Հայերեն
30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» 

Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան

Քաղաքականություն
Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
Մոտ երկու շաբաթ է Գորիսում շարունակվում է համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։ Վերջերս պահանջին բաց նամակով միացան նաև մի շարք մտավորականներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի և սպորտի ներկայացուցիչներ։ Եւ չնայած այդ ամենին՝ Առուշ Առուշանյանին շարունակում են կալանքի տակ պահել։
 
Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ օրենքները ենթադրում էին, որ համայնքապետը ոչ թե նշանակովի, այլ՝ ընտրովի պաշտոն է։ Այսինքն համայնքապետն ունի առանձին մանդատ՝ համայնքը կառավարելու համար։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանում համայնքապետին ընտրում է համայնքը, այլ ոչ թե նշանակում են "վերևից", ապա այդ "վերևը" պարտավոր է հաշվի նստել համայնքի հետ կամ, առնվազն, փոխել օրենքը և համայնքապետ դառնալու ընթացակարգը։
 
Հիմա․
 
Չնայած այն հանգամանքին, որ Գորիս խոշորացված համայնքում 2021 թվականին գրանցված էին 23580, իսկ 2017 թվականին՝ 22900 ընտրող, 2017 թվականի համայնքապետի ընտրություններին մասնակցել էր 13163, իսկ 2021 թվականի այս վերջին ընտրություններին՝ 13466 քաղաքացի։ Այսինքն, ակտիվ ընտրողների իրական թիվը չի գերազանցում 13500-ը կամ կազմում է գրանցված ընտրողների 57%-ը։
2017 թվականին Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել էր 12945 ընտրող, կամ ընտրության մասնակցածների 98%-ը։
 
2021 թվականի ընտրություններին "Հայաստան" դաշինքի օգտին քվեարկել էին 3203 ընտրող, "Պատիվ ունեմ" դաշինքի օգտին՝ 842 ընտրող, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին՝ 7085 ընտրող։
Եւ չնայած այս պատկերին, Առուշ Առուշանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազին ստորագրությամբ դիմել է մոտ 9000 հոգի՝ Գորիս խոշորացված համայնքից, կամ 2021 թվականի ընտրություններին մասնակցած գորիսեցիների մոտ 67%-ը։ Ընդ որում, այս թիվը կազմում են ստորագրահավաքին միացած միայն Գորիս խոշորացված համայնքի չափահաս բնակիչներն, և ներառված չեն ոչ գորիսեցի չափահասներն ու Գորիս քաղաքի երեխաները (եթե հիշում եք, նրանց համար ստիպված եղանք առանձին թուղթ պատրաստել, քանի որ չէինք կարողանում դիմադրել ստորագրահավաքին միանալու նրանց արդար պահանջին)։
 
Սա վկայում է այն մասին, որ չնայած ԱԺ ընտրությունների արդյունքներով "Հայաստան" դաշինքը Գորիսում ստացել էր շուրջ 24% ձայն, 2017 թվականի համայնքապետի ընտրություններից մոտ 4 տարի անց էլ Առուշ Առուշանյանը Գորիսում ունի առնվազն 67% լեգիտիմություն՝ որպես ընտրված համայնքապետ։ Ինչի՞ համար եմ գրել առնվազն բառը․ քանի որ ստորագրահավաքը դեռ փակված չէ, եւ մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել՝ միանալով դիմում-պահանջին։
 
Այնուամենայնիվ, առաջիկա օրերին մենք ստիպված ենք արդեն ամփոփել ստորագրահավաքի արդյունքները և մասնակցած բնակիչների արդարացի պահանջը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին և երդմանը, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունները և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը։
 
Ստորագրահավաքին միանալ ցանկացող Գորիս խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր դեռ չեն հասցրել ստորագրել, մինչև շաբաթ օրը (07.08.2021թ) ներառյալ կարող են Գորիս քաղաքի Սբ․ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին կից տարածքում միանալ Առուշ Առուշանյանին կալանքից ազատ արձակելու պահանջին։ Հաջորդող շաբաթում մենք կամփոփենք տվյալները և, կարծում եմ, հանդես կգանք մամլո ասուլիսով, որից հետո սահմանված կարգով պահանջը կներկայացվի դատախազին։
 
Այսպիսով, 2017 թվականին Գորիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը, որի պաշտոնավարման ավարտին դեռ մոտ մեկ տարի մնացել է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում, ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքների համայնքի ղեկավարը ընտրովի պաշտոն է, և ոչ թե՝ նշանակովի, ապա Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը պարտավոր է հարգել Գորիս համայնքի բնակչության կարծիքը և հաշվի առնել նրա առնվազն 67%-ի պահանջը՝ անհապաղ ազատ արձակելով համայնքապետին և ապահովելով նրա և համայնքի բնականոն աշխատանքային գործունեությունը։
Առայժմ այսքանը։ Կարող եք տարածել այս տեղեկությունը թեմայով շահագրգիռ անձանց շրջանակներում։
 
Հարգանքներով, 
 
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ
Մեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանԱռգրավվել է մոտ 10 կիլոգրամ մարիխուանաՄեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետԻսրայելական նոր hարվածների հետևանքով Լիբանանում զnhվել է 31 մարդ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանՄերիլին Մոնրոյի ցնցող ձայնագրությունները. մոլուցքը հոր հանդեպ, վախեցնող սովորություններ և ճշմարտությունը` կանանց հետ սիրավեպերի մասին Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանԱզատության պողոտայում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ, որոնց թվում զինվորականներ ենԺողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ ԱլեքսանյանՎանաձոր.փոփոխությունների ալիքն անկասելի է․ Մամիկոն ԱսլանյանՀնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը ՌուսաստանիցԻ՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել Կարապետյան«Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Մեկ ունենք միայն մի ընտրություն և այդ ընտրությունը Պարոն Կարապետյանն է․ Ռուբեն ՄխիթարյանՀույս ունեմ, որ 10 տարի անց Ուկրաինայում պшտերազմը կավարտվի. Անգելա Մերկել Բաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա ՌոստոմյանՍամվել Կարապետյանը Գյումրիում տիրող աղքատության մասինՍամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետՎարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովԾաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորըՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաԴոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականըՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Կամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՃակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»Ի պատասխան տվայտվող խաբեբաների. Մենուա ՍողոմոնյանՏավուշի հողերի հանձման, քպ քարոզչության ու 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, իսկ դրա կանխարգելման ձևն է․ Արմեն ՄանվելյանՎախեցած աչքերով մարդը չի կարող խաղաղություն ապահովել. Ղահրամանյան «Գույքահարկը նվազեցնելու ենք, որ մարդկանց իրենց պապական տներից զտման չենթարկեն»․ Էդմոն Մարուքյան