Հայերեն
Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» 

«Այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տեղավորվում է քաղաքական հետապնդումների շղթայի մեջ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը դեռ հուլիսի 12-ին հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտաքին առևտուրը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների հիմնավորմամբ առաջարկվում է այդ պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ խոսել ենք նշվածի ազդեցության ու հնարավոր ռիսկերի մասին: Մինչ նախաձեռնությունը դիտարկելը տնտեսական ազդեցությունների համատեքստում՝ ոչ պակաս էական է հասկանալ նշվածի քաղաքական ենթատեքստը: Հարցին՝ այստեղ քաղաքական բաղադրիչ, այնուամենայնիվ, կա՞, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Հանքարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է: Պատահական չէ, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Իսկապես, հարցն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական: Ընդ որում, քաղաքական ասելով՝ նկատի չունեմ երկրում վարվող տնտեսական քաղաքականության կոնտեքստը, այլ այն, որ իշխող վարչախումբն ունի ընդգծված վերաբերմունք Սյունիքի հանքարդյունահանող ընկերությունների, մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ: Կարծում եմ՝ բոլորս հիշում ենք, թե ինչպիսի բառամթերքով և տոնայնությամբ էր մուրճը թափահարում և սպառնում ժանգոտ մեխերի նման քաշել և դուրս նետել: Մետալուրգիական հանքարդյունաբերության ոլորտը մուրճով չես կարող կարգավորել, այստեղ խելք է պետք, մասնագիտական քննարկումներ, համակարգային կոմպլեքս լուծումներ և հստակ նպատակ: Նպատակները պայմանականորեն նույնպես բաժանված են երկու մասի՝ ճնշումներ գործադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ և հավաքագրել ավելի շատ գումարներ: Ի վերջո, նախագիծն անցել է երկու ընթերցում, բայց քննարկում, ըստ էության, տեղի չի ունեցել, կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցության 71 պատգամավոր, դեմ քվեարկող չի եղել: Սա նույնպես ինչ-որ կերպ բնութագրում է առկա իրողությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:

Անդրադառնալով, մասնավորապես, գունավոր մետաղների բորսայական գների աճին ու հարցին՝ նաև այդ առումով որքանո՞վ է հիմնավորված ու արդարացված այս նախաձեռնությունը, տնտեսագետը նշում է. «Նախագծով բերվել էր նման հիմնավորում: Հղում անել համաշխարհային շուկայում գների որոշակի տատանմանը և փոփոխության ենթարկել «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքը՝ կնշանակի որդեգրել որոշակի նախադեպային սկզբունք: Հետևաբար, կարող է հարց առաջանալ, եթե նավթի գներն ընկնեն՝ կարո՞ղ է փոխվել դրանց վերագրելի արտադրանքի ակցիզային հարկը, կամ եթե գունավոր մետաղների համաշխարհային գների նվազում տեղի ունենա, ի՞նչ պետք է անել, նորի՞ց վերանայել պետական տուրքերի դրույքաչափերը: Ինձ համար այս մոտեցումը հասկանալի չէ: Այս ոլորտում չի կարելի լուծումներ տալ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, այն պետք է հայեցակարգերի հիմքերի վրա դրվի»:

Ա. Գևորգյանն ընդգծեց, որ առկա են ևս մի քանի կետեր, համաձայն որոնց՝ մուտքագրված գումարները պետք է օգտագործվեն կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակման ու իրականացման համար:«Այստեղ այդ քաղաքականության հստակեցման կարիքը կա, կամ եթե մշակված փաթեթ դեռևս չկա և հայտնի չէ, թե որ մարմինն է մշակում, որտե՞ղ են օգտագործվելու կամ օգտագործվելո՞ւ են արդյոք: Շատ հեղհեղուկ միտք է: Կամ ի՞նչ ասել է մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների հեռանկարային զարգացում: Եթե նկատի են ունեցել խտանյութից մետաղի կորզման և վերջնարդյունքի ստացման գաղափարը, ապա այստեղ նույնպես պետք են հաշվարկներ, թե որքան ներդրում, հանքահետազոտության արդյունքների ինչպիսի պատկերի դեպքում է դա հնարավոր»,-ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե, մեծ հաշվով, ի՞նչ ազդեցություն ու ռիսկեր կան՝ Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Ինչպես արդեն ասացի կամ, ավելի ճիշտ, որպես հարցեր ձևակերպեցի այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, ապա պետք է եզրակացնել, որ գործ ունենք խոր դիլետանտության հետ: Հարվածելով կոնկրետ գործող ոլորտին առանց ամբողջական լուծումների փաթեթների՝ կնշանակի ստեղծել նոր խնդիրներ: Եթե ոլորտից գլուխ չեք հանում, մատով մի կպեք: Ցանկացած մարդ կարող է նստել և ինտերնետից հանել լոնդոնյան բորսաների գներն ու շարադրել հիմնավորումներում, թե բա՝ գիտեք, գինը թանկացել է, բայց դրանից պետության օգուտները չեն ավելացել: Սա բավարար չէ, ոլորտի կայունությունը նույնպես առաջնահերթություն է: Խնդիրը պետք է դիտարկել սոցիալական ներառականության և երկրում վարվող կոշտ նեոլիբերալ տնտեսական քաղաքականության լույսի ներքո: Սկզբի համար հետ բերեք պրոգրեսիվ հարկման համակարգը, նոր մարդկանց սոցիալական խնդիրների հետևում թաքնվելով՝ մտեք քչից-շատից կայուն ոլորտներ: Ռիսկը ոլորտի ցնցումն է, իր բացասական հետևանքներով հանդերձ»:

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք այն երևույթին, ըստ որի՝ վերջին շրջանում խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություններ հայտնվում են իշխանության թիրախում: Խոսքը հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի մասին է, որի գործունեությունն անգամ, ըստ հայտարարությունների, վտանգված է:

Հարցին՝ ի՞նչ էֆեկտ է այս ամենն ունենալու նաև օտարերկրյա ներդրումների առումով, նման գործընթացներն առհասարակ ինչպիսի՞ ֆոն են ստեղծում՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Սկզբի համար ասեմ, որ սույն փոփոխությունը ազդեցություն ունի բոլոր մետալուրգիական կոմբինատների վրա, որոնցից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Լավ հարց է, այդ հարցը պետք է տալ Ամուլսարը շահագործել փորձող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Օտարերկրյա ներդրողներին վանող գործելաոճ է: Որևէ ներդրող, եթե իմանա, որ ԱԱԾ-ով «կուլտուրական» ներխուժում են ձեռնարկություններ, ապա լուրջ մտածելու բան ունի: Հրատապ բերել արտահերթով արագ-արագ երկու ընթերցմամբ քվեարկել, զուգահեռ մտնել կոմբինատ և փորձել ստեղծել վախի ու բռնաճնշումների մթնոլորտ, սա որևէ լավ տեղ չի տանի: Կարծում եմ, որ այս ամենն ուղղված է Սյունիքի դեմ և տրամաբանորեն տեղավորվում է վերջին շրջանում քաղաքական հետապնդումների շղթայի մեջ: Հայաստանում բիզնեսն ուժային կառույցներով ստուգելու անհրաժեշտություն չկա և չի էլ կարելի, իսկ այնպիսի հսկա ոլորտների լուծումները, ինչպես հանքարդյունաբերության ոլորտն է, պետք է երկար մասնագիտական քննարկման արդյունքում ծնվեին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-ից