հենց նրա նման մեծատառով անհատականության հետ միասին ենք դաստիարակել ու կրթել մեր երկվորյակ դստրիկներին ու որդուն, որի լույս աշխարհ գալուն Միքայելը շատ էր սպասել: Նրա հետ անցկացրած տարիները ինձ համար լուսավոր ու երջանիկ տարիներ էին, ու ես միշտ վախենում էի ինձ բաժին հասած անափ երջանկությունից: Միքայել Աթոյանը եղել է ու կմնա որպես իր երկիրն ու ժողովրդին անմնացորդ սիրող, իր գիտելիքները, ջանքն ու եռանդը հայկական բանակին ուղղորդած հայրենասեր հայորդի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Բաղանիսի զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Միքայել Աթոյանի կինը՝ Ասյա Աթոյանը:

«Ես իր հետ պարոն Աթոյանով էի խոսում. զանգում էի հարցնում՝ պարոն Աթոյան, ինչպե՞ս եք, ասում էր՝ շատ լավ եմ, ծառայում ենք Հայրենիքին: Շատ էր սիրում մեր երկրի սահմանները՝ Բաղանիսը, Կոթին, Ոսկեպարը. կարծես ինքը այնտեղ ծնված լիներ:

Զորամասից մեզ բնակարան էին հատկացրել, և մենք հարազատ տնից՝ Ախուրյանից հեռու, չորս տարի իր հետ էինք ապրում: Տուն էր գալիս 15 րոպեով ու արագ վերադառնում էր զորամաս, առանց զորամասի չէր պատկերացնում իր առօրյան, շտապում էր հետ վերադառնալ: Ես գիտեի իր բնավորությունը, անտրտունջ համակերպվում էի զինվորականի կինը լինելու դժվարին պարտականությանը:

Իրեն գումարտակում շատ էին սիրում, նա բոլոր ժամկետային զինծառայողների հետ կարողանում էր լեզու գտնել, թե՛ մեծ, թե՛ փոքր, բոլորի հետ մտերիմ էր: Ընկերասեր էր, և իրեն էլ բոլորը սիրում էին, շատ հարգված էր:

Ամուսնուս համար Հայրենիքից և ընտանիքից կարևոր բան չկար… լավ զավակ էր, լավ ամուսին և լավ հայր, լավ եղբայր:

Շատ էր սիրում մեր երկվորյակ աղջիկներին, նրանց ձագերս էր ասում:

Ինքը Հայրենիքի համար զոհվեց, որ բոլորս ապրենք: Իր ամեն մի բառը, ամեն ասած խոսքը, որ հիմա վերլուծում եմ, հասկանում եմ, որ ինքը սպասում էր պատերազմի: Երևի կանխազգում էր, որ պետք է զոհվի հանուն Հայրենիքի, որ պետք է անմահանա»:

Մայոր Միքայել Սարգսի Աթոյանը ծնվել է 1984թ. Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, նշանակվել է Տավուշի մարզի գ. Բաղանիսում որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Երիտասարդ սպան հոկտեմբերի 19-ին տեղափոխվել է Արցախ, մասնակցել թեժ մարտերին: Միքայել Աթոյանը քաջաբար զոհվել է հոկտեմբերի 20-ին Կուբաթլուի տարածաշրջանում:

Գումարտակի հրամանատարի տեղակալ Միքայել Աթոյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայության» համար մեդալի:

 

 

Շիրակցի հերոսի կինը՝ Ասյան, պատմում է, որ իրենք համերաշխ ընտանիք են եղել, բայց պատերազմը իրենցից խլեց իրենց երջանկությունը: Ասում է՝ կորստի ցավը մեծ է, բոլորի ցավն էլ նույնն է, ուղղակի երանգներն են տարբեր:

«Զորամասից ոչ մի խոսակցություն ու տրամադրություն Աթոյանը տուն չէր բերում, մենք տանը չէինք խոսում զինվորական թեմաներով, ճիշտ են ասում, որ սպայի կյանքում գաղտնիությունը պարտադրված է… ինքը ներս էր մտնում և վերջ. մենք էինք ու մեր երեք երեխաները: Ինքը ընտանիքում ուրիշ մարդ էր»,- պատմում է պատերազմում զոհված մայորի կինը:

Ասյա Աթոյանը ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին:

«Երեք անգամ զանգեցի, ասացի՝ Աթոյան, ո՞ւր ես գնում, ասաց՝ Ասյա, մի՛ անհանգստացիր, դիրքեր եմ գնում:

Ես ասացի՝ երեք անգամ դու ո՞ւր ես գնում, ես քո պոստեր գնալու ժամանակը գիտեմ… ասաց՝ չլացե՛ս, Ասյա, բայց դա հրամանի տոնով էր: Ասաց՝ հրամայում եմ, չլացե՛ս, ես գնում եմ պատերազմ, գնում եմ հայրենիքս պաշտպանելու՝ հանուն մեր բոլորի, հանուն երեխաների: Ես սկսեցի լաց լինել, զինվորականին բնորոշ խստությամբ հրամայեց՝ Ասյա, չլացե՛ս, ես հետ եմ գալու, կզանգեմ քեզ. անհասանելի եմ լինելու, դու չզանգես ինձ:

