Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ

Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով ևս արձանագրվեցին կարևոր այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնում էինք դեռևս ամիսներ առաջ՝ նոր համաճարակի տարածման նախնական փուլում: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի՝ 2020թ. մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 տոկոսով, իսկ ապրիլին արդեն՝ 17,2 տոկոսով: Աննախադեպ բացասական այս միտումն արդեն իսկ հանգեցրել է 2020թ. առաջին չորս ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոս անկման:

Առավել մտահոգիչ է այն, որ ապրիլին միջինից էապես բարձր անկման ցուցանիշներ են արձանագրվել տնտեսության աշխատատար ճյուղերում՝ շինարարություն (-51 տոկոս), առևտուր (-33,1 տոկոս), իսկ արտահանումը կրճատվել է 30,3 տոկոսով:

Ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի և գործազրկության մակարդակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել: Սակայն ակնհայտ է, որ այս ցուցանիշները ևս դրսևորել են բացասական միտումներ:

Մասնագիտական տարբեր գնահատումներով տնտեսական ակտիվության անկումը շարունակվելու է նաև հաջորդ ամիսներին: Իհարկե, անկման այս տեմպն ու դրա սոցիալական հետևանքները առաջնային պայմանավորված են պետական աջակցության ծրագրերի բնույթով և արդյունավետությամբ:

Այս իրավիճակում սոցիալական հետևանքների ամփոփ գնահատման առումով հիմնական և առաջնային գործոններ են՝ ցածր վարձատրությամբ աշխատողների, ինքնազբաղվածների, փոքր և գերփոքր ձեռնարկությամբ զբաղվող անձանց կայուն եկամուտների ժամանակավոր կորուստը և հետագա վերականգնման իրական ռիսկը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020թ. ապրիլին այս գործոններով արձանագրվել է աննախադեպ բացասական պատկեր.

- 9 հազարից ավելի կազմակերպությունների մոտ 31 հազար գրանցված աշխատողներ COVID-19-ի հետևանքով գտնվել են հարկադիր պարապուրդում և չեն ստացել աշխատավարձ,

- այս աշխատողների միջին ամսական իրական աշխատավարձը կազմել է շուրջ 60 հազար դրամ,

- պարզ է, որ այդ 31 հազար աշխատողները հիմնականում աշխատող աղքատներ են, իսկ նրանց ընտանիքներում ապրում է շուրջ 120 հազար մարդ,

- այդ 9 հազար կազմակերպությունները զբաղվում են փոքր և գերփոքր ձեռնարկատիրությամբ, հետևաբար՝ եկամուտ չեն սատցել նաև այս տնտեսվարողները:

Պաշտոնական նույն աղբյուրի համաձայն, առանց այդ 31 հազար աշխատողների զրոյական վարձատրության ցուցանիշի հաշվառման՝ 2020թ. ապրիլին շուրջ 10 տոկոսով բարձրացել է միջին ամսական աշխատավարձը մեր երկրում: Ընդհանուր առմամբ, իհարկե դրական է միջին աշխատավարձի բարձրացումը, եթե դա իրական արձանագրումն է:

Սակայն նկարագրված պատկերը մնում է առավել, քան մտահոգիչ: Սա բնութագրում է նաև առկա օբյեկտիվ իրավիճակին պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրեի անհամարժեքությունը:

Հենց նաև կյանքի կոչված այս ռիսկերը հաշվի առնելով էինք առաջարկում պետական մարմիններին, որ իրականացնեն անհրաժեշտ կանխարգելիչ ծրագրեր՝ առաջնային ու բավարար չափով թիրախավորելով ցածր եկամուտ ունեցողների վարձատրության կորստի ռիսկերը:

Ի սկզբանե բազմիցս ենք ներկայացրել փաստարկներ, որ նման պայմաններում գործատուներն ունեն ընտրություն կատարելու երկու հիմնական այլընտրանքներ.

- դադարեցնել տնտեսական գործունեությունը և չկատարել իրենց համար եկամուտ չապահովող ծախսեր՝ հարկադիր պարապուրդի վճարումներ,

- պարապուրդի ժամանակ վճարել իրենց աշխատողներին, որը կունենար սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը բավարար չափով իր վրա վերցներ այդ ծախսերի մի մասը՝ պետական մասնակի սուբսիդավորում, հարկերի և պարտադիր այլ վճարների զիջում և այլն:

Ցավոք սրտի մեր մտահոգությունները կյանքի կոչվեցին` փոքր ձեռնարկատիրության ոլորտի շուրջ քառորդ մասն ընտրեցին առաջին տարբերակը և այդ ոլորտում աշխատողների շուրջ մեկ երրորդն ամբողջությամբ կորցրեցին իրենց կայուն վարձատրությունը: Հետևանքները վերացումը պահանջելու է նաև անհամեմատ ավելի շատ պետական լրացուցիչ միջոցներ՝ անապահովության նպաստներ և օգնություններ վճարելու համար:

Առանձին քննարկման հարց է, թե այս գործատուները հետագայում աշխատանքային ի՞նչ վեճեր են ունենալու հարկադիր պարապուրդը չվճարելու համար, եթե հաշվի առնենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի խնդրահարույց վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ մտան 2020թ. մայիսի 8-ին, սակայն տարածվում են մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս առումով ևս հայտնել ենք մեր մտահոգությունները:

Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան