Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Ես էլ եմ մարդ ու կարող եմ տրվել իմ սեփական հույզերին, բայց չունեի դրա հնարավորությունը». Հռիփսիմե Սարգսյանը՝ «Շիրազի Վարդի» ավարտի և դադար վերցնելու մասին

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանի մասնակցությամբ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն օրերս ավարտվեց, դերասանուհին որոշել է դադար վերցնել: Tert.am Life-ի հետ զրույցում Հռիփսիմեն պատմել է դադարի պատճառների, սպառվելու և իր ստեղծագործությունների մասին:


Հռիփսիմեի խոսքով՝ կկարոտի իր կերպարին, որովհետև 1 տարի միասին էին, կապվածություն է ստեղծվել:

«Շողերին մարմնավորելը բարդ էր, այդ պատճառով հիմա սպառված եմ: Կա ցուցադրական դերասանական խաղ, երբ դերասանը չի ապրում կերպարի ապրումները, բայց ես ապրել եմ այն, ինչ Շողերը, ամեն ինչ անցկացրել եմ իմ միջով, քանի որ չունեմ դերասանական այդ պրոֆեսիոնալիզմը: Կարծում եմ՝ դեռ փոքր եմ, այդ էմոցիաները պետք է գան պրակտիկայի հետ, ինձ դեռ երկար տարիներ են պետք, բայց սկսնակ ժամանակ ինքդ քո նկատմամբ շատ պահանջկոտ ես, պատրաստ ես շատ բաների, որովհետև կայանալու կարիք ունես, ինչն օգնում է մոտիվացվել և կերտել բարդ հոգեբանական դերերը» ,- ասաց նա:

 


Ըստ դերասանուհու՝ դադարի կարիք ունի, որովհետև կերպարի բացասական զգացմունքները իր մեջ են մնացել: «Ժողովրդական լեզվով ասած՝ «մնացել եմ կերպարի տակ», այդ պատճառով հիմա դատարկ եմ: Նաև հեռուստադիտողը հոգնում է նույն դեմքերից, դերասանը հոգնում է տեսախցիկից, անընդհատ նկարահանվելը կարող է նաև դեպրեսիաների պատճառ դառնալ: Դադարների կարիք միշտ կա, նաև կարևոր է՝ տարբեր ռեժիսորների հետ աշխատել, որովհետև ամեն ռեժիսոր մի դպրոց է, ես արդեն երկու տարի է՝ աշխատում եմ Ելենա Արշակյանի թիմի հետ: Չնայած շատ գոհ եմ՝ պետք է աշխատել նաև այլ մարդկանց հետ: Նույն աշխատաոճը դերասանին լճացման է տանում» ,- նշեց նա:

Հռիփսիմեն նկատեց, որ անցնող 2020 թվականը բարդ տարի էր: «Ամբողջ տարվա ընթացքում ինչ ասես, որ չպատահեց՝ սկսած համաճարակից, վերջացած՝ պատերազմով: Մարդիկ դիտում են հեռուստասերիալը՝ առանց պատկերացնելու, թե ինչ է տեղի ունենում կադրի հետևում: Դերասաններից շատերը՝ այդ թվում ես, իմ հարազատներից շատերը, վարակվեցինք կորոնավիրուսով, դերասաններից, ընկերներիցս, հարազատներիցս շատերն առաջնագծում էին՝ պատերազմի մեջ, իսկ ես պետք է խաղայի: Ես էլ եմ մարդ ու կարող եմ տրվել իմ սեփական հույզերին, բայց չունեի դրա հնարավորությունը: Գիտակցելով, որ շատ մարդիկ սպասում են սերիալին գոնե մեկ ժամով աղետալի լուրերից ցրվելու համար՝ կատարում էինք մեր աշխատանքը» ,- ասաց նա:

Հռիփսիմեն նաև բանաստեղծություններ է գրում, նա ընդգծեց, որ դադարի ընթացքում նորություններ է ունենալու: «Կարծում եմ՝ այն, ինչ գրում եմ, արժանի է ոչ միայն համացանցում լինելուն: Այդ մտքին ինձ տարել են իմ հետևորդները, ընկերները, ընթերցողները: Երբեք չէի կարող մտածել, որ կարող եմ ընթերցողներ ունենալ, այն էլ այս ժամանակներում, երբ ասում են՝ գիրք չեն կարդում: Չեմ ուզում շատ բացահայտումներ անել, բայց որոշ ժամանակ անց նորություններ կլինեն» ,- նշեց նա:

 

Հարցին, թե ի՞նչ է իրեն պետք ստեղծագործելու համար, Հռիփսիմեն պատասխանեց. «Ինձ ստեղծագործելու համար բողոք և ցավ է պետք: Եթե ամեն ինչ լավ է, իրերն իրենց տեղում են և բողոք չկա, չեմ կարող ստեղծագործել, իմ ստեղծագործությունը չի կարող իրական արժեք ունենալ: Մարդիկ կան, որ հակառակն են պնդում, բայց ինձ մոտ այդպես չէ: Ներսումս ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, սկսում եմ հակառակվել հասարակությանը, ժամանակաշրջանին, կարծրատիպերին և այդ կոնֆլիկտից ծնվում է ստեղծագործությունը: Ես ունենում եմ հանգստի ու դատարկության պահեր և, մարդկանցից բավարարվածություն չստանալով, ինքնաբերաբար սկսում եմ ստեղծագործել: Հետաքրքիրն այն է, որ բանաստեղծությունը, կարծես, հայտնվի իմ առջև, ես չեմ գրում-ջնջում, միանգամից մտքերս թղթին եմ հանձնում»:

Հռիփսիմեն նաև ասաց, որ ստեղծագործությունների մեջ հավասարաչափ կարևորում է ձևն ու բովանդակությունը: «Բոլոր ժամանակների կոնֆլիկտն է՝ կարևորել ձևը, թե՞ բովանդակությունը: Մեր ժամանակներում ստեղծագործությունները հաճախ են ընկնում ձևի հետևից, բայց բովանդակությունը պակաս կարևոր չէ: Ավանգարդ մտածողությունն իմ ասածը չի ժխտում. դու կարող ես լինել հետաքրքիր և բովանդակ: Երբ գնում ենք դեպի անտիկ ժամանակաշրջան, տեսնում ենք, որ միայն ֆորմալիստ ոչ մի գրողի ստեղծագործություններ չեն, որ արժևորվել են: Իսկ այն ստեղծագործությունները, որոնք բովանդակության հաշվին են ստեղծագործություն, դարերով են մնում: Իմ ամենասիրելի պոետը Չարենցն է, նրանից հանճարեղ մարդ և գրող աշխարհում չկա, շատ բարձր եմ գնահատում նրան» ,- եզրափակեց դերասանուհին:

 

Ավելին

Խտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ Ակոպյան