Հայերեն
Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» 

Գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելը կարևոր է. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ

Հասարակություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ:

Հետաքրքիր խորհուրդ պարունակող այս նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում արժևորել մեր պետականության խորհրդանիշները։ Մրցույթն իրականացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը, նշում է.  «Աշխատելով տեխնոլոգիական հիմնադրամում՝ մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հայ ենք և մեր ուսերին կրում ենք որոշակի սոցիալական պատասխանատվություն։ Մեր գործունեության գերակշիռ մասը կրթական է. դպրոցականներից մինչև գործող մասնագետների փոխանցում ենք տեխնոլոգիական գիտելիքներ, նոր հմտություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունն ապագայի մասնագիտություններ են։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այն անձինք, որոնց տալիս ենք տեխնոլոգիական գիտելիքներ, ունենան նաև կապվածության, նվիրումի ու պարտավորվածության զգացում հայրենիքի հանդեպ, որպեսզի այդ գիտելիքը կրող մարդիկ վաղը հեշտությամբ չլքեն մեր երկիրը։ Այդ իսկ պատճառով, ի թիվս համանման այլ նախաձեռնությունների, այս անգամ էլ դրոշին հավատարմության երդման նախաձեռնությամբ հանդես եկանք»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթն անցկացվում է երկու անվանակարգում՝ չափածո և արձակ։ Մրցանակային ֆոնդը մեկ միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի գնահատումը վստահված է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Նրանց թվում են գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը։ Գնահատվելու են ներկայացված տեքստերի կառուցվածքը, լեզուն և ոճը։ Հաշվի է առնվելու տեքստի ինքնատիպությունը, համապատասխանությունը մրցույթի նպատակներին։

Տիկին Ազիզյանը բերում է տարբեր երկրների օրինակներ, որոնք ունեն դրոշին հավատարմության երդման տեքստեր և դրանց շուրջ ձևավորված սովորույթներ․ օրինակ՝ կրթական հաստատություններում բոլոր երեխաները նախ ձեռքը կրծքին դրած հնչեցնում են այդ երդումը, հետո միայն անցնում բուն դասապրոցեսին։ «Թեև ամենօրյա այս երդումը որոշակի արարողակարգային բնույթ է կրում, սակայն երբ ամեն օր, կրթական, կամ որևէ այլ կարևոր գործընթաց սկսելուց առաջ արտաբերում ես դրոշի երդման տեքստը, հոգուդ խորքում, սրտիդ մի անկյունում հաստատ ինչ-որ հետք այն թողնում է։ Այդ տեսանկյունից էլ մտածեցինք, որ նման մի տեքստ էլ մեզ է պետք, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ կան ազգային ինքնությունից, պետականությունից հիասթափության զգացողություններ։ Այս փուլում, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր է նման նախաձեռնությունը»,- ասում է Ժենյա Ազիզյանը։

Մեր օրերում ավելի ժամանակակից են գլոբալացմանն առնչվող թեմաները, և ազգային արժեքների, խորհրդանիշների մասին խոսելը, կարծես թե ժամանակավրեպ է հնչում։ Ի պատասխան այս դիտարկման, տիկին Ազիզյանը շեշտում է, որ ՁԻՀ-ի բուն գործունեությունը, այն ոլորտները, որտեղ իրենց թիմը գործունեություն է ծավալում, ապագային են միտված։ Նա նշում է, որ գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելն առավել կարևոր է. «Մենք տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի նախ մե՛ր երկիրը զարգանա, ոչ թե երկրագունդը, մենք տեխնոլոգիական առաջընթաց ենք ապահովում, որպեսզի հատկապես մե՛ր պետությունը դառնա մրցունակ, ոչ թե երկրագունդը։ Ինչ խոսք, ընդհանուր գլոբալ գործընթացներին մեր մասնակցությունն ենք ունենում, և երբեմն հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններն այնպիսի լուծումներ են առաջարկում, որոնք ավելի քան գլոբալ են։ Սակայն այդքանով հանդերձ մեր բոլոր ջանքերը կլինեն անիմաստ, եթե դա չմնա և չգեներացնի արդյունք մեր երկրում, մեր հայրենիքում։ Բոլոր այդ քայլերի ընթացքում անպայման պետք է պարբերաբար կանգ առնել, վերարժևորել մեր ազգային ինքնությունը, դարերով երազած ու մեծ կորուստների ու ջանքերի շնորհիվ ձեռք բերված պետականության կարևորությունը, նոր միայն առաջ շարժվել, հակառակ դեպքում մեր ջանքերը պարզապես կփոշիանան»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթին կարող են դիմել ցանկացած տարիքի անձինք՝ ցանկացած մասնագիտության։ Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն։ Նախաձեռնողները կարևորում են, որպեսզի հետաքրքիր և նպատակին ծառայող բովանդակություն ձևավորվի։

Իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տեքստը հետագայում կներկայացվի՞ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը այլ երկրների օրինակով օգտագործելու համար, թե ոչ, պարզ կդառնա արդյունքներն ամփոփելուց հետո։ Կազմակերպիչներն ասում են, որ եթե հաջողվի հետաքրքիր պրոդուկտ ունենալ, գուցեև առաջարկվի պետական կառույցին։

Նշենք, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Մասնակցության մանրամասներն ու հայտաձևը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.eif.am/arm/news/flag/

Պրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն Մանվելյան25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Ոսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռ