Հայերեն
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» 

«Ասում են՝ հետևանքները կշտկվեն ամիսների ընթացքում»․ Իննա Խոջամիրյանը՝ COVID-19–ով վարակվելու, հետևանքների և արձակուրդի ժամանակ ապրած սարսափելի վախի մասին

Տեսանյութեր

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանը վարակվել է COVID-19–ով։ Մեզ հետ զրույցում Իննան առաջին անգամ խոսել է վարակը հաղթահարելու, դրան հաջորդած փոքրիկ արձակուրդի և ապրած սարսափելի վախի մասին։

COVID-19–ի մասին շատ խոսել Իննան չցանկացավ։ «Մենք հայերս, գուցե, սկեպտիկ վերաբերմունք ունենք այս համավարակին կամ ունեինք, բայց այն անտանելի մի բան է: Թող բոլորն առողջ լինեն: Չեմ ուզի այս մասին խոսել, կարևորը հիմա, կարծես թե, առողջ եմ: Ասում են՝ հետևանքները կշտկվեն գալիք ամիսների ընթացքում»,– ասաց Իննան։

Մեկուսացումն Իննայի դեպքում անցնում էր դերասանուհի Իրինա Այվազյանի և իրենց երրորդ ընկերոջ հետ, քանի որ երեքը միաժամանակ էին վարակվել, միասին կաթիլային էին ստանում։ Այդ ընթացքում միայն իրար հետ էին կարողանում շփվել։ Սա նրանց համար փրկություն էր համեմատ լիարժեք մեկուսացման։

 

«Այսպիսի մեկուսացումն անհամեմատ թեթև էր: Ընկերովի մահը հարսանիք է»,– նկատեց Իննան։

Դերասանուհին տևական ժամանակ է՝ երազում էր արձակուրդի մասին, բայց ոչ այսպիսի։ «Աշխատանքային պիկի ընթացքում ասում է՝ Տեր Աստված, գոնե մի շաբաթ արձակուրդ ունենայի, վաղը ևեթ Իսպանիա կմեկնեի, շատ եմ ուզում տեսնել, քանի ուղիղ չվերթները բաց են: Արձակուրդը ստացվեց, Իսպանիան` ոչ։ Ցանկությունս երևի այդքան էլ հստակ չէի ձևակերպել, այն տիեզերք բաց թողնելու համար: Բայց չեմ դժգոհում` կարևորն ամեն բան լավ է»,– ծիծաղելով ասաց նա։

Դերասանների՝ COVID-19–ով վարակվելուց հետո «Բեկորներ» հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվեցին։ Իննան արդեն առողջացել էր և ուներ COVID-19–ի բացասական թեստ, նկարահանումները դեռ չէին վերսկսվել, և դերասանուհին որոշեց կարճատև արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ Վայոց ձորի մարզում։

Միայնակ արձակուրդի մեկնած Իննայի համար այն առանց արկածների չի անցել։ Դերասանուհին սարսափելի վախ է ապրել՝ դեմհանդիման ելնելով արջի քոթոթին։

 

«Որոշել էի մենակ Սմբատաբերդ բարձրանալ, այն էլ ոտքով: Սխալ քայլ էր, ինչ խոսք, և ճակատագրական զուգադիպություն: Բավականին ճանապարհ էի անցել, երբ տեսա, որ դիմացս՝ շատ քիչ հեռավորության վրա, քոթոթ է։ Գիտեմ, որ եթե քոթոթն այդտեղ է, արջը շատ հեռու լինել չի կարող։ Այն մտքից, որ մայր արջը քոթոթին երբեք մենակ չի թողնում և տարածքում է, իսկ ես անպատրաստ` ստիպեց կյանքիս ամենամեծ վախերից ապրել: Վազելով հետ եմ իջել ամբողջ քարքարոտ ճանապարհը»,– պատմեց Իննան։

Դերասանուհին նկատեց, որ այդպիսի վախը չէր կարող անհետևանք մնալ նյարդային համակարգի համար, բայց հուսով է՝ շուտով ամեն ինչ կկարգավորվի․ «Միանշանակ ազդել է, չի կարող ազդեցություն չունենալ: Կանցնի իհարկե...Հույս ունեմ»։

Ինչ վերաբերում է միայնակ հանգստի մեկնելու որոշմանը՝ Իննան ասաց․ «Մենակյաց եմ... պատերազմից հետո գուցե եռապատիկ: Իմ աշխատանքի բնույթից ելնելով իմ կատարյալ հանգիստը լռությունն է: Հաճախ եմ միայնակ ճամփորդում. գնում եմ որևէ տեղ, լռում եմ, ընթերցում, մեդիտացիա անում, նոր էներգիա հավաքում, կուտակված բացասականը մասամբ դուրս հանում: Օգնում է, բայց վտանգավոր է... Վախենամ սովորություն դառնա` դժվարանամ ընկերակցությամբ մեկնել հանգստի: Առայժմ ոսկե միջինն է»,– նկատեց դերասանուհին։

Ավելին...

Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