Հայերեն
30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» 

Ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Երրորդ ուժ»

Քաղաքականություն
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» հայտարարություն է տարածել, որում ասված է.
 
««Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը
 
Տեղի է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում, Գեղարքունիքում, սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվելիք քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝
1․ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը անկարողունակ է և, փաստացի, անգործ, իսկ Ազգային ժողովը լուծարվել է, դիմեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ սադրանքների։
2․ Հակառակորդի անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք և արդեն մոտ 6 կմ խորանալն ու տարածքներ գրավելը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը։
3․ Անհասկանալի, իրարամերժ հայտարարություններ են արվում պետական իշխանության առանձին մարմինների և գործիչների կողմից, ինչը խոսում է իշխանության առանձին թևերի անտեղյակության մասին։
4․ Գորիս-Կապան ավտոճանապարհի և Շուռնուխի դեպքերը ցույց տվեցին պետական ապարատի ղեկավար անձնակազի անտեղյակությունը առ այն, որ պետությունների միջև սահմանները հստակեցվում են սահմանագծումով ու սահմանազատումով և ոչ թե GPS-ով: Դրա հետևանքով՝ Հայաստանը թույլ տվեց, որ ճանապարհահատվածի և բնակավայրի տարածքի շուրջ բարձրացվող հարցերի քննարկումներն ընթանան այդ հատվածները ագրեսիվ հարևանին փոխանցելուց հետո:
5. Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի և անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո չապահովվեց այն դրույթը, որ ագրեսիվ հակառակորդի ստորաբաժանումները հայկական կողմից ազատվող տարածքներ մտնեն միայն այդ տարածքներում գտնվող բոլոր հայկական ստորաբաժանումների և կամավորական ջոկատների դուրսբերումից հետո: Արդյունքում՝ մեծ թվով զինվորներ, անգամ անտեղյակ լինելով նահանջի մասին, իրենց համար անակնկալ կերպով մնացին թշնամու խորը թիկունքում՝ հետագայում սպանվելով կամ գերեվարվելով թշնամու կողմից՝ որպես թիկունք ներխուժածներ:
6. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը չհաջորդեց հակառակորդի հետ հրատապ հարցերի քննարկումների մարմինների ստեղծումը (միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծեր), ինչը կարող էր կանխել միջադեպերը և կարգավորել պրոբլեմների լուծումները: Մինչ օրս չի կազմակերպվել ընթացիկ տեղեկատվության տարածաժամանակային մշակման վերլուծական կենտրոն: Սահմանային ճշտումների խնդրում չի օգտագործվում անգամ գոյություն ունեցող հայ-վրացական սահմանների ճշտման համար լայնածավալ աշխատանք կատարած «սահմանային կոմիսարների» ինստիտուտը: Որպես հետևանք՝ վիճելի հարցերի քննարկումները թողնվել են սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների և / կամ մասնագիտական գիտելիք և փորձ չունեցող հայրենասեր զինվորականների վրա:
7. Մինչդեռ հայկական կողմում փաստացի ցուցաբերած գիտելիքի և փորձի պակասի հետևանքով ստեղծված իրավիճակը լայնորեն և լկտիաբար չարաշահում է հակառակորդը: Բանակցային և գործնական քայլերի վակուումի պայմաններում՝ հակառակորդը հարցերը լուծում է զորքերի տեղաշարժով և նոր շահեկան դիրքեր գրավելով:
8․ Ներկայումս սահմանագծի վերահսկման համակարգի անգործության հետևանքով՝ Հայաստանի տարածք է ներխուժել հակառակորդի 250 զինվորական: Սահմանի տեսադիտարկման համակարգի բացակայության պատճառով՝ հակառակորդի մոտենալը սահմանագծին չի ֆիքսվել: Միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերումից հետո նրանց տեղաշարժը կանգնեցնել բանակցային ճանապարհով: ՀՀ արտգործնախարարության խողովակներով սահմանահատումը չի հայտարարվել անթույլատրելի: Միջադեպի վաղ փուլում հարցի քննարկումը չի կազմակերպվել անհրաժեշտ մակարդակով, այդ թվում՝ միջնորդների ներգրավման միջոցով: Միջոցառումների այս համալիրի անարդյունավետության դեպքում՝ պետք էր ապահովել հակառակորդի ստորաբաժանումների ռազմական հակազդում և այլն: Այդ ամենի փոխարեն՝ փորձ է կատարվում սեփական լիակատար անգործության պայմաններում հարցի լուծման բեռը այլ կառույցների վրա դնել և կորուստները ազգաբնակչությանը որպես չնչին նեկայացնել: Սակայն, ինչպես Արցախյան խնդրի հարցում, այնպես էլ այժմ, պաշտոնական հայտարարություններով հանդես եկողները ստում են: Իրականում՝ հակառակորդի կողմից լուծվող հարցերը անհամեմատ խորն են և լայնածավալ: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին՝ գրավելով Սյունիքում այդ հատվածները․
