Հայերեն
«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» 

Կառավարության անհեռատեսության պատճառով տնտեսությունն արդեն անդունդի եզրին է

Տնտեսություն

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նախօրեին ներակայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկայի որոշ վիճակագրական տվյալներ և առկա ոչ բարվոք վիճակի պատճառներ։ Այսպիսով, ըստ տնտեսագետի. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները։ Ըստ վիճակագրության 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրանքը, առևտրի շրջանառությունը և բնակչությանը մատուցված ծառայությունները։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։ Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, շինարարությունն աճել է 0.8%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 15.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.3%-ով:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 137,338.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 186,933.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 129,799.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 12,566.3 մլն ՀՀ դրամ։ Այս վիճակագրությունը խոսում է պետական կառավարման համակարգի անգործության կամ անճարակության մասին։ Երեք տարում այդպես էլ կառավարությունը չսովորեց ճիշտ կառավարել պետական բյուջեն։ Այս խնդիրը մեզանում կար և՛ անցած, և՛ նախորդ տարիներին։ Բայց իրավիճակը ոչնչով չի փոխվում։
Ամեն հերթական տարում թվում է, թե կառավարությունը հետևություններ կանի իր սխալներից, և քայլեր կձեռնարկի տնտեսությունը փրկելու համար, սակայն ոչինչ էլ չի արվում։ Չի արվում, որովհետև խնդիրը հետևություններ անելու մեջ չէ, խնդիրը կառավարության կարողությունների մեջ է։
Կառավարության ունակությունները թույլ չեն տալիս տանել այն բեռը, որն ամեն տարի ստանձնում են։ Ստանձնում են ու ձախողում։ Վերջում կրկին կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ։
Առհասարակ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները սերտ կապ ունեն տնտեսության կամ առաջխաղացման կամ անկման հետ։ Ներքաղաքական այս անկայուն վիճակը, բացասաբար է ազդում տնտեսության վրա և եթե մի քանի ամիս առաջ ձևակերպում էինք, որ տնտեսությունը գահավիժում է և պետք է արգելակենք, ապա հիմա կարող ենք արձանագրել, որ մոտենում ենք անդունդին, գլորվել ենք և գնում ենք դեպի վերջնակետ։

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշների 7․5 տոկոս անկումը կանխատեսելի էր, և պայմանավորված էր մի քանի հանգամանքներով։ Նախ 2020 թվական մուտք գործեցինք արդեն իսկ թուլացած տնտեսական պոտենցյալով, այսինքն երբ որ թմբկահարում էին որ 2019-ին ունեցել ենք տնտեսական աճ, նախ պետք է հասկանանք և գնահատենք թե ինչից էր այդ տնտեսական աճը։ Այդ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում տրանսպորտային միջոցների ներմուծումից և վերաարտահանումից, որը ժամանակավոր բնույթ էր կրում և 2020 թվականին մենք չէինք ունենալու։ Տնտեսական աճը նախորդ մի քանի տարիների հարկային ստուգումների արդյունքն էր, այսինքն տնտեսվարողների մոտ սկսվեցին լայնածավալ ստուգումներ, ստուգումների ընթացքում պայմանավորվում էին, ճշգրտումներ էին անում հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվություններում, որը ցույց էր տալիս արհեստական շրջանառության աճ, բնականաբար իր հետ բերում էր մուտքեր պետական բյուջե և այստեղից ենթադրվում էր, կամ ներկայացվում էր հանրությանը, որ տնտեսական աճ ունենք։ Այնինչ 2020 թվականի համար պետք էր ստեղծել նախադրյալներ, տնտեսական պոտենցյալ, որը չկար և պետությունը այդ ազդակները պետք է ուղարկեր բիզնեսին, ուղարկեր պոտենցյալ ներդրողներին, որը այդպես էլ չարվեց։ Ինչին արդեն հաջորդեց համաճարակը, որը ևս ազդեցություն չէր կարող չթողնել, այնուհետև ունեցանք կառավարության ոչ ադեկվատ վերաբերմունք ու արձագանք համավարակի ժամանակահատվածում տնտեսության վերաբերյալ, այնուհետև ունեցանք պատերազմ։ Բնականաբար այս ամենը ազդեցություն էր թողնելու տնտեսական անկման վրա։ Հետպատերազմյան, հետպանդեմիայի ժամանակահատվածում կառավարությունը շարունակում է նույն վարքագիծը, բնականաբար տնտեսական աճի ակնկալիք ունենալը կլիներ միամտություն։
Այս ցուցանիշը ցույց է տալիս ներկա կառավարության աշխատանքի որակը։ Բնավ զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գտնվում է այսպիսի իրավիճակում։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ։ Սակայն հիմնական պատճառները պետք է փնտրել կառավարության անկարողության մեջ, կառավարության վարած ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության մեջ։ Գուցե դա հետևանքն է նրա, որ կառավարությունում հայտնվել են լրիվ պատահական մարդիք, կամ ոչ պրոֆեսիոնալներ, և հասարակությունն ու պետությունը շատ թանկ գին են վճարում դրա համար» ։

Սոնա Գիշյան

«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա Սողոմոնյան