Հետո Միքայելը անհասանելի դարձավ, 48 մութ ու ձիգ օրեր սպասեցինք իր զանգին, չզանգեց…

Հոկտեմբերի 20-ին թեժ մարտեր է մղել թշնամու դեմ՝ ունենալով հաջողություններ… թշնամու դիպուկահարը նկատել է, որ Աթոյանը հրամանատար է, որովհետև եթե զինվոր լիներ, էդքան բան չէր անի:

Ամուսինս զոհվել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Մենք այսքանից հետո էլ չենք չարացել, ես ուզում եմ, որ բոլորը ողջ-առողջ հետ գան. թող վերջին լացողը ես լինեմ: Մարդիկ չարանում են, բայց ես չեմ չարացել… թող բոլորը հետ գան, իրենց զավակների կողքին լինեն:

Ես ճաշակել եմ որբության դառնությունը, և ամուսինս գիտեր, որ ես որբություն բառից անգամ շատ եմ վախենում: Ես այնքան էի հավատում, որ նա իր ձագուկներին որբ չի թողնի: Ես երեխաների հետ Ախուրյանում էի ապրում, ինքը ամենուր էր՝ այստեղ-այնտեղ, գնացինք և իր հետ էինք բնակվում զորամասի կողմից հատկացված տանը, որ երեխաները չմտածեն՝ պապան հեռու է, չկարոտեն: Անհամբեր սպասում էինք այն օրերին, երբ էր մեր հայրիկը դիրքերից իջնելու, միշտ պատրաստվում էինք՝ տորթ էի թխում, սեղան էինք պատրաստում:

Աղջիկներս ասում էին՝ պապ, գնանք ինչ-որ տեսարժան վայր, տանում էր, հարմարեցնում էր իր ծանր աշխատանքի հետ:

Վերջին անգամ սեպտեմբերի 13-ն էր, երբ եկավ տուն, աղջիկներս ասացին՝ պապ, մի բան խնդրենք, ասաց՝ ասեք, ձագեր:

Ասացին՝ Բերդավանում Բերդ ամրոց կա, որտեղ հանգրվանել է Աշոտ Բ-ն, պապ, եթե հարմար լինի, կտանե՞ս՝ մենք տեսնենք: Ասաց՝ այդ հարցը վաղը կլուծենք։ Հաջորդ օրը գնացինք և տեսանք Բերդ ամրոցը, նկարվեցինք. կարծես ինքը գիտենար, որ վերջին նկարներն են լինելու։ Ասաց՝ Վիլյամ, ձագեր, այնպես նկարվեք, որ անպայման դրոշը բոլոր նկարների մեջ լինի, և այդպես էլ եղավ՝ բոլոր նկարների մեջ դրոշը երևում էր:

Ես մեծ հպարտություն եմ ապրում, որ Միքայել Աթոյանի հետ եմ կապել իմ 16 տարիները: Հպարտանում եմ, որ իրեն ունեմ, ուղղակի չէի ուզում այսքան շուտ կորցնել իրեն:

Ինքը զոհվեց, որ հպարտանանք իր սխրանքներով, իր թողածով՝ իր պատվոգրերով և շնորհակալագրերով: Ինքը չէր ասում, որ պատվոգիր կամ շնորհակալագիր է ստացել. հետո էինք իմանում դրանց մասին:

Ասում էր՝ Աս ջան, գիտե՞ս, այսօր պատվոգիր եմ ստացել, ասում էի՝ Միշ, կբերես տուն՝ տեսնենք… մեծ հպարտություն եմ ապրում: Անասելի հպարտություն է հերոսի կին լինելը: Ինքը գիտեր, որ ես երևի ուժեղ եմ, դրա համար էլ ինձ հերոսի կին կոչումը թողեց ու գնաց:

Աստծուց ես խնդրեցի, ասացի՝ Աստված իմ, խնդրում եմ հետ վերադարձրու, դու գիտես ես ինչից եմ վախենում: Թող առանց ոտքի-ձեռքի լինի, Աստված լսեց իմ ձայնը, բայց չկատարեց, որովհետև արդեն ուշ էր»,- եզրափակեց Միքայել Աթոյանի կինը:

Շիրակցի հերոսի որդին՝ 5-ամյա Վիլյամը, դեռևս չգիտի, որ հայրը զոհվել է, տղային ասել են, որ տան մի անկյունում դրած հոր նկարը հայրը դիրքերից է ուղարկել, որպեսզի իրենք բոլորով տեսնեն և ուրախանան:

Վիլյամը կսպասի հերոս հոր վերադարձին և խոստացած մեդալներին:

 

 

Անահիտ Չալիկյան

Ավելին

Իշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան