Մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյան
ՔաղաքականությունՌուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայուն է։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, վերջին շրջանում մենք բավականին շատ և հաճախ ենք քննարկում անվտանգության հետ կապված հարցերը, որովհետև մեր տարածաշրջանում այնքան էլ կայուն իրավիճակ չէ։ Իհարկե, բոլորը գիտեն ձեր անձնական ջանքերը եւ Ռուսաստանի Դաշնության ջանքերը 44-օրյա պատերազմում հրադադարի հասնելու համար: Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ անհանգստության, անկայունության ինչ-որ օջախներ են առաջանում: Սակայն իրավիճակը կայուն չէ հայ-ադրբեջանկան սահմանին, այստեղ ևս վերջին 2 ամիսներին անհանգիստ է իրավիճակը», - ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում սա արդեն իր երրորդ հանդիպումն է Պուտինի հետ, ինչը երկու երկրների ամուր հարաբերությունների մասին է փաստում։
Ավելին...