Հայերեն
ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» 

«Հրապարակ». Հաղթել սեփական պարտությունը․ Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ չի ընկալում իրեն պարտված, մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք․ Ա․ Վանեցյան

«Հրապարակ»-ը ներկայացնում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոդվածը․


«Իմ խորին համոզմամբ՝ բո­լոր այն անհատները և քա­ղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջի­կայում էական քաղաքական դերա­կատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետևյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները.

ա) Տեղի ունեցած աղետի ծա­վալները:

բ) Առաջիկա ռիսկերի և վտանգների էությունն ու հնարավոր հետևանքները:

գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերա­կանգնումը:

Հիմա, առավել բան երբևէ, հասա­րակության առաջ պետք է լինել բաց և հենց այդպես հասարակությանը մասնակից դարձնել բարդ և վճռո­րոշ քննարկումներին: Ուստի, ինքս առայժմ հակիրճ կանդրադառնամ վերոնշյալ հարցերին:

Հայաստանի վաղը որոշվում է այսօր

Անկախություն ձեռք բերելուց երեսուն տարի անց մենք ստիպված ենք ամեն ինչ սկսել գրեթե զրոյից՝ կառուցել անվտանգային նոր համակարգ, արդյունավետ համագործակցության բանաձևեր գտնել մեր հիմնական և բնական դաշնակից ՌԴ-ի հետ, վստահելի և գործընկերային հարաբերություններ ստեղծել հարևանների ու արտաքին աշխարհի հետ, Արցախի հարցում հայանպաստ լուծման նոր ուղիներ գտնել և այլն: Միայն այսքանը բավարար է՝ գի­տակցելու համար ազգային ճգնաժա­մի խորությունը:

Ահռելի կորուստները զգալի ռիսկեր են պարունակում՝ տնտե­սության անկում, ֆինանսական շուկայի անկայունություն, սոցիալա­կան լարվածության աճ և բազում այլ խնդիրներ: Սա մեր իրականությունն է՝ նկարագրված հնարավորինս մեղմ: Մի իրականություն, որի ամենավտանգավոր սպառնալիքը, ըստ իս, պարտվածի հոգեբանության ծուղակն է, որի մեջ կարող ենք հայտնվել ազգովի: Չլուծենք այս խնդիրը՝ չենք կարողանալու լուծել որևէ այլ կարևոր կենսական խնդիր: Պատմության ընթացքում բոլոր պետություններն ունեցել են թե՛ տա­պալումներ, թե՛ պարտություններ: Շա­տերը կանգնած են եղել ընդհանրա­պես լինել-չլինելու խնդրի առջև: Եվ բոլոր այն պետությունները, այն ժողովուրդները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփա­կան պարտությունը, որոնք արել են անհրաժեշտ հետևություններ, ան­պայման գտել են վերելքի ուղիները և այդկերպ հաջողել:

Հետպատերազմյան հանրային դիսկուրսում առկա էր ժամանակա­կից Հայաստանում հնչած կարևոր գաղափարներից մեկը՝ «հայ զինվորը չի պարտվել, հայ սպան չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել»: Եվ դա իսկապես այդպես է: Արդյոք հնա­րավոր չէ՞ այս մոտեցումը դարձնել ընդհանրական, բոլորիս միավորող՝ անկախ քաղաքական և այլ հա­յացքներից: Ինչո՞ւ մենք սա չենք անում: Այն հերոսությունները, որ ցուցաբե­րել են հայկական զինված ուժերը, մեր տղերքը, աննկարագրելի են, և հակառակորդը դա շատ լավ գիտի՝ մեզնից էլ լավ: Թշնամին ունեցել է հսկայական տեխնոլոգիական և քա­նակական առավելություն, թշնամին մեզ վրա հարձակվել է միջազգային տեռորիստական խմբավորումների և թուրքական զինված ուժերի հետ համատեղ և սրանով մեկտեղ կրել է զգալի մարդկային ու նյութական կորուստներ: Բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրա­ռել բարձր տեխնոլոգիական իր առա­վելությունը, պարտություն է կրել:

Աններելի են իշխանության ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները՝ մեր անզո­րության և պարտության դատա­պարտված լինելու մասին: Ո՞ւմ օգտին են նրանք խաղում: Դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հազարավոր ահաբեկիչնե­րի ներգրավման հարցը: Ադրբեջանն ամեն օր մեզ սպառնում է և՛ միջազգա­յին արբիտրաժներով, և՛ դատերով, ու եթե այդ սպառնալիքներին չլինի համարժեք հակադարձում, ապա վա­ղը Հայաստանը կհայտնվի էլ ավելի բարդ իրավիճակում: Մենք, ունենալով Մինսկի խմբի համանախագահների և մի շարք այլ երկրների հրապարա­կային փաստումը, որ մեր դեմ կռվելու նպատակով Ադրբեջանը հազարավոր վարձկան ահաբեկիչների է բերել տա­րածաշրջան, չենք կարողանում դրան տալ քաղաքական և իրավական զարգացում: Աշխատո՞ւմ ենք Սիրիա­յի իշխանությունների, արաբական աշխարհի, մեզ բարեկամ այլ երկրնե­րի հետ: Աշխատո՞ւմ ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպու­թյունների, հակաահաբեկչական կենտրոնների, սփյուռքի լոբբիստական կառույցների հետ: Նման հստակ խնդիր ձևակերպե՞լ ենք, դիվանագի­տական խողովակներով աշխատո՞ւմ ենք: Անվերջ կարելի է թվարկել աշխա­տանքի ճակատները: Սա Ադրբեջանի վրա ճնշման՝ այս պահին մեր եզակի ուժեղ հաղթաթղթերից մեկն է:

Աշխարհին ուղղված մեր ուղերձները

Հետպատերազմյան Հայաստանից և Արցախից պետք է ուղերձներ հղվեն հայությանը և ողջ աշխարհին: Այդ գործն անթույլատրելիորեն ուշանում է: Հայաստանն իր քայլերով պարտավոր է աշխարհին հստակ ցույց տալ, որ.

ա) Մենք չենք ընկալում մեզ պարտված:

բ) Մենք կենսունակ պետություն ենք և վստահ վերականգնվելու ենք՝ որպես տարածաշրջանի լիարժեք դե­րակատար:

գ) Ունենք համահայկականության նոր գաղափարներ և հեռուն գնացող ազգային նպատակներ:

Արցախից նույնպես պետք է հնչեն ուղերձներ՝ Հայաստանին, սփյուռքին և միջազգային հանրությանը, որքան էլ այն այսօր անհաղորդ թվա: Պետք է հնչեն Արցախի կենսունակության վերաբերյալ հստակ ձևակերպումներ և միջազգային քաղաքականության ակտիվ մասնակից լինելու համոզմունք պարունակող կոչեր: Սա պետք է դառնա հայկական երկրորդ պե­տության օրակարգը, որպեսզի հնարա­վոր լինի աշխատել և այդ խնդիրներին տալ գործնական լուծումներ: Իսկ այն, որ դա պետք է արվի, կասկածից վեր է:

Հայաստանում և Արցախում պետք է լինի խաղաղության և վերելքի հստակ որոշում, որի առանցքում մեր մարտունակության և անվտանգային համակարգի էական ուժեղացումն է: Հայի արժանապատվության և ինքնավստահության վերականգնումը պետք է սկսվի այդ որոշումից: Պե­տության մեջ որակական փոփո­խությունները և իրավիճակը փոխե­լու վճռականությունը միայն կարող է դառնալ ազդակ աշխարհասփյուռ հայությանը՝ մեջքն ուղղելու, միա­վորվելու, նոր նպատակներ ձևա­կերպելու և ավելի վճռականորեն, միասնական աշխատելու ազդակ: Իսկ այդ փոփոխությունների սկզբնակետը, անկասկած, Նիկոլ Փաշինյանի և այս ապաշնորհ իշխանությունների հեռա­ցումն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ Գևորգյան