Հայերեն
Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին Սրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք Չալաբյան 

XXI դար․ Անորոշությունը ներկա իրադարձությունների և ապագա հնարավոր արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պակասի գիտակցումն է․ ԿԲ խորհրդի անդամ

Տնտեսություն

Tert.am–ը հրապարակում է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է 2008-2009 թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամին, դրան հաջորդած ժամանակաշրջանին, Արցախի պատերազմից հետո այսօր Հայաստանում ստեղծված իրադրությանը, ինչպես նաև հարցին, թե արդյոք Հայաստանն ունակ է կարճ ժամանակում ձևակերպելու իրատեսական ու դինամիկ տեսլական հաջորդ մի քանի տասնամյակների համար։ Արթուր Ստեփանյանը նշում է, որ հայ հասարակությունը պարտավոր է համաձայնության գալ մեկ տեսլականի շուրջ և առաջնորդել պետությունը․ Հոդվածը կարդացեք ստորև։

2008-09թթ․ ֆինանսատնտեսական ճգնաժամին նախորդած տասնամյակը հիրավի կարելի է անվանել 21-րդ դարի առայժմ լավագույն տասնամյակը աշխարհի տնտեսական պատմության մեջ։ Մի կողմից հզոր գլոբալիզացիոն և արագընթաց ինտեգրացիոն գործընթացները կտրուկ ավելացրեցին միջազգային առևտրի ծավալները՝ նպաստելով համաշխարհային տնտեսական աճի բարձր տեմպերի ձևավորմանը, մյուս կողմից ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումները ցածր էին պահում լայն սպառման ապրանքների ու ծառայությունների գները։

Աշխարհում եկամուտների ավելացմանը զուգընթաց կտրուկ աճում էր սպառելու անհագ ցանկությունը, ինչը խթանում էր նոր ներդրումներ ոչ միայն զարգացած, այլև մեծաթիվ զարգացող տնտեսություններում։ Հիմնականում արևմուտքից ներկրված տեխնոլոգիական լուծումները և էժան աշխատուժը թույլ տվեցին Չինաստանին և մի շարք այլ զարգացող երկրներին դառնալ վերոհիշյալ պահանջարկը սպասարկող առաջատարներ լայն սպառման ապրանքների արտադրության մասով,իսկ զարգացած երկրները կենտրոնացան ավելի բարդ և նոր ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման վրա։

Աշխարհի համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ 2007 թվականի վերջում ավելին էր 1998 թվականի նույն ցուցանիշից 83.7%-ով։ Ընդ որում, եթե զարգացած երկրների արդյունքները կարելի է տպավորիչ համարել՝ 9 տարվա ընթացքում 66.5% աճ, ապա զարգացող երկրների հավելաճը՝ ֆանտաստիկ՝ 1.5 անգամ նույն ժամանակահատվածի համար, ընդ որում Չինաստանի հավելաճը կազմել էր 2.5 անգամ, իսկ օրինակ` ՌԴ-ինը՝ 3.75 անգամ։

Աշխարհում եկամուտների այսպիսի աճի պայմաններում ապագայի նկատմամբ լավատեսական սպասումների գերիշխանություն էր ձևավորվում։ Լավատեսությունը ապագայի նկատմամբ նշանակում է անորոշությունների կրճատում ինտուիտիվ մակարդակում և ժամանակի տվյալ պահին սպառման արագացում (երբեմն ձեռք ես բերում այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ, որոնց կարիքը իրականում չունես) և բնականաբար ավելի շատ ներդրումներ։ Հանուն արդարության պետք է նշել, որ հարստության աճը բոլոր երկրների ներսում տեղի էր ունենում խիստ անհամաչափ՝ խորացնելով եկամուտների բևեռացումը, սակայն քչերն էին պատրաստ դառնալ «зануда»-ներ՝ բարձրաձայնելով այդ մասին, երբ կարծես ամեն ինչ լավ է, իսկ ապագան՝ պայծառ։

Չնայած հայտնի շատ արհեստավարժների զգուշացումներին, թե համաշխարհային տնտեսությունը գերտաքացման փուլ է մտնում, և ճգնաժամի վտանգները կտրուկ ավելանում են՝ քաղաքականություն իրականացնողները (policy makers) և մեծ կորպորացիաները անհաղորդ մնացին լավատեսության օվկիանոսի աղմուկում խլացվող այդ ճիչերին։ Ցավոք, լավ ժամանակներում դժվար և ամենևին էլ ձեռնտու չէ մտածել ու նախապատրաստվել ապագայի հնարավոր բացասական մարտահրավերներին։

Կյանքում որոշակի է միայն այն, որ ամեն ինչ անորոշ է

Պլինիոս Ավագ

Երևի, շատերն են համարում, որ 2008-09թթ․-ի ճգնաժամը դեռ չի ավարտվել։ Ավելին, այդ ճգնաժամը «խթանել» է համաշխարհային մակարդակով նոր մտածողության, նոր կառուցակարգերի հաստատման անխուսափելիությունը։ Ավելացող բարեկեցության խաղաղ օվկիանոսը՝ պարուրված լավատեսության շողշողացող ճառագայթներով, հանկարծ միանգամից փոթորկվեց՝ ամեն կողմից ծածկվելով անորոշության խիտ ու թանձր մշուշով։

Նրանք, ովքեր ինքնամոռաց վայելում էին իրենց անշարժ գույքի գների աճով պայմանավորված հիպոթեկային ավելացող վարկերի հաշվին սպառումը, չմտածելով ապագա եկամուտների հնարավոր վատթարացման մասին, հայտնվեցին գործազուրկի կամ նվազ եկամուտ ստացողի կարգավիճակում, և նրանցից շատերը կորցրին այդ գույքը։

Տարբեր տրամաչափի բիզնեսներ, որոնք հրճվում էին իրենց շահութաբերության չտեսնված աճերով և բաժնեմասերի գների թռիչքներով, ստիպված եղան հայտարարել սնանկության մասին՝ աշխատանքից հեռացնելով իրենց միլիոնավոր աշխատակիցների։

Երկիր մոլորակի աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոններ, որոնք «համերաշխ» օգուտներ էին քաղում գլոբալիզացիոն և ինտեգրացիոն պրոցեսներից, հայտնվեցին ապագան վերաիմաստավորելու լուրջ խնդրի առաջ։

Շատերն այս ճգնաժամը համեմատում են նախորդ դարի 30-ական թվականների Մեծ Դեպրեսիայի հետ, ինչը տևական ժամանակ ծնեց գործազրկություն ու աղքատություն, ազգայնականության ու ծայրահեղականության աճ և մարդկության պատմության ամենաողբերգական էջի՝ II-րդ համաշխարհային պատերազմի հիմնական պատճառներից մեկն էր։

Ճգնաժամից անմիջապես հետո աշխարհի կառավարությունները և կենտրոնական բանկերը աննախադեպ դրամական միջոցներ ներարկեցին մասնավոր հատված՝ փորձելով մեղմել ճգնաժամի բացասական ազդեցությունները և վերականգման պատրանք ստեղծել։

Այսպես, աշխարհի համախառն ներքին արդյունքը դոլարային արտահայտությամբ 2019 թվականի վերջում ավելին էր 2010 թվականի նույն ցուցանիշից ընդամենը 32.4%-ով։ Ընդ որում, զարգացած երկրների արդյունքները շատ ավելի համեստ են՝ 9 տարվա ընթացքում 19.7% աճ, իսկ զարգացող երկրներինը՝ ոչ այնքան բավարար՝ ընդամենը 56.4% աճ նույն ժամանակահատվածի համար, ընդ որում, Չինաստանը աճել էր 135%-ով, իսկ նույն ՌԴ-ն՝ ծիծաղելի 11.5%-ով։

Այո, աշխարհն արդեն առաջվանը չէր։

Անհասկանալի ու անվերահսկելի իրավիճակ Իրաքում Հուսեինի վարչակազմի տապալումից հետո, ISIS-ի առաջացումը, պատերազմը Սիրիայում, միլիոնավոր փախստականների հոսքը հիմնականում հին աշխարհամաս, ավելացող տեռորիստական ակտերը, չդադարող լարվածությունը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, առևտրային պատերազմները ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, Թուրքիայի ագրեսիվության աննախադեպ աճը. ահա ոչ ամբողջական պատկերը ճգնաժամից հետո։

Ապագայի վերաբերյալ անորոշության ահագնացող մշուշը պատճառ դարձավ վախի, սարսափի, ատելության դրսևորումների և վստահության անկման համար։ Աշխարհում կրոնական, ազգայնական, ռասայական հողի վրա լայն թափ առավ ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը սկսեց գերիշխել, իսկ մարդակենտրոն արժեքային համակարգը՝ արժեզրկվել, գլոբալիզացիան՝ դիտարկվել վատ լույսի ներքո, իսկ ինտեգրացիոն պրոցեսները մեծամասամբ կանգ առան։

Հայտարարելով անվտանգությունը առաջնային ու թերևս միակ առաջնահերթություն՝ աշխարհի ուժային կենտրոնները ձեռնամուխ եղան անվտանգային նոր համակարգերի կառուցմանը և զարգացմանը։ Գիտակցելով, որ ինֆորմացիան է ամենաթանկարժեք ռեսուրսը՝ այս կենտրոնների ուղղակի և անուղղակի աջակցությամբ IT հիմքով ստեղծվեցին տեղեկատվությունը հավաքող, վերլուծող, մշակող և կառավարող նորագույն համակարգեր։ Թերևս, զուգադիպություն չէ, որ շատացան և լայն տարածում ստացան սոցիալական ցանցերը, on-line առևտրի հարթակները և այլ պլատֆորմներ՝ ստեղծելով զուգահեռ վիրտուալ նոր իրականություն։ Յուրաքանչյուրի համար տեղեկատվության արագ ստացումը, տրամադրումը, կիսվելու դյուրինությունը, աշխարհի ապրանքներին ու ծառայություններին հասանելիությունը վիրտուալ երջանկության պատրանք է ստեղծում։ Չէ՞ որ այժմ պարտադիր չէ «выидем в город себе покажем, на других посмотрим». այս ամենը սոցցանցերով ավելի դյուրին է, մասշտաբային ու հետաքրքիր, կամ աշխարհի մյուս ծայրից ապրանք ես ուզում՝ խնդրեմ, մի քանի օրից կբերեն Ձեր տուն։ Հասանելիություն տասնամյակներ և դարեր կուտակված գիտելիքին․ մի՞թե սա երջանկություն չէ։ Սակայն նույն դյուրինությամբ տարածվում է նաև ատելության խոսքը, բռնության և ծայրահեղականության քարոզը, ուղղորդվող ապատեղեկատվությունը։ Արդյունքը՝ վստահության անկում և ապագայի նկատմամբ անորոշության խտացում։

Եվ ահա նոր արհավիրքը՝ covid 19-ի տեսքով ցնցեց մարդկությանը․․․

Թերևս, այժմ այնքան էլ կարևոր չէ վարակի բնական կամ արհեստական ծագման հարցադրումը (մարդկության պատմության շատ առեղծվածների պես սա էլ մշուշոտ կմնա), այլ առավել կարևոր է, թե ինչ փոփոխություններ են սպասվում մարդկության հավաքական արժեհամակարգերում՝ ինչպիսի վարքագծային փոփոխությունների մենք ականատես կլինենք, ինչ սպասել ապագայում։ Մի բան ակնհայտ է․ ով հնարավորինս շուտ կգիտակցի, որ հինն այլևս անցյալ է, իսկ նորը՝ դեռ ամորֆ ինչ-որ բան, և իր համար կհավաստի, որ այլևս սա է «new normal»-ը, շանս կունենա կերտելու ավելի լավ ապագա։

Հայտնի պատճառներով Հայաստանը մեծ հաշվով դուրս էր հզոր ինտեգրացիոն պրոցեսներից, սակայն վերջին 20 տարիներին աշխարհի տնտեսական զարգացումներից ևս օգուտներ ստացավ։ Դրանք անուղղակի էին և միջնորդավորված։ Հիմնականում 2000-ականներին՝ սփյուռքի մեր հայրենակիցների մեծածավալ տրանսֆերտների միջոցով, որոնց մի մասը ուղղակի օգնություն էր իրենց հարազատներին, մի մասը՝տրանսֆերտների տեսքով մեծ թափ հաղորդեցին բնակարանային շինարարության ոլորտին, մի մասն էլ ուղղակի ներդրումների տեսքով խթանեցին ձեռնարկատիրական գործունեությանը։ 2010-ականներին առավելապես սփյուռքի և հայաստանյան խոշոր բիզնես ներկայացուցիչների ներդրումների միջոցով՝ հիմնականում առևտրի, ծառայությունների և մշակող արդյունաբերության (հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի) ոլորտներում (էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները չեմ ընդգծում, որովհետև առաջինը անհրաժեշտ ու կարևորագույն ենթակառուցվածք է, իսկ երկրորդը՝ պետության բնական հարստությունը)։ Ցավոք, եզակի էին այն դեպքերը, երբ ներդրումների հետ միասին մեր երկիր ներմուծվեցին բիզնես-մշակութային նորարարություններ։ Այնուամենայնիվ, դրանք բավականին կարևոր էին․ օրինակ գինեգործության մեջ որակի ուղենիշներ սահմանելու կամ շինարարության մեջ որակի ստանդարտներ բարձրացնելու առումով։ Միաժամանակ ինտերնետ հասանելիության արագ ավելացումը և գնի կտրուկ նվազումը խթան հանդիսացավ ՏՏ ոլորտի աշխուժացման համար։ Իհարկե, ինտերնետ հասանելիությունը հնարավորություն էր տալիս նաև աշխարհի զարգացումների մասին ամբողջական պատկերացումներ կազմել, սակայն այն հիմնականում ծառայում էր բիզնեսի, հանգստի և զվարճության համար։ Լինելով ազգային, կրոնական, մշակութային առումով միատարր պետություն՝ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունները հիմնականում զգացական-ինտուիտիվ մակարդակում էին՝ միջնորդավորված սփյուռքի մեր հայրենակիցներից (սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստան, կամ 2014 թվականի դեկտեմբերին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման զգացական հետևանքները մեր արտարժույթի շուկայում)։

Նա, ով չգիտի, թե ուր է գնում,

շատ կզարմանա, որ հայտնվել է այլ տեղում

Մարկ Տվեն

Պատերազմ և պարտություն, զոհեր և անհետ կորածներ, վիրավորներ և հաշմանդամներ, անվտանգության հարցադրումներ, չլուծված հակամարտություն, զայրույթ և ատելություն, փոխադարձ մեղադրանքներ և անվստահություն, մեկ բառով՝ նեվրոզ․ ահա թե ինչ ունենք այսօր։

Նեվրոզը անորոշությունը

հանդուրժելու անկարողությունն է

Զիգմունդ Ֆրեյդ

Ունա՞կ է արդյոք Հայոց պետությունը կարճ ժամանակում ձևակերպելու մեզ համար իրատեսական, «խորամանկ» ու դինամիկ տեսլական հաջորդ 5, 20, 100 տարիների համար․ այո, 100 տարի հետո մեզ որտեղ և ինչպիսին ենք տեսնում, և ամենակարևորը՝ ինչպես հասնել դրան։ Հայոց պետության հասարակությունը պարտավոր է համաձայնության գալ մեկ տեսլականի շուրջ և առաջնորդել պետությունը՝ անկախ նրանից, թե ընտրությունների միջոցով ինչ կուսակցություններ կհաջորդեն միմյանց, որոնց առաքելությունը, կարծում եմ, պետք է լինի առաջարկել տակտիկական լուծումներ տեսլականում ամրագրված նպատակները մոտեցնելու առումով։ Այո, մեկ միասնական տեսլական, որն անվտանգության և պետական-ազգային շահի ձևակերպման այլ կոմպոնենտների հետ միասին պիտի ունենա հստակ տնտեսական զարգացման նպատակներ և առաջնահերթություններ։ Մասնավորապես, անկախ ինստիտուտների կայացում, օրինակ՝ ստանդարտների և որակի վերահսկման ներդրման և հսկողության բնագավառում, հակամրցակցային հարաբերությունների կարգավորման բնագավառում, իրապես անկախ դատական համակարգ, և դարավոր պատմամշակութային հարստության հենքի վրա ժամանակակից կիրառական ուղղվածությամբ կրթության չափանիշների ձևակերպում։ Վերջապես պիտի գիտակցենք, որ մեր երկրին անհրաժեշտ են ինստիտուցիոնալ, երկարաժամկետ հեռանկարով ներդրումներ։ Ներդրումներ, որոնց իրականացնողները վստահ են, որ դրանք մշտապես պաշտպանված են լինելու՝ ի հեճուկս ապագա տարբեր քաղաքական ու օրենսդրական փոփոխությունների ազդեցությունից, այդ ներդրումները չեն կորցնելու մրցունակությունը կամ շահութաբերությունը, որովհետև երկում ստեղծված կամ ներկրված կամայական ապրանք ու ծառայություն պիտի համապատասխանի հայտարարված որակի և ստանդարտների չափանիշներին, որ յուրաքանչյուր հակամրցակցային դրսևորում պատշաճ արձագանք կստանա պատկան մարմինների կողմից, որ անհրաժեշտության դեպքում դատական համակարգը սրբորեն կպահպանի օրինականությունը։ Եվ վերջապես, երկրում վերաբերմունքը կրթության նկատմամբ այնպիսին է, որ մշտապես կրթվող ու զարգացող հասարակությունն ունակ է շարունակական «մատակարարել» որակյալ և ժամանակի հրամայականին համապատասխան մասնագիտացված աշխատուժ՝ մարդկային կապիտալ։ Ժամանակն է, որ ընկալենք խոշոր նախաձեռնությունների և ծրագրերի մշակման, պլանավորման և իրականացման անհրաժեշտությունը։ Կարևոր է ուրվագծել ապագայում դրանց «big picture»-ները, եթե նույնիսկ ներկայիս իրականության և ֆինանսական ռեսուսների պայմաններում այն երազ կթվա։ Նպատակադրել և քայլ առ քայլ ֆինանսական ռեսուրսներն այնպես վերաբաշխել, որ այդ «երազանքը» իրականություն դառնա։ Գիտեք, մանր-մունր «կարկատան լուծումներով» հեռու չես գնա՝ միևնույն է նույն խնդիրներն ինչ-որ ժամանակ հետո կրկին վերադառնում են․․․Եվ դրա համար հրատապ է դառնում պատասխանատու և վստահելի պետական, այդ թվում տնտեսական քաղաքականությունների առկայությունը։

Քայլ առ քայլ դուրս գալ նեվրոզային վիճակից և աչքերը հառնել դեպի դժվար, իրատեսական, բայց, անպայման, լուսավոր ապագա․ թերևս միակ ճանապարհը․․․ Որովհետև


Ոչինչ կորսված չէ, եթե կորսված չէ ամեն ինչ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Հ.Գ․

Ներողություն եմ խնդրում օտարալեզու և օտարածին բառերի և բառակապակցությունների համար։

Հրապարակման մեջ օգտագործվող մտքերը, դատողություններն ու եզրահանգումները կարող են չհամընկնել ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կարծիքի հետ։

 

 

Ավտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը