Հայերեն
Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» 

«Տնտեսության իրական ծավալները նվազել են. վերականգնման մասին խոսելը պրիմիտիվ մանիպուլյացիա է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսության իրական ծավալները չեն վերականգնվում, ինչն այս պահի դրությամբ փաստում է գնաճ-տնտեսական ակտիվության ցուցանիշ հարաբերակցությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունվար-մայիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև կառավարության կողմից տարեվերջին կանխատեսվող 6 տոկոս տնտեսական աճին: Նշենք, որ հունվար-մայիսին պաշտոնական տվյալներով արձանագրվել է 4,3 տոկոս տնտեսական աճ:

«Իրենց վիճակագրությանը, բնականաբար, դժվար է հավատալ, բայց անգամ իրենց վիճակագրությամբ ենք փաստում, որ ՏԱՑ-ն աճել է 4,3 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում աճել է 5,5 տոկոսով: Երկրորդ ցայտուն ցուցանիշը արդյունաբերության ոլորտինն է, որտեղ ունենք 2,3 տոկոս աճ: Սա այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են ավելի քան 9 տոկոսով: Առևտրի դեպքում էլ 7,4 տոկոս աճ կա, բայց միայն սննդամթերքի գները այս նույն ժամանակահատվածում 7,6 տոկոսով են ավելացել: Ավելի ծանր է իրավիճակը ծառայությունների ոլորտում: Փաստացի, նախորդ տարվա համեմատ այս ոլորտում նույն շրջանառությունն ունենք, երբ ծառայությունների գները ևս աճել են: Այստեղ ծառայությունների իրական ծավալների անկումը ևս ակնհայտ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս շարքը կարելի է շարունակել, բայց մեկ այլ կարևոր գործոն կա. «Հիմնական գործոնը բազայի էֆեկտն է: Այսինքն, ծավալների նվազման ցուցանիշներն առկա են նույնիսկ այն պարագայում, երբ նախորդ տարի մարտից սկսած մեր տնտեսությունը համատարած սահմանափակումների մեջ էր: Նույնիսկ բազայի էֆեկտի նման բարձր առկայության դեպքում 2020 թվականի համեմատ տնտեսության իրական ծավալների վերականգնում դեռ չունենք: Սա է իրողությունը: Եվ բազայի էֆեկտը մինչև տարեվերջ շարունակվելու է, որովհետև այս իշխանական խմբակի կողմից համավարակի տապալումից բացի, մենք նաև մեկ այլ բազային էֆեկտ առաջացնող երևույթ՝ պատերազմ ունեցանք, որի ձախողումները ևս տնտեսական անկման բերեցին: Չնայած չեմ կարծում, որ տարին 6 տոկոսով կփակեն, բայց եթե անգամ իրենց կանխատեսած 6 տոկոս ՀՆԱ-ի աճն էլ ցույց տան, պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները. նախ՝ իրավիճակն ակնհայտորեն այնքան վատ է, որ նույնիսկ այսօրվա պոպուլիստ իշխանություններն են փաստացի ասում, որ մինչև տարվա վերջ շարունակելու ենք մեր տնտեսական անկումը:

Ինչո՞ւ, որովհետև 6 տոկոս աճով նույնիսկ անվանական չենք վերականգնվում՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի անկումը 7,6 տոկոս էր: Երկրորդ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում գնաճը մեր երկրում կմոտենա երկնիշ ցուցանիշի: Մեծ հաշվով, տնտեսության իրական ծավալներով մենք ունենալու ենք մոտավորապես այնչափ անկում, ինչն արձանագրվեց նախորդ տարի՝ հաշվի առնելով գնաճն ու բազայի էֆեկտը: Այսինքն, այստեղ վերականգնման մասին խոսելն ուղղակի պարզ ու պրիմիտիվ մանիպուլ յացիա է»:

Թադևոս Ավետիսյանն ավելի հանրամատչելի համատեքստում դիտարկեց իրավիճակը. «Պարզ ասած՝ գներն ավելի արագ են աճել, քան տնտեսությունը: Երբ գներն աճում են, դրամական արտահայտությամբ շրջանառությունները, բնականաբար, ևս աճում են: Օրինակ՝ երբ նախկինում տասը ձեթ էր վաճառվում, 6000 դրամի շրջանառություն էր: Հիմա այդ նույն տասը ձեթը 11 000 դրամի շրջանառություն է: Այսինքն, երբ գներն աճել են 5,5 տոկոսով, և գոնե այդքան չի աճել տնտեսությունը, նշանակում է՝ տնտեսության իրական ծավալները նվազել են: Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ Համաշխարհային բանկը և անգամ մեր Կենտրոնական բանկը 6 տոկոս աճ չեն կանխատեսում:Բայց եթե անգամ այս պոպուլիստների կանխատեսած թիվն ունենանք, այս գնաճի պայմաններում անկումը նույն տեմպերով շարունակվելու է»:

Նրա խոսքով՝ գործ ունենք ահագնացող գնաճի հետ: «Ընդհանուր առմամբ, գնաճն անկախ երևույթ չէ, այն արտացոլվում է երկրի տնտեսությամբ: Այն անխուսափելի է, երբ շարունակվում է տնտեսական անկումը: Ընդհանուր տնտեսական բարձր ռիսկերի պարագայում հատկապես ներկրվող ապրանքների ուղղությամբ գնաճն անխուսափելի է: Հիմա 5,5 տոկոսը սպառողական գների ինդեքսն է, որտեղ ամենատարբեր ապրանքներ են ներառված: Ընդ որում, այդ ցուցանիշի մեջ առաջին անհրաժեշտության ապրանքները շատ քիչ տեսակարար կշիռ ունեն: Իրականում այս հինգ ամիսներին մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքներից միայն սննդամթերքինն աճել է 7-8 տոկոսով: Միևնույն ժամանակ, կաթնամթերքի, ձեթի, յուղերի, հացի, հացամթերքի, ձվի ու մսամթերքի գներն առնվազն կրկնակի, եռակի ավելի բարձր չափով են աճել: Այստեղ մենք 20-30 տոկոսին մոտեցող գնաճ ունենք:

Բարձրացել են նաև դիզվառելիքի և բենզինի գները: Այսպիսի իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ կրճատվում են մարդկանց իրական եկամուտները: Այսինքն, տնտեսությունն անկում ունի, այն չի վերականգնվում, եկամուտները գրեթե չեն աճում, բայց գներն են աճում առաջանցիկ ձևով: Միևնույն ժամանակ, մարդկանց ծախսերն են ավելանում նույն կյանքի որակը պահելու համար: Հետևաբար, գործ ունենք իրական եկամուտների նվազման և մարդկանց կյանքի որակի վատացման հետ: Ստեղծված իրավիճակը ցածր եկամուտ ունեցողների համար աղքատության հանգեցնող հստակ գործոն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:

 

Ինչ վերաբերում է գնաճի զսպման հնարավորություններին, նա նշեց. «Առհասարակ, գնաճի պատճառները տնտեսական երևույթներն են: Դա ներդրումների փախուստն է երկրից, օտարերկրյա ներդրումների համար առկա ռիսկերն են, գործոն են նաև աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև բացասական սպասումները, որոնք արդեն առաջացել են տնտեսվարողների մոտ և փոխել են նաև սպառողների վարքագիծը: Այսպիսի իրավիճակը կշտկվի, երբ այդ գործոնները կչեզոքացվեն և կայուն անկումը կփոխարինվի կայուն զարգացմամբ: Մինչև դա տեղի չունենա, գնաճի և տնտեսական անկման հանգեցնող բոլոր երևույթներն առկա են լինելու: Կենտրոնական բանկը, ջանք չխնայելով, իրականացնում է մի քաղաքականություն, որով փորձում է ինչ-որ չափով նաև ազգային արժույթը կայունացնել, որ ինչ-որ չափով զսպի գնաճը: Բայց սրանք կարճաժամկետ արդյունքներ տվող գործիքներ են:

Այսինքն, ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեն, ինչքան էլ հույսները դնեն տրանսֆերտների՝ դրսի փոխանցումների վրա, միևնույնն է, սա հարցի լուծում չէ, կարճաժամկետ արդյունքներ է ունենալու: Մեծ հաշվով, քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, քանի դեռ կան տնտեսական անորոշություններ, ռիսկեր, կապիտալի փախուստ և օբյեկտիվ բացասական սպասումներ տնտեսվարողների մոտ, մեր տնտեսությունը չի կարող վերականգնվել»:

Նրա խոսքով՝ քանի դեռ տնտեսական ազատ անկման փուլում ենք, նշվածից բխող լրացուցիչ բացասական երևույթներն ու հետևանքներն անխուսափելի են լինելու: «Ամենակարևոր խնդիրներից են գնաճը, տնտեսական անկումը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սոցիալական խնդիրների սրումը և իրական զբաղվածության մակարդակի նվազումը: Սրանք երևույթներ են, որոնք, բնականաբար, ազդում են նաև մարդկանց տրամադրությունների և վարքագծի վրա, և, վերջին հաշվով, հանգեցնում նաև արտագաղթի: Թվարկվածները, ինչպես նաև կյանքի որակի վատացումն ու ապագայի նկատմամբ անորոշությունների ելքերից մեկը դառնում է արտագաղթը, ինչն արտացոլվում է փաստերով: Մենք արտագաղթի նոր ալիքի հետ գործ ունենք, ինչն ինքնին բավականին վտանգավոր երևույթ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան