Հայերեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» 

«Նման բառապաշարը ջարդում է հասարակության միասնականությունը, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան մոտենում է հունիսի 20-ը, իշխանության ղեկավարի քարոզարշավը ատելության նոր չափաբաժիններ է ստանում: Բացի հասցեական թիրախներ ընտրելուց, որոնց շարքում իրավաբանները, գիտնականները, հոգևորականներն ու նաև լրագրողներն են, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու օր է` մարզից մարզ է տանում հանդիպումներից մեկի ժամանակ «նվեր» ստացած մուրճն ու սպառնում, թե հունիսի 21-ից հետո «անձամբ է զբաղվելու ժանգոտած մեխերով»:

«Փաստի» հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը խոսեց վերոնշյալ վարքագծից բխող վտանգների մասին: «Ցավոք, այդ քաղաքական ուժն ապագայի մասին օրակարգ չի դիտարկում: Այն գրվածը, թե «ապագա կա», պարզապես անիմաստ երևույթ է, քանի որ քննարկում է միայն անցյալի մասին, այն էլ՝ անձնական դաշտի: Ծրագրի մասին ևս չի խոսում: Հաշվի առնելով այս ամենը՝ ամեն ինչ պարզ է: Ես անգամ մինչև քարոզարշավի սկսվելն եմ ասել՝ եթե որևէ մեկն օգտագործելու է «նախկին» եզրույթը կամ նախկինների թեման է քննարկելու, դուրս է մնալու քաղաքական հետաքրքրություններից»,-ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկելով նման բառապաշարի հնարավոր հետևանքները՝ նա շեշտեց. «Ամենավատը հենց հետևանքներն են. այդ բառապաշարը ձևավորում է այն խնդիրը, ըստ որի, ուրիշներն էլ են նույն բառապաշարով չափելու իրեն: Բայց այլ խնդիր էլ կա՝ ապագա սերունդների դաստիարակչական տեսանկյունից: Դա ջարդում է հասարակության միասնականությունը, ապագայի համար ևս, ցավոք, արժեքային դաշտում բոլոր կարմիր գծերը վերացվում են: Արժեքներ չունեցողների հասարակությունն էլ, գիտեք, թե ինչ հետևանք է ունենում: Մեծ հաշվով՝ հետևանքները միայն բացասական են, ինչի համար ցավում եմ: Մի կողմից՝ կարող են ասել՝ դե, խոսքի ազատություն է, բայց մյուս կողմից էլ՝ պետք է հասկանալ, որ կան օրենքներ: Ու ես ցավում եմ նաև, որ իրականության մեջ ԿԸՀ-ն չկարողացավ իր մեջ ուժ գտնել ու ազնիվ լինել: Այս առումով լավ կլիներ, որ ԿԸՀ-ի ղեկավարությունն ու ամբողջ թիմը փորձեր օրինակ վերցնել ՀՀ միակ պետական աշխատող ինստիտուտից՝ ՄԻՊ-ի թիմից: Գոնե պետք է փորձեր նմանվել այդ ինստիտուտին և ոչ թե ընկալվեր որպես ինչոր մի անատամ, անողնաշար երևույթ, որն անունով ընտրություններ կազմակերպող ինստիտուտ է, բայց չի կարողանում անգամ ձևակերպումներն ու որոշումները ճիշտ ներկայացնել: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, որի հետևանքները, ցավոք սրտի, արդյունքի իմաստով բոլորս ենք քաղելու»: Թևան Պողոսյանը նշեց, որ այս պարագայում նման ելույթներին պարզապես չհետևելը լավագույն տարբերակն է:

Անդրադառնալով հերթով ընտրվող վերոնշյալ թիրախներին՝ մեր զրուցակիցը մատնանշեց բաժանումների մասին. «Ես արդեն 3-4 ամիս է՝ ասում եմ, որ եթե այս ձևով շարունակվի, մենք կարող ենք քաղաքացիական բախումների վտանգներ ունենալ:Իսկ քաղաքացիական բախումների վտանգները դասական իմաստով են ձևավորվում. այսինքն, ովքեր են դասախոսները, ովքեր են գիտնականները, ովքեր են բիզնեսմենները, ովքեր են դատավարները, պետական չինովնիկները, մեծ հաշվով՝ ինչ-որ մի դաս է: Հիմա այդ դասերի հանդեպ ինքն ինչ-որ մի բան է լարում, որին հետո կարող է անվանել ժողովուրդ, որն էլ դասական բախումների հնարավորություն է դառնալու»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ նման բախումներ հրահրելու հնարավորություն իշխանության ղեկավարն ունի՞, թե՞ ոչ: Թևան Պողոսյանը նկատում է. «Համենայն դեպս, փորձում է: Հարցն այն է, թե հասարակությունը, մնացածները և այլ պետական ինստիտուտներ իրենց վարքագծով ու նաև խոսքով թույլ կտա՞ն դա, թե՞ ոչ: Հիմա պատկերացնենք՝ հունիսի 20-նն է ու ինչ-որ արդյունքներ են գրանցվում: ԿԸՀ-ի վարքագիծն ինչպիսի՞ն կլինի: Կամ, եթե գնացին խախտումների, ոստիկանները խախտողների ձեռքերը բռնելո՞ւ են, թե՞ ոչ: Իսկ եթե արդյունքը լինի, պետական մնացած ինստիտուտները կարողանալո՞ւ են այդ արդյունքների հիման վրա զսպել բոլոր մեխանիզմները: Եթե այդ ամենն աշխատի, բախումներ չեն լինի, եթե չաշխատեցին…»:

Անդրադառնալով արդեն այս փուլում առկա ատելության մթնոլորտին, բռնության դեպքերին, որոնց ենթարկվել են իշխանության ներկայացուցիչները, Թևան Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը մեկ այլ՝ ավելի ընդհանուր գաղափարի մեջ պետք է դիտարկել:«Սա այն ընդհանուր գաղափարն է, երբ, ցավոք, ոչ մի պետական ինստիտուտ չի աշխատում, ու մենք կաթվածահար, փլուզված պետություն ունենք: Եթե չկան պետական ինստիտուտներ, դրա համար էլ բռնությունն է սկսում գլուխ բարձրացնել: Սա ընդհանուր տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Մարդկանց հասցրել են մի վիճակի, որ ոչ թե պատրաստ են իրար լսել, միասին փորձել լուծումներ գտնել, այլ միանգամից հարցը բռունցքներով լուծելու խնդիր են դնում: Մինչդեռ այդ բռունցքների ուժն ավելի լավ կլիներ ունենային ժամանակին, երբ 44-օրյա պատերազմ էր, ձևավորվել էր հայրենական այն ընկալումը, ըստ որի, բոլորս միասին, մեկ բռունցք դարձած պետք է թշնամուն վերացնեինք, և ոչ թե հիմա դա իրար դեմ օգտագործվեր: Ցավալի իրավիճակ է: 7 ամսվա ընթացքում գործող իշխանությունը չգիտակցեց և հանուն պետության չհեռացավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որտեղ մենք սկսել ենք ոչ թե թշնամու, այլ իրար դեմ թշնամություն անել: Վերոնշյալը նաև այս իրողության գնահատականն է: Իսկ թշնամին այսօր օգտվում է մեր թուլություններից, իր շահերն է տանում առաջ, իսկ մենք որևէ գործողություն չենք անում»,- ընդգծեց նա:

Թևան Պողոսյանը շեշտեց՝ մեր անվտանգության գրավականը մեր միասնականությունն է: «Պետք չէ բաժանել, այլ պետք է միացնել: Երեք տարի ասել եմ, չի լսվել, վստահ չեմ, որ հիմա էլ է լսվելու, բայց նորից եմ ասում՝ մինչև մեր միասնականությունը չվերագտնենք, պարտվելու ենք: Եթե միասնականությունը չվերագտնենք, հետևանքը միշտ պարտությունն է լինելու: Այլ հարց է՝ դա կանեն բռնության, ատելության, թե բաժանելու գործիքով, բայց արդյունքը, միևնույնն է, պարտությունն է լինելու: Եթե ուզում ենք հաղթանակ ձևակերպել, յուրաքանչյուրս պետք է մեր բաժին քայլը գիտակցենք, անենք այն ու վերածնենք ազգային միասնականությունը: Մենք պետք է քաղաքական ազգ դառնանք: Գլխավոր խնդիրը սա է:

Ազգային երազանքով նպատակ պետք է ունենանք ու հասկանանք, թե ինչ ենք անում, որպես ազգ, պետություն, երկիր՝ գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ, և որն է լինելու մեր ազգային երազանքը: Մինչև 10 միլիոնով քաղաքական ազգ չդառնանք, ամեն ինչ դժվար է լինելու: Քանի դեռ այս ամենը ցեղային մակարդակի վրա է, խնդիրներ ենք ունենալու: Մենք բոլորս պետք է ընկալենք, որ կան արժեքներ, որոնցով պետք է ձևավորենք մեր քաղաքական ազգը, փոխենք մեր մտածելակերպը, բարեկեցության ընկալումը: Մեր արժեքային արմատները ևս պետք է վերագտնենք: Եթե մեր ազգային արժեքային դաշտը վերգտնենք ու դառնանք քաղաքական ազգ, այդ ժամանակ պետականությունը կձևավորվի: Մեզ պետք է վերականգնել ազգային պետականության ինքնությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Աննախադեպ կեղծված ընտրություններ․ «Բարգավաճ Հայաստանին» դուրս թողնելու ձգտում, նպատակը՝ 3/5 ունենալն է, պետք է չեղարկել ընտրությունները․ Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը՝ միանալով ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին Ձայների վերահաշվարկը բացահայտել է հանձնաժողովներում տիրող իրական պատկերը. Արեգ ՍավգուլյանIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը Արսեն Վարդանյանը բողոքի ակցիա է իրականացնում ընտրությունների դեմ իր անհամաձայնությունն արտահայտելով Փաշինյանը ատում է հայ ազգին, իր աթոռը հեշտ չի թողնի. Եղիազարյան Մովսես Բազմաթիվ քաղաքացիներ միացել են ստորագրահավաքին և «քո ձայնը գողացել են դուրս արի պայքարի» ակցիային Գեղամ Մանուկյանը միացավ ստորագրահավաքին Բոլոր ընտրատեղամասերում կեղծիքներ են եղել, պարտադիր պետք է չեղարկվի ընտրությունները Պայքարը շարունակվում է «Ազատության» հրապարակում Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձել