Հայերեն
Երևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին 

Թուրքիայի և Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող շահերը չեն համընկնում՝ Անկարան Արցախը ցանկանում է առաց հայերի, Մոսկվան այն ուզում է հայերով. Ռուբեն Սաֆրաստյան

Ալտերնատիվ կարծիք

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել ենք Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի՝ հունիսի 30-ին Անթալիայում տեղի ունեցած հանդիպման մասին։

- Պարո՛ն Սաֆրաստյան, երեկ Անթալիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցություններ, որոնց շրջանակում  նաև քննարկվել է Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Մոսկվան այս մասով բանակցություններից, Լավրովի խոսքով, գոհ է։ Ձեր կարծիքով՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ի՞նչ շահեր կարող են կիսել Ռուսաստանն ու Թուրքիան, որքանո՞վ դրանք կարող են համընկնել իրար հետ։

- Ընդանապես, բանակցություններից հետո հնչեցված հայտարարություններն ու հաղորդագրությունները չեն արտահայտում բանակցային գործընթացը, դրանք հիմնականում դիվանագիտական լեզվով են տեղի ունենում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող շահերին, ապա դրանք չեն համընկնում։ Ակնհայտ է, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի մոտեցումը. նրա նպատակն է ընդհանրապես վերացնել Արցախի հայությանը, դուրս մղել տարածքից և տիրանալ Արցախին առանց բնակչության։ Սա ծրագիր է, որը պաշտոնապես հայտարարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ակնհայտ է, որ դա նաև թուրքական ծրագիր է։ Իսկ դա չի համապատասխանում ռուսական շահերին, որովհետև բացի նրանից, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նրա շահերից է բխում, որ Արցախում պահպանվի հայություն, որ Արցախը լինի գոնե այն տեսքով, որը հիմա կա։ Դա հնարավորություն կտա նրան օգտագործել այդ հանգամանքը՝ պահելու իր ազդեցությունը մեր տարածաշրջանում, դիմակայելու Թուրքիայի բոլոր ագրեսիվ ձգտումներին՝ Ռուսաստանին դուրս մղելու մեր տարածաշրջանից։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Արցախի միջոցով լուծում է նաև իր այդ խնդիրը՝ տեղակայելով իր խաղաղապահ ուժերն այստեղ, որոնք ոչ միայն փրկեցին արցախահայության ոչնչացումից, ոչ միայն ապահովում են մեզ մնացած Արցախի խաղաղ կյանքը, այլ նաև՝ ծառայում են ռուսական աշխարհաքաղաքական նպատակների իրականացմանը։

- Դուք ասացիք, որ ենթադրում եք՝  հրապարակային հայտարարությունները տարբերվում են իրական բանակցություններից։ Կուզեի իմանալ Ձեր ենթադրությունը նաև այն մասին, թե ինչի մասին են եղել բանակցություններն իրականում։

- Առաջինը պետք է ուշադրություն դարձնել այն հանգանքի վրա, որ բանակցություններն ընդամենը երկու ժամ են տևել, և այդ ընթացքում երկու նախարարները քննարկել են շատ մեծ թվով խնդիրներ։ Հավանական է, որ քննարկել են Ուկրաինայի՝ Ղրիմի, Սիրիայի, Լիբիայի խնդիրները, դրանց ավելանում է նաև Աֆղանստանը։ Մյուս կողմից՝ համոզված եմ, որ քննարկել են Ս-400-ի խնդիրը, տնտեսական, գազի ոլորտում համագործակցության հարցեր։ Օրակարգում շատ են եղել թեմաները։ Չեմ կարծում՝ խորքային քննարկում եղել է Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ։ Պետք է նաև սպասել, որ որոշակի արտահոսքեր կլինեն բանակցություններից, դրանք վերլուծելով՝ կարող ենք եզրակացնել, թե ինչ է տեղի ունեցել։

- Ամեն դեպքում, հրապարակային տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և  Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Ձեր տպավորությամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ե՞ն եղել հիմնականում քննարկումները, արդյո՞ք Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը դրա գործարկմանը հասնելը չէ, և դա նույնքան կարևո՞ր է երկուսի համար, որքան Շուշիի գրավումն էր։

- Իհարկե, դիվանագիտական լեզվով ասվում է՝ կոմունիկացիաների ապաշրջակափում, բայց ես համոզված եմ, որ խոսքը գնում է հենց այդ՝ Ադրբեջանի, Թուրքիայի միջև ուղիղ կապի մասին՝ հենց Սյունիքի վրայով։ Դա կարևոր է Թուրքիայի համար ինչպես ռազմաքաղաքական տեսակետից, այն իմաստով, որ ավելի հեշտ կլինի նրա համար ռազմաբազան ստեղծել Ադրբեջանում, այնպես էլ դա կարևոր է պանթուրքիստական ծրագերի իրականացման համար. այն հնարավորություն կտա, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով ավելի հեշտ կապվի Կասպից ծովի հակառակ ափին գտնվող Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

- Պարոն Սաֆրաստյան, Մոսկվան, ամեն դեպքում, ձգտում է թույլ չտալ Թուրքիայի ազդեցության մեծացումը մեր տարածաշրջանում։ Հիմա՝ 44-օրյա պետարազմից հետո, Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունների ինչպիսի՞ բաշխում ունենք Հարավային Կովկասում։

- Արցախյան պատերազմից հետո կարելի է ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ինտեգրումն ավելի խորացել է։ Հիմա կարելի է ասել, որ Շուշիի հռչակագիրը մի պաշտոնական փաստաթուղթ է՝ որպես երկու երկրերի միջև դաշտային ընդհանուր պետության ստեղծման գործընթացի սկիզբ։

Երկրորդ միտումը, որ հիմա մենք տեսնում ենք տարածաշրջանում, այն է, որ Հայաստանի և Արցախի դերակատարումն է նվազել։ Մենք դեռևս չենք կարողացել մեր սուբյեկտայնությունը լիովին վերականգնել այդ ծանր պարտությունից հետո։ Կարևոր է և՛ բանակի վերականգնումը, և՛ սահմանների պաշտպանության խնդիրը. մեզ պետք է անվտանգության ապահովման ավելի բարձր մակարդակ։

Երրորդ միտումն այն է, որ եթե Հարավային Կովկասը մինչև պատերազմը համարվում էր ստատուս քվո պահպանող, հանգիստ, սառեցված հակամարտության տարածաշրջան, հիմա մտել է տուրբուլենտ գոտի՝ իրադարձությունները բավականին արագ են զարգանում։ Այո՛, ռազմական գործողություններ հիմա չկան, բայց դեռևս չի զգացվում, որ նման իրադարձությունները կավարտվեն, նորից ինչ-որ գործընթացներ են լինում. մենք դա տեսնում ենք Սյունիքում, Գեղարքունիքում։ Անընդհատ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունենում, դրանց միանալու է նաև Պակիստանը։ Այսինքն, անընդհատ գործընթացներ են տեղի ունենում այստեղ, հանգիստ չէ իրավիճակը։ Այս փոփոխությունների աղբյուրը Թուրքիան է։ Դա պայմանավորված է ընդհանրապես նրա ակտիվ քաղաքականությամբ, դերի փոփոխությամբ. այդ գործընթացը սկսվեց 2015 թվականին, իսկ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո ավելի ակտիվ դարձավ։ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում խաղում է դրանք պայթեցնողների, այդ տեղերում լարվածություն առաջացնողի դերը։ Ստեղծում է լարվածություն, փորձում է այդտեղ օգուտներ քաղել, «պղտոր ջրում ձուկ որսալ»։ Հիմա էլ փորձում է այդպես Ռուսաստանից օգուտներ քաղել։

- Թուրքիայի ազդեցության մեծացման, Հայաստանի դերի նվազման պարագայում ինչպե՞ս պետք է պայքարենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Կարո՞ղ ենք դա անել։

- Մենք չպետք է այդպես հարց տանք, թե կարող ենք։ Պետք է պարզապես պայքարենք։  Պայքարի մի տարբերակ է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, ավելի բարձր մակարդակի հասցնելը։ Ես դրան երկընտրանք չեմ տեսնում։ Բացի այդ, մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, հնարավորինս արագ վերականգնենք մեր սուբյեկտայնությունը մեր տարածաշրջանում։

Նաև կարծում եմ, որ մենք մեր դիվանագիտության մեջ պետք է կատարենք կարևոր փոփոխություն, պետք է ճիշտ դիրքավորում գտնենք. այն պետք է արտացոլի մեր պետության, մեր ժողովրդի, մեր քաղաքակրթության էությունը։ Դա պետք է հիմնվի արժեքների վրա, պետք է լինի արժեքային արտաքին քաղաքականություն։ Մենք՝ որպես ՀՀ, պետք է աշխարհում տեսանելի և ճանաչելի լինենք, պետք է մարդիկ մեզ տարբերեն մեր հարևաններից։

- Արդյո՞ք աշխարհում արժեքները հիմա դեր ունեն, արդյո՞ք փողը, ուժը չեն դեր խաղացողները։

- Միշտ է այդպես եղել. փողը, ուժը միշտ են դեր խաղացել։ Բայց արտաքին քաղաքականությունում պետք է օգտագործել նաև այլ լծակներ։ Միջազգային հարաբերությունների տեսության մեջ կա նաև «փափուկ ուժի» հասկացություն։ Մեզ պետք է ընդունեն մեր արժեքներով, այլ ոչ թե որպես մի սովորական, թույլ պետության, որը պարտություն է կրել, շրջապատված է թշնամական երկրներով։ Դա պետք է լինի մոտավորապես այնպես, ինչպես իր արտաքին քաղաքականությունն են կառուցում Իսրայելը, Հունաստանը։ Վերջինը, լինելով ոչ մեծ պետություն, բավական մեծ հեղինակություն ունի տարածաշրջանում, Թուրքիայի հետ է ժամանակ առ ժամանակ հակամարտության մեջ մտնում։ Մենք քաղաքակրթական արժեքները, որոնց կրողներն ենք, պետք է օգտագործենք նաև մեր արաքին քաղաքականության մեջ։

Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Մենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանՍպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԱրտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Մաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըLaureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին»