Հայերեն
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» 

Տնտեսական անկման պայմաններում պետական պաշտոնյաների համատարած պարգևատրումն անընդունելի է, պետք է նախ պաշտպանական ծախսերն ավելացնել. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Տնտեսություն

Պետք է հասկանալ՝ ի՞նչ է կատարվել մեր տնտեսության հետ համավարակի և պատերազմի հետևանքով, այս երկու գործոնների ազդեցությամբ ՀՆԱ-ն նվազել է 7.6 տոկոսով, սա շատ բարձր ցուցանիշ է և ազդեցություն կթողնի առաջիկա զարգացումների վրա. մեր տնտեսությունը սոցիալական ահռելի բեռի տակ է մտել, Արցախում տնտեսական հսկայածավալ ռեսուրսներ ենք կորցրել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

«Մեր սահմանները երկարեցին, հասան 700 կմ-ի, դա նշանակում է, որ հարևանների ռազմատենչ նկրտումների նկատմամբ մենք պետք է ունենանք լուրջ պետական վերաբերմունք։ Տնտեսագիտորեն՝ դա նշանակում է զգալի ծախսեր պաշտպանական ուղղությամբ։ Եթե մենք ռեսուրսներ ենք կորցրել, կորսվել է նաև հնարավոր եկամուտը։ Արցախի կորուստը մեր վիճակը բարդացնում է նրանով, որ մենք պետք է կարողանանք և՛ փոխհատուցել, և՛ վերականգնել այդ ամենը»,- ասել է տնտեսագետը:                                                                             

Ըստ Մարկոսյանի՝ Արցախի 36 ՀԷԿ-երից մեզ են մնացել ընդամենը երկուսը, բացի այդ՝ մի քանի տասնյակ հանքավայրեր, այդ թվում՝ Կաշենի հանքավայրը, ևս թողնվել է Ադրբեջանին. «Կենսամակարդակի հաշվարկման տեսանկյունից չի կարելի առաջնորդվել միայն անվանական աշխատավարձի բարձրացմամբ, դա միակողմանի ցուցանիշ է և ամենևին ցույց չի տալիս իրական եկամուտների փոփոխությունը։ Պետք է հասկանալ, թե այդ ընթացքում որքանով են փոխվել սպառողական գները, ինչպիսի հարկային համակարգ է գործում, և այլն։ Իրական պատկերն այն է, որ ՀՀ-ում կա տնտեսական աճ, բայց չկա զարգացում։ Դա կապված է նրա հետ, որ ստացված եկամուտների մեծ մասը հավասարաչափ չի բաժանվում հասարակության անդամների միջև»:

Պրոֆեսորի կարծիքով՝ ներդրումային միջավայրի ստեղծման համար կարևորագույնը համարժեք քաղաքական կայունության ապահովումն է. «Շատ կարևոր է ազգային անվտանգության ապահովումը, սահմանների ամրապնդումը, մարզերում տիրող իրավիճակը։ Կառավարության ծրագիրը պետք է լինի իրատեսական, չի կարելի այն գունազարդել, որոշ ժամանակ անց պարզ երևում է՝ խոստումները կատարվե՞լ են, թե՞ ոչ։ Համավարակը կամ պատերազմը վատ կառավարման համար չեն կարող արդարացում լինել։ Ի վերջո, ցանկացած կառավարություն նաև ռիսկեր է նախատեսում»:

Աշոտ Մարկոսյանի պնդմամբ՝ Հայաստանը պետք է իմանա իր տեղը համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես, օրինակ, Պինոչետի Չիլին։ «Անընդունելի է պարգևատրման գործող համակարգը, պարգևավճարը պետք է լինի աշխատավարձի 25 տոկոսից ոչ ավելի, և միայն այն դեպքում, երբ աշխատանքի մեջ արտակարգ ցուցանիշներ են արձանագրվում։ Համատարած պարգևատրումը վերացնում է այդ ինստիտուտի իմաստը, պետք է խրախուսել նրան, ով ինչ-որ արդյունք է գրանցել։ Դա չպետք է լինի տնտեսական անկման պայմաններում։ Հայաստանի հիմնական խնդիրը ցածր արտադրողականությունն է, աշխատավարձի ֆոնդը մեզ մոտ ՀՆԱ-յի 30 տոկոսն է, այն դեպքում, երբ Արևմուտքում մինչև 70 տոկոսն է կազմում»,- ամփոփել է Աշոտ Մարկոսյանը:

Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր Կամենդատյան