Հայերեն
Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» 

Մանե Գևորգյանը կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները. ՀԺՄ

Հասարակություն

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ազատ խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված իրենց արդեն անթաքույց գործելաոճը՝ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությունը։

Հերթական, բայց ոչ սովորական, աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել մայիսի 9-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանը հարց է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս մոտենալու լրագրողի բոլոր փորձերը կանխել են տարածքում գտնվող բազմաթիվ համազգեստավոր ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև սպորտային արտահագուստով քաղաքացիական անձինք, ովքեր՝ հանրությանը անհայտ կարգավիճակով ու հիմունքներով, ապահովում են Փաշինյանի անվտանգությունը։

Միջադեպին խառնվել է նաև Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, ում կողմից լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում։

Վարչապետի մամուլի խոսնակի այդ արարքից հետո, ոստիկանները սահմանափակել են՝ ինչպես  Անի Գևորգյանի, այնպես էլ՝ «News.am» լրատվական կայքի աշխատակիցների ազատ տեղաշարժը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Կատարվածը Մանե Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առաջին դեպքը չէ, նախորդ անգամ նրա այսպիսի վարքագիծը դրսևորվել էր Սյունիքի մարզում։  Այդ ժամանակ Մանե Գևորգյանը խոչընդոտել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի աշխատանքը։

Ավելին, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցների ահազանգերը բազմաթիվ են:

 

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է խոսքի ազատության ու մամուլի նկատմամբ իշխանությունների անհանդուրժողական գործելաոճը, որի կրողն է դարձել նաև ի պաշտոնե մամուլի հետ աշխատանքի պարտականություններ ունեցող ու դրա համար հանրային միջոցներից վճարվող վարչապետի մամուլի քարտուղարը։

Մանե Գևորգյանն իր համանման վարքագծով կոպտորեն խախտել է մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները։

Հայաստանի ժուռնալիստների միությունը պահանջում է ծառայողական քննության առարկա դարձնել Մանե Գևորգյանի գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ հատկապես ընտրությունների նախաշեմին մամուլի նկատմամբ նման ոտնձգություններն իշխանության որդեգրած հակաժողովրդավարական վարքագծի դրսևորումներ են, որոնք բազմապատիկ անթույլատրելի և վտանգավոր են՝ հատկապես ընտրական գործընթացներում։

Իշխանությունը գործնականում արշավ է սկսել մամուլի դեմ, ինչը հատկապես վերջին շրջանում արտահայտվում է նաև պատգամավորների, պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում, որոնցում նա թիրախավորում է մամուլին ու լրագրողներին՝ օրինակ ծառայելով իր թիմակիցների համար․ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների վերջին  օրերի գրեթե նույնաբովանդակ ելույթները մամուլի դեմ՝ փաթեթավորված ամենատարբեր պիտակներով, թողնում են ողջամիտ կասկածի տպավորություն, որ կատարվողը քաղաքական որոշման արդյունքում իրականացվող քարոզչություն է՝ ընդդեմ ազատ խոսքի ու լրատվամիջոցների։

Դատապարտելով տեղի ունեցածը՝ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր միջազգային գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում կատարվածին՝ նաև մասնագիտական հանրույթի համերաշխության միջոցով ապագայում նմանօրինակ միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով։

Հայաստանում խոսքի ու մամուլի ազատությունն այլընտրանք չունի և իշխանության որևէ ոտնձգություն չի կարող ստվերել այն անգնահատելի աշխատանքը, որ հատկապես այս ճգնաժամային փուլում իրականացնում են լրատվամիջոցներն ու լրագրողները։ 

Մյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ Քոչարյան