Հայերեն
Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ ԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան 

Արցախում դեռ էլի անհեթեթություններ են սպասվում

Դատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել: Բոլոր հայտնի քաղաքական գործիչների գործողություններում որեւիցե արժեքային կողմնորոշիչի իսպառ բացակայությունն այդ գործընթացի բնորոշ գիծն է:

Ամենեւին պատահական չէ, որ հանրությունը ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ, թե ինչու Արցախի նոր նախագահն իր երդմնակալության վայրը մայրաքաղաքից տեղափոխեց Շուշի: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ովքեր են փողոցում սուլում նրա երդմնակալության ճառի ժամանակ` բողոք հայտնելով սոցիալական հեռավորության եւ կարանտինի բոլոր պահանջների համար: Էլ ավելի շփոթեցուցիչ էր շենքը շրջապատած հարյուրավոր ոստիկանների ու այնտեղ բերված, կայանված հարյուրավոր թանկարժեք ավտոմեքենաների առկայությունը:

Ո՞վ էր այդպես վախեցնում նախագահին ու նրա շրջապատին: Դիմակներով ու ցուցապաստառներով շարք կազմած ցուցարարների մեջ շատերը տեսնում էին Նիկոլ Փաշինյանի հակառակորդներին: Ինչ-որ մեկը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ինքն է այդ ակցիան կազմակերպել ինչ-ինչ նպատակներով: Իսկ մեկ ուրիշն ընդհանրապես եզրահանգեց, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են, չնայած ակցիայի անդամները Արայիկ Հարությունյանին անվանում էին «քոչարյանասերժական ռեժիմի» շարունակող: Այնքան էլ շատ չէր նրանց թիվը, ովքեր ենթադրում են, թե Հարությունյանին կարող էին սուլել Արցախում անցկացված ընտրություններից դժգոհ հասարակ քաղաքացիները: Ամենուրեք փնտրում էին ինչ-որ մեկի «ականջները»:

Այլ բան չէր էլ կարող լինել: Այդ օրվա իրադարձությունները լավագույնս ցուցադրեցին Արցախի քաղաքական իրողությունների խեղաթյուրված ընկալումը: 2018-ի «թավշյա» հեղափոխությունից հետո անցած երկու տարվա ընթացքում տարբեր կողմերից հայ հանրությանը ներշնչում էին Արցախում քաղաքական ուժերի փոխդասավորության յուրօրինակ պատկեր: Ընդհանուր տեսքով այդ պատկերը կառուցվում էր «հակահեղափոխական» եւ «հեղափոխականամետ» ուժերի դիմակայության հայեցակետի վրա: Ցանկացած գործչի բնութագիրը տրվում էր բացառապես այդ կլիշեներով: Համընկնո՞ւմ էր արդյոք այդ բնութագիրը գործերի իրական վիճակի հետ, թե ոչ, քչերին էր հուզում:

Շուշիում բողոքավորների նույնականացման համար տվյալ կլիշեի կիրառման փորձը բացահայտեց դրա սնանկությունը: Համապատասխանաբար` իրավիճակն ի հայտ բերեց որոշակի առեղծվածայնություն: Բայց ոչ մի առեղծված էլ չկա` կա կեղծ համոզմունքների թելադրանքի միջոցով իրողությունների աշխարհից հասարակական գիտակցության կտրվածություն: Մարդիկ ավելի ու ավելի խորն են սուզվում պատրանքների աշխարհում: Չափից ավելի խճճված որոշումներ ընդունվեցին եւ ընդունվում են այդ օրերին ու ամիսներին: Եվ չափից ավելի քիչ պարզաբանումներ են տրվում ընդունված որոշումների էության ու շարժառիթների վերաբերյալ` տեղի ունեցող ամեն ինչ բացատրվում է միասնության եւ ազգային շահերի գերակայության ձգտումներով: Իրականում մենք գործ ունենք վերոհիշյալ քաղաքական դիֆուզիայի հետ: Քաղաքական նպատակահարմարությունն աննախադեպ ծավալներով վեր է կանգած արժեքային ցանկացած կողմնորոշիչներից:

Հետհեղափոխական ողջ ժամանակաշրջանը դրա վկայությունն է: Իսկ համապետական ընտրությունների անցկացման շրջանում Արցախը քանիցս բախվել է այնպիսի երեւույթների, որոնց էությունը մինչեւ հիմա մեկնաբանված չէ: Նախ` տարակուսանք հարուցեց Սամվել Բաբայանի հետ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի անսպասելի միությունը: Հասարակությունում միանշանակ չընկալվող Բաբայանը ընդդիմադիր լինելու պատճառով հասարակության զգալի մասի կողմից ընդունվեց բացառապես իբրեւ իշխանական թեկնածու Արայիկ Հարությունյանին կոշտ հակադրված կերպար: Բայց նրան Մայիլյանի զինակից պատկերացնելը շատերի համար բարդ էր` չափազանց մեծ աններդաշնակություն էր ստացվում Բաբայանի կերպարի հետ նոր Արցախի կառուցման գաղափարը զուգադրելիս: Բայց շփոթահար մարդիկ ինչ-որ կերպ կուլ տվեցին այդ աններդաշնակությունը` հուսալով, որ միգուցե լավ լինի:

Երկրորդ անգամ հանրությունը ցնցակաթված ապրեց այն մտքից, որ Հայաստանի հեղափոխական իշխանություններն աջակցում են նախկին իշխանությունների առավել անախորժ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին: Մինչ այդ, քչերը կարող էին հասկանալ, թե ինչու վերջինիս լայնածավալ «բարեգործությունը» դեռ ընտրություններից շատ առաջ ոչ մի կերպ չէր նկատվում Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք իրենց հայտարարել էին արցախյան արդար ընտրությունների երաշխավոր: Քվեարկության առաջին փուլից հետո պարզվեց, թե ինչու էին աչք փակում: Մինչ օրս Հայաստանի իշխանությունների այդ որոշման բացատրությունները չկան:

Բայց դա ամենը չէ: Երբ խորհրդարանում մեծաքանակ մանդատներ ստացած Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի կուսակցությունները ստորագրեցին հուշագիր համագործակցության մասին, հանրության երեւակայությունը վերջնականապես սպառվեց: Քաղաքական դիֆուզիան հասավ իր գագաթնակետին: Կադրային նշանակումներն ընդամենը հաստատեցին այդ փաստը:

Ավելի շուտ` դեռ էլի ինչ-որ անհեթեթություններ են սպասվում: Հետընտրական հիասթափությունն Արցախում ակնհայտ է: Քաղաքական գործիչների անսկզբունքայնությունը դատապարտվում է բավական խստորեն: Սակայն իրավիճակի ողջամիտ տեսլական դեռ քչերն ունեն: Այդտեղից էլ` այն խառնաշփոթը, որ առկա է ստեղծված քաղաքական իրողությունների գնահատականներում:

Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութՄանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱհազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Չմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանԵթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ո՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ» Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»