Հայերեն
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կա Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ 

«2018-ին սկսված պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի. ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, արդյունքների վերաբերյալ գրեթե բոլոր կանխատեսումներն այլ պատկեր էին արձանագրում: Փորձագիտական հատվածում ևս կար այն համոզմունքը, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունը որևէ կերպ չի կարղ վերարտադրվել, թեպետ որոշակի վարկանիշ դեռ ուներ: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքի գործոնների շարքում մի քանի հանգամանք է առանձնացնում:

Շեշտելով պետական անհրաժեշտ ինստիտուտների կարևորությունը տեսնելու խնդրի մասին՝ նա նշեց. «Նախ՝ Հայաստանի պատմության մեջ ոչ մի անգամ ընտրություններով իշխանություն չի փոխվել, իսկ չի փոխվում, որովհետև մեր ժողովուրդը քաղաքականապես այնքան հասունացած չէ: Եվ այս դեպքում իշխանություններն ինչ ուզեն՝ կարող են անել: Նույնիսկ 100 տոկոսով իրենց մերժելու դեպքում կարող են ասել՝ մենք ենք ընտրվել, իսկ ընդդիմությունն իրավական առումով չկարողանա ինչ-որ արդյունքի հասնել: Այնպես որ, նման իրավիճակում ընտրություն անցկացնել և հույս ունենալ, որ իշխանափոխություն կլինի, չեմ սխալվի, եթե ասեմ, որ մանկամտություն է: Երկրորդ՝ քաղաքականապես ոչ այդքան հասուն ժողովուրդը չի կարողանում հասկանալ երկրում կատարվող բացասական երևույթներն ու դրանց խորքային պատճառները որոնել:

Դա չհասկանալով, ամեն ինչ անձնավորելով՝ պրիմիտիվ հետևությունների է հանգում: Եվ հետո, երբ գնում է ընտրության, ճիշտ ընտրություն չի կատարում, չի կարողանում հասկանալ՝ ով ինչքանով է մեղավոր, ինչն է պատճառը, ու իրեն թվում է, թե, օրինակ՝ ամեն ինչի մեղավորը նախկին իշխանություններն են, և, հետևաբար, նրանց չի կարելի ձայն տալ: Դրա համար մի ահագին հատված գնացել ու քվե էր տվել այս իշխանություններին: Մի հսկա հատված էլ կա, որի մտածողությունն ընդհանրապես պետական ու ազգային չէ, ինչը դաժան անցյալի հետևանք է: Այդ մարդկանց մոլորեցնելն ու խաբելը շատ հեշտ է: Մինչդեռ՝ այս երևույթը շտկելու ուղղությամբ մտածող չկա»:

Ընտրությունների արդյունքները մեր զրուցակիցը դիտարկեց երկու տեսանկյունից. «Եթե դրսից ենք նայում, սա աննորմալություն է: Պաթոլոգիա է, երբ իշխանությունը, որը կարող է խայտառակ կապիտուլ յացիայով հայրենիքի մի մասը կորցնել, պետական կառավարման ոլորտներում առանձնակի որևէ հաջողություն չունենալ, բայց ավելի քան 50 տոկոս քվե ստանալ: Բայց եթե հայաստանյան իրականության ներսից ենք դիտարկում, սա նորմալ է՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները: Մի ահռելի շերտ կա, որն առաջնորդվում է անձնական վրեժով, անձնական նպատակներով, ու հայրենիքի զգացողությունը չկա: Նման ժողովրդին չի կարելի տանել ընտրությունների: Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն ահազանգը, որը հնչեցնում եմ արդեն 25 տարի. մեր ժողովուրդը խնդիր ունի՝ մենթալիտետային շեղում ունի, և նրան ոչ թե ընտրությունների տանել, այլ բուժել է պետք»:

Ինչ վերաբերում է վերարտադրված իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե քաղաքական ճգնաժամը Հայաստանում լուծված է, Պեպանյանը նշեց. «Մեր ճգնաժամը խորանում է, և ոչ մի ընտրություն էլ այն չի կարող փոխել: Բայց բոլորս ենք տեսնում, թե հարյուր հազարներով մարդիկ ինչ աստիճանի են վհատված, որ մտածում են կա՛մ հայրենիքը լքելու մասին, կա՛մ պասիվանում են, կա՛մ ասում՝ մենք հրաժարվում ենք մյուս մասի հետ նույն ազգը կոչվել: Սա սթրեսային վիճակ է: Հասարակության առողջ հատվածը կաթվածահար վիճակում է, կամ, կարծես, այդ հատվածին «նարկոզի» տակ են գցել: 30 տարվա ընթացքում այս աստիճանի խոր ճգնաժամային վիճակ ես չեմ տեսել: Այս պարագայում ասել, թե ճգնաժամը հաղթահարված է, դա էլ արդեն ուրիշ պաթոլոգիա է»:

Քաղաքական վերլուծաբանը շեշտեց՝ 2017 թվականին մեր ժողովուրդը նորից խոր ապատիայի մեջ էր: «Կարծում էր՝ որևէ հույս չկա, ոչինչ հնարավոր չէ փոխել: 2018 թ.-ին ինչ-որ մարդիկ եկան, իրենց հույսեր տվեցին, շարժում ստեղծեցին, մարդիկ դուրս եկան ապատիայից՝ մտածելով, թե երկրում շուտով էական փոփոխություններ կլինեն: 2018 թ. մայիսի վերջին մեծ հույսեր ունեին, որոնք աստիճանաբար մարեցին, հետո զգացին, որ ոչինչ էլ չի լինում և որոշակի ապատիայի մեջ ընկան: Հետո սկսվեց պատերազմն, ու մարդիկ իրենց ողջ էներգիան ու ավյունը դրեցին արդեն պատերազմի հաղթանակի համար՝ մի մասը ռազմաճակատում, մի մասը՝ թիկունքում: Եկավ ոգևորության երկրորդ ալիքը: Ասելով «հաղթելու ենք, հաղթելու ենք»՝ երկրորդ անգամ ժողովրդին բարձրացրեցինք վերև, ու մեկ էլ շատ կտրուկ՝ կապիտուլ յացիա:

Երրորդն էլ ընտրություններն էին, որից առաջ էլի մի քիչ հույս ունեին, բայց նորից ընկան: Ժողովուրդն արդեն երրորդ անգամ բարձրացավ- ընկավ, բարձրացավ-ընկավ ու այդպես հալ ու մաշ է լինում, այդպես ջարդվելու է, ու մենք այդ վիճակում ենք: Ես չեմ բացառում, որ դրսի որոշ ուժերի ծրագիր է սա՝ ժողովրդին ջարդել այնպես, որ անընդունակ լինի ինչ-որ տեղից շարժվել: Կարճ ժամանակում մի քանի անգամ ոգևորված վերև բարձրանալու ու նորից անդունդն ընկնելու հետևանքով մարդկանց ուղեղներն այլևս չեն դիմանում: Եթե նման երևույթներն առանձին անհատների հետ են լինում, մարդը նույնիսկ կարող է հոգեխանգարմունք ունենալ, իսկ երբ ժողովրդի հետ է լինում, ինչ-որ անուժականության մեջ է ընկնում: Բոլոր էներգիաները սպառված են, անգամ առողջական խնդիրներ ունեն շատերը: Իսկ թե որքան կտևի այս վիճակը, կախված է այն մարդկանցից, որոնք այս խնդիրը հասկանում են և ձգտելու են ժողովրդին հանել այս վիճակից»,-ասաց նա:

Թեպետ այս ամենի մեջ առկա բացասական իրողությանը, ըստ որի, այս իշխանություններն իրենց շահերով պայմանավորված քայլերի են դիմում, ըստ Ա. Պեպանյանի, այս ամենի մեջ մի դրական բան կա. «Այս իշխանության օրոք ժողովրդի մեջ իրատեսներ, իրականությունը տեսնողներ են ի հայտ գալիս: Եվ այդ տեսանկյունից, այս իշխանություններն այդ քայլերին դիմելով՝ ստեղծելու են մի ուժ, որն իրականությունը տեսնելու է ու հակառակն է անելու: Պայքարն իրենց միջև է լինելու, իսկ թե ով կհաղթի՝ կյանքը ցույց կտա: Այս իշխանության «շնորհիվ» բավական թվով մարդիկ սկսեցին հասկանալ, որ մեր ժողովրդի ներսում լուրջ խնդիրներ կան, կա մեծաքանակ մի շերտ, որը ազգի, հայրենիքի ու պետության զգացողություն չունի, ինչը բեռ է: Մարդիկ սկսեցին հասկանալ, որ խնդիրը նաև ժողովրդի մեջ է, ու քանի որ հասկացան, կսկսեն մտածել՝ ինչպես վերափոխել ժողովրդին: Այս ուղղությամբ աշխատելու դեպքում հույս կունենանք, որ դուրս կգանք այս իրավիճակից»:

Ա. Պեպանյանի խոսքով, իշխանությունները զուտ հետևանք են: Նրա խոսքով, ավելի վաղ այս գիտակցումն ունենալու պարագայում այսքան տառապանքներ ու զրկանքներ չէինք ունենա. «Եթե այդ գիտակցումը չկա, մի տարբերակ է մնում՝ պետք է գցեն տառապանքի մեջ, պետք է կորուստներ ունենանք, ցավ ունենանք ու միայն այդ ցավի մեջ տեսնենք, որ իսկապես խնդիր կա: Սա կյանքի օրենքներից է»: Անդրադառնալով այս շրջանում իշխանության գործողություններին՝ կապված խոստացած կադրային ջարդի, «քաղաքացիական վենդետաների» հետ՝ Ա. Պեպանյանը հավելեց. «Դեռ 2018 թ. ապրիլին, երբ այդ շարժումը սկսվեց, իմ մերձավոր շրջապատում ասել եմ՝ սա պրոլետարական շարժում է, որը հանգեցնելու է լիբերալ ֆաշիզմի: Այդ պրոլետարական շարժումը հանգեցրեց լիբերալ ֆաշիզմի, ինչը մենք հիմա արդեն տեսնում ենք: Հենց այս կոնցեպտի մեջ ամեն ինչ տեղավորվում է: Իհարկե, սա ազգաշահ չէ, բայց այդ մարդկանց ծրագիրը դա է, որն իրականացնում են»:

Քաղաքական վերլուծաբանն այս իրավիճակում քաղաքական նոր զարգացումներ սպասում է միայն մի դեպքում. «Դա կախված է նրանից՝ ժողովրդի առողջ հատվածը նարկոզային վիճակից կկարողանա՞ դուրս գալ, թե՞ ոչ: Ի դեպ, իրեն նպատակային կերպով ջանում են պահել հենց այդ վիճակի մեջ: Եթե չկարողանա դուրս գալ՝ ամեն ինչ էլ կլինի, այսինքն, կորուստները շատ կլինեն: Իսկ եթե հաջողվի ժողովրդին հանել այս վիճակից, որոշակի դիմադրողականություն կլինի, և կորուստները համեմատաբար քիչ կլինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած Ֆրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա «ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա ԿոստանյանBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 107,4 դոլար՝ մեկ բարելի դիմաց Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ են․ հայ էլ կաՊետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. ԾառուկյանՌիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբՃապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Բաքուն արձագանքում է Թուրքիայի պետական խորհրդանիշի шյրմանը՝ դրանով ոչ միայն ընդգծելով իր դաշնակցային հարաբերությունները, այլև փորձելով ազդել ՀՀ-ի ներքին օրակարգի վրա․ Սուրենյանց Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան «Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա․ Արսեն ՎարդանյանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Հրազդանը. Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Նառա Գևորգյանի հարցազրույցից հատվածԿան ուժեր, որոնք խթանում են 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում. մենք խթանում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար և փոփոխության հույս. Ուժեղ ՀայաստանՈւժեղ Հայաստանի Ուժեղ Չարենցավանը․ Նարեկ ԿարապետյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում Չարենցավանում և ՀրազդանումՓաշինյան, ի՞նչ ես արել երկրի համար, բացի քաղաքացիներին վիրավորելուց ու Հայաստան 300,000 ադրբեջանցիներ բերելու ծրագրին համաձայնություն տալուց. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել Չարենցավանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներԻրանի հետ բանակցությունները վերսկսելու համար ԱՄՆ-ն պետք է վերացնի բոլոր խոչընդոտները․ ՓեզեշքիանԱշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ ԶելենսկիԱրդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակիՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան 2.4 միլիոն դոլարը՝ դաստակին. Անանտ Ամբանին ցուցադրել է Շիվայի պատկերով ժամացույց՝ ադամանդներով և «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությամբԿոլումբիայում տեղի է ունեցել ահшբեկչական հшրձակում. զnհվել է 14 մարդ, վիրավnրվել՝ ավելի քան 38-ըԹշնшմին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների nչնչացման միջոցով․ ՓեզեշքիանՀորոսկոպ. Ինչպես որոշել մոլորակների ուժեղ և թույլ կողմերը ձեր ծննդյան քարտեզում Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք ՉալաբյանԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր«Ռեալը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը Չարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել քարին․ կա վիրավnրԱդրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն Մարուքյան