ա․ Ապագայում Հայաստանը երկու մասի բաժանելու և Սյունիքին տիրելու նպատակով Սյունիքի ամենանեղ հատվածը էլ ավելի նեղացնել,
բ․ Թշնամու կողմից գրաված բարձրունքներն ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց շնորհիվ՝ կարող է դիտարկել Հայաստանի տարածքի տասնյակ կիլոմետրեր, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ համատեղ շահագործվող Սիսիանի օդանավակայանը,
գ․ Թշնամու կողմից ամբողջությամբ գրաված Սև լիճը այդ տարածաշրջանի համար հանդիսանում է ջրային միակ պաշար և ոռոգման ու խմելու ջրով է ապահովում մի շարք բնակավայրերի։
9․ Թշնամին, գրավելով այդ հատվածները, անառիկ դիրքեր է զբաղեցնում՝ տեղակայելով այնտեղ հատուկ նշանակության զորքեր։
«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը», հիմք ընդունելով ներկա վիճակը, դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը հետևյալ առաջարկներով՝
1․ Արգելել ոչ իրազեկ մասնագետների մասնակցությունը սահմանային միջադեպերի քննարկմանը, այն իրականացնել միայն սահմանային կոմիսարների միջոցով,
2․ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է մնային իրենց տեղերում, սակայն նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց Որոտանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) և Հադրութի շրջանների մի մասը, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջել վերադառնալ և զբաղեցնել նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած բնագծերը,
3․Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և ՌԴ միջնորդությամբ սկսված կոմունիկացիոն խնդիրների և կողմերի հաշտեցմանն ուղղված այլ ակտիվության հետ կապված՝ սահմանային գոտու ճշտումների գործընթացում պահանջել չեզոք գոտու ստեղծում, քանի որ մի շարք հատվածներում կողմերին բաժանում է մի քանի մետր, ինչը ներկայիս խիստ լարված հարաբերությունների պայմաններում պայթունավտանգ է,
4․ Հանցավոր անգործության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չպաշտպանելու համար հարուցել քրեական գործեր՝ մեղավորներին բացահայտելու և հանցավոր անգործության մթնոլորտը վերացնելու նպատակով»։
 
Իշխանության գլխին չի կարող լինել չտես մարդ․ Սամվել ԿարապետյանՄեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՎարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանԴավթաշենի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գnղության դեպքեր են բացահայտելՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանԱռգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանաՄեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետԻսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանՄերիլին Մոնրոյի ցնցող ձայնագրությունները. մոլուցքը հոր հանդեպ, վախեցնող սովորություններ և ճշմարտությունը` կանանց հետ սիրավեպերի մասին Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանԱզատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ, որոնց թվում զինվորականներ ենԺողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ ԱլեքսանյանՎանաձոր.փոփոխությունների ալիքն անկասելի է․ Մամիկոն ԱսլանյանՀնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը ՌուսաստանիցԻ՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել Կարապետյան«Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Մեկ ունենք միայն մի ընտրություն և այդ ընտրությունը Պարոն Կարապետյանն է․ Ռուբեն ՄխիթարյանՀույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Բաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա ՌոստոմյանՍամվել Կարապետյանը Գյումրիում տիրող աղքատության մասինՍամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետՎարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովԾաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորըՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաԴոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականըՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Կամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՃակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»