Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Աղջկաս ծնունդով իմ պայքարը նոր շեշտադրում ստացավ». 32-ամյա փոխգնդապետի կինը՝ հերոս ամուսնու եւ իրենց առաջնեկի մասին

Երեխա ծնվեց, ուրեմն կյանքը շարունակվում է… Վանաձորցի Հովակիմյանների ընտանիքի համար 41 օրական Մարիան դարձել է միակ սփոփանքը և ապրելու ուժը: Ասում են՝ Մարիայի ծնվելով կյանքը փոխվեց, բայց ոչինչ չի կարող առաջվա նման լինել:

32-ամյա փոխգնդապետ Արա Հովակիմյանը չհասցրեց տեսնել իր առաջնեկին՝ Մարիային: Նա ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց:

«Մեր աղջիկը ծնվել է դեկտեմբերի 19-ին, ամուսինս չհասցրեց տեսնել մեր նորածին աղջկան և կատարել իր հայրական պարտականությունները: Շատ էինք սպասում մեր բալիկին… մենք միասին էինք ընտրել Մարիա անունը:

Պատերազմը հասավ բոլորի ընտանիքներին. չկա ընտանիք, որ կորուստ չունենա, պատերազմը որբացրեց շատ երեխաների, շատ ընտանիքներ քանդեց, բոլորիս կյանքում փոփոխություններ և նոր իրավիճակ ստեղծեց: Երեխաները, որոնք ծնվեցին պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, մեր առաջ շարժվելու ու պայքարի հույսն են: Հայրերը զոհվեցին հանուն իրենց ընտանիքների և երեխաների, և դա մայրերին պարտավորեցնում է, որ իրենց երեխաներին դաստիարակելիս հոր պարտականությունները ևս կատարեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արա Հովակիմյանի կինը՝ Աղավնի Էվոյանը:

32-ամյա փոխգնդապետ Արա Հովակիմյանը ծնվել է 1988թ.-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, սպայական ծառայության է անցել Բաղանիսում, եղել է Բաղանիսի գումարտակի հրամանատար:

Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Արցախ՝ Կուբաթլու, մասնակցել թեժ մարտերին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները: Արա Հովակիմյանն իր ծառայակից ընկերների հետ զոհվել է հոկտեմբերի 20-ին Սանասարում թեժ մարտերի ժամանակ:

Աղավնին ասում է՝ շատ երազանքներ ուներ ամուսինը. ուզում էր գնդապետի կոչում ստանալ, շարունակել ծառայությունը… մնացած երազանքները ընտանիքի հետ էին կապված:

«Անձնվիրաբար ծառայում էր, սիրահարված էր իր մասնագիտությանը, ամեն րոպեն ապրում էր իր ծառայությունով: Զինվորականի մասնագիտությունն ամուսնուս ընտանիքում գեներով էր գալիս: Արայի համար միշտ առաջնայինը հայրենիքն էր, հայրենիքը ամեն ինչից վեր էր սիրում և ընկալում»,- շարունակում է հերոսի կինը:

Արա Հովակիմյանի կնոջ բնորոշմամբ՝ ամուսինն ընկերասեր էր, բարի, բոլորի հանդեպ սիրով էր տրամադրված:

Աղավնի Էվոյանն ասում է՝ հպարտ է, որ հերոսի կին է, բայց առհասարակ զգացողությունները հնարավոր չէ բացատրել կամ նկարագրել.

«Գալիս է մի պահ, երբ մտածում ես, որ ավելի լավ է կողքիդ լիներ, քան հերոս… բայց դե իմ դեպքը միակը չէ: Հուսահատության պահերին ինձ առաջ մղողն իմ աղջիկն է, իմ ընտանիքը, ինձ հարազատ մարդիկ, ովքեր այս պահին իմ կողքին են:

Աղջկաս ծնունդով իմ պայքարը նոր շեշտադրում ստացավ, հիմա ամբողջ պատասխանատվությունը ընկած է իմ ուսերին. ես պետք է և՛ մայրական, և՛ հայրական պարտականությունները կատարեմ: Երեխաս մեղավոր չէ, որ այսպես ստացվեց, աղջիկս երբ մեծանա, հպարտանալու է, որ հերոսի աղջիկ է:

Կուզեի ընդհանրապես այս պատերազմը չլիներ, որ մենք ազգովի չապրեինք այս ցավը: Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, ով էլ կորուստ չուներ, ցավում էր, որովհետև դու հայ ես, ուրեմն կապրես դիմացինիդ ցավով»,- եզրափակում է արցախյան պատերազմում զոհված սպայի կինը:

 

Անահիտ Չալիկյան

Ավելին

Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա Մաթևոսյան