Հայերեն
Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան» 

Հավաքի վայրում ծառայություն տանող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողի անխոչընդոտ, անվտանգ աշխատանքը․ ՄԻՊ–ը Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի բողոքի հիման վրա գրություն կուղարկի Ոստիկանություն

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի հետ երեկ Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարությունում ասվում է․

«Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել այն մասին, որ Արարատի մարզում տարբեր անձինք առաջացրել են մասնագիտական աշխատանքի խոչընդոտներ, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն ապահովել իրենց անվտանգությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր հարցերը քննարկել է լրագրողների հետ, ուսումնասիրվել են հրապարակված բոլոր տեսանյութերը, իրականացվել է սոցիալական մեդիայի մոնիթորինգ:

Մասնավորապես, լրագրողները Պաշտպանին ուղղված բողոքներով նշել են, որ Ոստիկանության ծառայողներն առանց որևէ հիմքի իրենց չեն թույլատրել մոտենալ ու և լուսաբանումներ անել Արարատի մարզում` Հովտաշատ ու Մասիս գյուղերի, Արտաշատ քաղաքի այն կոնկրետ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքների բնակիչների միջև։

Ըստ լրագրողների` ոստիկանները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտները չվերացնելու հետ կապված։

Լրագրողները նշել են նաև, որ Արտաշատ քաղաքում լուսաբանման ժամանակ քաղաքացիներից մեկը խլել է լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը, ապտակել նրան, իսկ հեռախոսը ոստիկանների միջամտությամբ լրագրողին է վերադարձվել միայն բարձրացված աղմուկից հետո։ Ըստ բողոքների` Արտաշատ քաղաքում քաղաքացիները խլել են նաև Սյուզի Բադոյանի լրագրողական բեյջը, ապա ոստիկանները վերադարձրել են և այլն։

Անի Գևորգյանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է նաև, որ ինչպես միջադեպի վերաբերյալ, այնպես էլ տարբեր այլ քաղաքացիների կողմից իր աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին նա բազմիցս դիմել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, սակայն ոստիկանները որևէ կանխիչ գործողություն չեն ձեռնարկել:

Փոխարենը ոստիկանները հորդորել են հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։ Հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաստատում է, որ երբ լրագրողը օգնության խնդրանքով դիմում է ոստիկաններին, հենց ոստիկանը նրան հորդորում է բանավոր հաղորդում ներկայացնել Ոստիկանություն: Ավելին, իր անվտանգություն ապահովելու լրագրողի հարցին ոստիկանը պատասխանում է, թե ինքն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հասարակական կարգի պահպանությունն ինչ-որ այլ բան է:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցի առնչությամբ արձանագրում է, որ նման մոտեցումները սկուզբունքային առումով են անթույլատրելի: Նախ, հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների խնդիրն է ապահովել յուրաքանչյուր անձի, առավել ևս լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ու անվտանգությունը: Դրանից բացի, տեղում մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի անվտանգ աշխատանքի ապահովումը հենց հասարակական կարգի պահպանության անբաժան մասն է:

Լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի պնդմամբ՝ Մասիս գյուղում ագրեսիվ պահվածքով մի շարք կանայք և տղամարդիկ փորձել են իրենց աշխատանքը խոչընդոտել, թքել են իրենց մեքենայի վրա, Արտաշատ քաղաքում հետապնդել են իրենց և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում հայհոյել:

Լրագրողերի բողոքի համաձայն` քանի որ տեղում ոստիկաններն իրենց ամեն կերպ փորձել են հեռացել հանդիպումների վայրերից, նշված ագրեսիվ պահվածքի տեր անձինք սկսել են իրենց առավել ագրեսիվ պահել լրագրողների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը:

Ոստիկանները պետք է նկատի ունենան, որ եթե տեղի է ունենում հավաք կամ այլ հանրային միջոցառում և իրենք այդ վայրում նշանակված են ծառայության ու լրագրողների համար սահմանվել են աշխատանքի կամ լուսաբանումների սահմանափակումներ, ապա ոստիկանները պարտավոր են նախապես կամ տեղում լրագրողներին ներկայացնել պատշաճ և սպառիչ պարզաբանումներ։

Այս լարված օրերին հատկապես ոստիկանները պարտավոր են նաև տեղում հավաքների մասնակիցներին անընդհատ հորդորել կամ իրազեկել, որ պետք է բացառել որևէ վիրավորական կամ հայհոյանքի խոսք, ցանկացած տեսակի ագրեսիվ պահվածք: Պետք է կանխել նման անգամ փոքր դրսևորում: Չի կարելի թույլ տալ լարվածության տանող որևէ զարգացում։

Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով լրագրողների բողոքները, գրություն կուղարկի Ոստիկանություն՝ քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները»։

«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԱյս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն Մանվելյան