Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Վտանգավոր խաղ ու միջամտություն տնտեսության մեջ, ինչն անթույլատրելի է ու լավ տեղ չի տանում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 4,3 տոկոս աճը Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը երկու տեսանկյունից է դիտարկում: «Այո, որոշակի ակտիվություն պետք է լիներ: Երբ չես խանգարում՝ բնական է, որ աճ պետք է լինի, բայց երբ բացարձակ թվերով ու պատճառներով ենք դիտարկում, ապա որևէ աճ էլ չենք ունեցել: Տնտեսական ակտիվությունը ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսով է աճել: Այո, 2020 թվականի համեմատ կարող է տնտեսական ակտիվության մակարդակն աճած լինել, որովհետև նույն կառավարության հրապարակած ցուցանիշով 7,8 տոկոս անկում ենք ունեցել: Իսկ երբ երկիրը լոքդաունից դուրս է գալիս, տնտեսական ակտիվության աճը բնականոն երևույթ է: Եթե կառավարությունը խիստ չի խանգարում, սովորաբար, ակտիվության աճ է նկատվում: Հիշենք, որ 2020 թվականի ընթացքում ամեն ինչ փակ էր, մարդիկ դուրս չէին գալիս, չէին ծախսում, իսկ այժմ բաց է, և մարդիկ օգտվում են տարատեսակ զվարճանքի կենտրոններից, հանրային սննդի օբյեկտներից, որոշակի չափով բարելավվել են առևտուրն ու վարձատրությունը: Նաև որոշակի չափով տուրիստական ներհոսք ենք ունեցել, փոքրինչ ավելացել են տրանսֆերտները: Այս ամենի ֆոնին մենք, բնականաբար, պետք է բնականոն աճ ունենայինք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Միևնույն ժամանակ շեշտեց՝ իր համար առաջնայինը գնաճի ցուցանիշն է: «Քանի որ տնտեսական ակտիվության աճը, ՀՆԱ-ն և մնացած մակրոտնտեսական ցուցանիշները դրամական արտահայտությամբ են տրվում, և պետական մարմինները դրանք մանիպուլ յատիվ կերպով են ներկայացնում, առաջին հայացքից թվում է, որ մենք աճ ունենք: Բայց երբ դա համեմատում ենք փոխարժեքի հետևանքով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով առաջացած գնաճի հետ, բնականաբար, գալիս ենք այն եզրահանգմանը, որ որևէ որակյալ աճ չենք գրանցել»,-ասաց նա՝ խնդիրը դիտարկելով նաև այլ տեսանկյունից:

«Ի՞նչ արեց պետությունը: Փոխարժեքի վրա ազդեցություն թողեց, բարձրացրեց այն, որոշ չափով հարկային հավաքագրումներ կատարեց, իսկ հիմա, երբ արդեն եկել է պետական գնումների ժամանակահատվածը, նորից փոխարժեքի վրա ազդեցություն է թողնում, նվազեցնում է այն, որ էժանով անհրաժեշտ ինչ-որ ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերի: Այնուհետև նորից ազդեցություն է թողնում: Սա վտանգավոր խաղ է, վտանգավոր միջամտություն է տնտեսության մեջ, որն անթույլատրելի է և մեզ լավ տեղ չի տանում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացարձակ թվերով դիտարկելու դեպքում ընդհանրապես ակտիվություն չունենք: Միևնույն ժամանակ, Նաիրի Սրագսյանի դիտարկմամբ՝ արձանագրված որոշակի աճի հետ կառավարությունը որևէ առնչություն չունի: «Որևէ մեկը էլ չի կարող փորձել դա վերագրել իր գործունեությանը, որովհետև կառավարությունը համակարգված տնտեսական քաղաքականություն չի իրականացնում, կառավարությունը չունի տնտեսական նպատակադրված ինչ-որ կետ, որին պետք է հասնի: Կառավարության կողմից որևէ քայլ չի արվում: Իսկ մնացածը տնտեսվարողների աշխատանքի արդյունքն է: Բիզնեսը, սովորաբար, այսպես ասած, աճելու բնավորություն ունի: Այսինքն, ցանկացած տնտեսվարող փորձում է նախորդ տարվա համեմատ որոշակի աճի ցուցանիշ ապահովել: Դա բնական երևույթ է, որովհետև եթե աճի ցուցանիշ չի ապահովում, նշանակում է՝ գնահատում է, որ լավ չի աշխատել: Բացի նրանից, որ արձանագրված ցուցանիշը տնտեսվարողների քաղաքականության արդյունքն է, կա նաև երկրորդ գործոնը. չմոռանանք սեզոնային բնույթի գյուղատնտեսական արտադրանքի մասին: Մենք ունենք գյուղատնտեսական արտադրանքի վաճառք ինչպես տեղում, այնպես էլ արտահանման ծավալների աճ»,-ասաց նա:

Իսկ թե նույն գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային վաճառքը, տրանսֆերտներն ու զբոսաշրջությունը որքանո՞վ կարող են ազդել տնտեսության վրա ավելի երկարաժամկետ տեսանկյունից, Նաիրի Սարգսյանը նկատում է. «Մեր տնտեսության կառուցվածքում մոտավորապես 65-70 տոկոսը կազմում է առևտուրը: ՓՄՁ-ները ևս շատ մեծ տեսակարար կշիռ ունեն: Ես չեմ ուզում ՓՄՁ-ի դերը նվազեցնել, իրենք կարևոր են մանավանդ ներառական տնտեսական տեսանկյունից, բայց երկարաժամկետում ներդրումների տեսանկյունից մենք պետք է տնտեսական ուղղություններ ունենանք: Կառավարությունը պետք է գերակա ոլորտներ հայտարարի ու նպատակադրված, ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում հասնի դրանց իրագործմանը: Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը երկարաժամկետում գնահատելու համար պետք է հասկանանք, թե ինչ հողային, ջրային ու նաև մարդկային ռեսուրսներ ունենք:

Այնուհետև պետք է հասկանանք մեր առավելությունները տարածաշրջանային ու համանման երկրների նկատմամբ, վեր հանենք բիզնեսի ու ներդրումների խոչընդոտները, վերացնենք դրանք, օրենսդրական ճանապարհներով լուծումներ տանք: Կարևոր են նաև տնտեսական կապեր հաստատելը, ունեցած կապերը բարելավելն ու նորանոր շուկաներ գրավելը: Այս և մյուս կարևոր ընդհանուր թեզերից հետո պետք է գնահատել ու հասկանալ՝ ինչ պետք է անել: Օրինակ՝ շեշտադրում կատարել տուրիզմի վրա, բայց չառաջնորդվելով «ով եկավ՝ եկավ» մոտեցմամբ: Նաև ռազմարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման և գյուղատնտեսության վրա պետք է շեշտադրում կատարել: Մասնավորապես, ավանդական այգեգործությունից և անասնապահությունից անցնենք ինտենսիվ այգեգործության ու անասնապահության»:

Նաիրի Սարգսյանը մի շարք այլ ուղղությունների մասին ևս շեշտեց՝ նշելով նաև ծառայությունների ոլորտի, ինչպես նաև դեղարտադրության հնարավորության մասին. «Մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ աշխարհի հեռու երկրներ ապրանքներ մատակարարելու համար փոխադրումների խնդիր ենք ունենում, իսկ թեթև ու ծավալով փոքր ապրանքները շատ ավելի շահութաբեր են հեռավոր երկրներ արտահանելու տեսանկյունից: Եթե կառավարությունը նման ուղղությունների վրա շեշտադրում անի ու հետևողական աշխատանք տանի, այդ ժամանակ կարող ենք հույս ունենալ, որ ապագայում կայուն տնտեսություն կունենանք: Մինչդեռ մոտավորապես երեք տարի է՝ բարձրաձայնում ենք այս մասին՝ կառավարությունը շատ իներտ է, չի էլ ընկալում՝ ինչի մասին է խոսքը: Այնպես որ, գնահատելով այս իրավիճակն ու նախորդ երեք տարին, երկարաժամկետ տնտեսական ակտիվության ու մակրոտնտեսական կայունության մասով եկեք այս պահին ոչինչ չտեսնենք, որովհետև իրականում ոչինչ չկա»:

Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև 2020 պետական բյուջեի կատարման հաշվետվությանը, որը վերջերս ներկայացվեց Ազգային ժողովում: Խոսելով կապիտալ ծախսերի թերակատարման մասին՝ մեր զրուցակիցը ընդգծեց. «Արդեն մի քանի տարի՝ բյուջեի կատարումը կապիտալ ծախսերի թերակատարումներով է իրականացվում: Մի համեմատություն անենք. պատկերացրեք ջերմոց, որն արտադրում է լոլիկ և վարունգ, ու ժամանակի ընթացքում նորմատիվներով արդիականացում է պահանջվում: Օրինակ՝ ոռոգման խողովակաշարը պարտադիր պետք է փոխել տարին մեկ անգամ կամ առնվազն բարելավել: Եթե բարելավումներ չենք անում, բնականաբար, ջրի կուրուստներ ենք ունենում, ջրային կորուստների դեպքում բարձր ինքնարժեք ենք ունենում, հետևաբար՝ նաև վաճառքի բարձր գին, վաճառքի բարձր գին ունենալու պատճառով էլ շուկայից դուրս ենք մղվում, որովհետև այլևս մրցունակ չենք լինում: Ես նկարագրված միկրոմակարդակում կապիտալ ծախսերի թերակատարման բացասական հետևանքների մասին նշեցի, բայց մակրոմակարդակում այդ նույն հետևանքներն ավելի աղետալի տեսք են ստանում: Երբ ենթակառուցվածքներ չենք ստեղծում, ջրամբարներ, ճանապարհներ, թունելներ, կամուրջներ չենք կառուցում, ստացվում է, որ Հայաստանի արտադրողների մրցունակությանն ուղղված քայլերի բացակայությունը հանգեցնում է աղետալի հետևանքների: Դրա համար աշխարհի շատ երկրներ հանրային ֆինանսների կառավարման մեջ բավականին մեծ տեղ են տալիս կապիտալ ծախսերին: Ընդ որում, ՀՆԱ-ի որոշակի տոկոսի չափով միջոցներ են ուղղում կապիտալ որոշակի ծախսերին»:

Ինչ վերաբերում է 2020 թ. բյուջեի ծախսային մասին՝ նա նշեց. «Ծախսային մասն ընդհանրապես հանցագործություն է իրենից ներկայացնում: Հիշեցնեմ, որ այդ զեկույցով հանդես եկավ նաև Հաշվեքննիչ պալատը: Ի՞նչ է նշանակում՝ պետական գնումների 40 տոկոսը մեկ անձից է կատարվել: Սա անթույլատրելի է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա Կոստանյան