Հայերեն
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր 

Կառուցապատողը վստահեցնում է՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել էին Դավիթաշեն վարչական շրջանի Միկոյան 64 հասցեում կառուցվող նորակառույց շենքերին, մասնավորապես՝ բնակիչների բողոքներին, որ «կառուցապատողը խաբել է բազմաբնակարան շենքի գնորդներին, փոխում է նախապես հաստատված նախագիծը, դա անում է իրենց առաջարկված կանաչապատ տարածքի հաշվին և այլն»: «Նևս քանսթրաքշն» ընկերությունից, սակայն, հավաստիացնում են՝ նախագիծը չեն փոխել, գնորդներին չեն խաբել, ինչպես իրենք են պնդում: Ընկերությունը հարցի վերաբերյալ ներկայացնում է իր մեկնաբանությունը: «Սա հողատարածքն է, որում կառուցվում են 6 հատ 18 հարկանի բազմաբնակարան շենքեր՝ մոտ 1000 բնակարան»,ցույց տալով նախնական նախագիծը՝ «Փաստի» հետ զրույցում ասում է ընկերության ներկայացուցիչը:

«Ըստ այս նախագծի, շենքերի բակում պետք է լինեին կանաչապատ փոքր տարածք, շատրվաններ, ամֆիթատրոն, թենիսի կորտ և մանկապարտեզ: Նախագիծը հետագայում փոփոխության է ենթարկվել, արդյունքում մնացել է մանկապարտեզը, խաղահրապարակը, կանաչ տարածքը, շատրվանը, չնայած նրա, որ դրա սպասարկումը բավականին մեծ գումարներ է արժենալու բնակիչների համար: Նույնը՝ նաև լողավազանի դեպքում, որը որոշվեց չկառուցել:

Բնակիչները մտածում են, որ, օրինակ՝ ամսական 1000 դրամ հավաքելով՝ կարող են լուծել նույն լողավազանի կամ էլ շատրվանի սպասարկման ծախսերը, բայց այդպես չէ: Ի վերջո, դրանք դառնալու են աղբավայրեր, բայց ինչո՞ւ արդյունքում ունենալ աղբավայր, եթե դրա փոխարեն կարելի է, օրինակ՝ կանաչապատ տարածքն ավելացնել: Չեն լինելու բակային ավտոկայանատեղիներ, դրա փոխարեն լինելու է կանաչապատ տարածք: Այո, նախնական նախագծում չեն եղել քոթեջները, բայց հիմա կառուցում ենք քոթեջներ, որոնք շենքերի հետ բացարձակ կապ չունեն: Ի վերջո, մենք իրենց բակ չենք վաճառել, մենք իրենց վաճառել ենք բնակարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ շատ հարցերում իրենք բնակիչների հետ գնացել են փոխզիջման, հիմա տպավորություն է, թե նրանք օգտվում են իրենց բարյացակամությունից: Բնակիչների խոսքով, «կառուցապատողը նաև գնորդներին խոստացել է շենքերը հանձնել այս տարվա ավարտին, սակայն այժմ պատճառաբանում է, որ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարության պատճառով պատշարների պակաս կա, շինարարության ընթացքը դանդաղում է»:

Ընկերության ներկայացուցիչը նշում է՝ շենքերը հանձնվելու են տարեվերջին:«Բայց կարող ենք դա չանել, քանի որ, ըստ շինթույլտվության, իրավունք ունեմ դրանք հանձնել 2022 թվականի հոկտեմբերին: Այո, մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել շենքերը, քանի որ դրանք վարկային միջոցներով են կառուցվում, մենք էլ պարտավորություններ ունենք կատարելու: Բնակիչներն ասում են՝ «մեզ խոստացել են…»:

Նորից կրկնեմ՝ մենք էլ ենք ցանկանում շուտ հանձնել այդ շենքերը, ասել ենք այդ մասին բնակիչներին, բայց կա նաև պայմանագիր, որտեղ հստակ ժամկետներ են նշված: Եթե բնակիչներն իրենց հարցերն ու պարզաբանումները սկսել են լուծել այս մակարդակում, մենք էլ մեր հերթին կարող ենք սեղանին դնել պայմանագրերը, որոնց տակ կա նրանց ստորագրությունը, այնտեղ հստակ նշված է, թե շենքերը երբ պետք է հանձնվեն շահագործման: Ընդ որում, օրենքի ուժով իրավունք ունեմ շենքերը «պլյուս վեց ամսվա» մեջ հանձնելու: Ի վերջո, բոլորս ապրում ենք այս երկրում, տեսանք, թե ինչեր եղան՝ համաճարակ, հետո պատերազմ:

Սրա մասին չենք ցանկանում խոսել, բայց այս ամենն, իհարկե, ազդել է բազմաթիվ հարցերի վրա, չնայած դրան՝ շենքերի հանձնման ժամկետների ուշացում չունենք: Պատերազմի փաստը երբեք չենք շահարկել, բայց չէ՞ որ մեր աշխատակիցներից շատերը կամավոր են մեկնել, շատերը՝ զորակոչվել: Չենք ուզում քննարկումներն ու պարզաբանումները զգացմունքային դաշտ տանել»,-ասում է մեր զրուցակիցը:

Առաջարկում է ուշադրություն դարձնել ևս մեկ հանգամանքի վրա: «Քաղաքապետարանի կողմից տրված ցանկացած թույտվության մեջ կա 50-50 հարաբերակցությունը, այսինքն՝ պետք է կատարել 50 տոկոս կառուցապատում և 50 տոկոս կանաչապատում ու բարեկարգում: Ի՞նչ ունենք մենք: 35 հազար քմ հողակտորի վրա 27 տոկոս կառուցապատում ենք իրականացրել:

Կարող էինք կրկնակի ավելի կառուցապատում իրականացնել այս հողատարածքի վրա, օրինակ՝ ևս վեց հատ շենք կառուցել: Բայց այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվել, ցանկացել ենք հաճելի միջավայր ստեղծել բնակիչների համար, չառաջնորդվել միայն մեր շահով: Շենքերի երկու կողմերում՝ հետևամասում և դիմացի հատվածում, ճանապարհներն են, դրանք շատ կարևոր են, քանի որ հսկա շենքերի հետ գործ ունենք, որոնց հակահրդեհային անվտանգությունը պետք է բարձր մակարդակի վրա լինի: Աստված չանի, հրդեհ եղավ, հրշեջ մեքենան պետք է կարողանա բոլոր կողմերից մոտենալ շենքին»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն, ըստ մեր զրուցակցի, անընդհատ հղում են անում իրենց տեսած մակետին:«Բայց չէ՞ որ մակետն ու այն, ինչ ստանում ենք կառուցապատման արդյունքում, տարբերվում են իրարից: Եթե առաջնորդվեմ այդ սկզբունքով, ուրեմն պետք է շենքերի բակում տնկեմ այնքան ծառ, որքան պատկերված է մակետում: Կամ եթե առաջնորդվենք պայմանագրով, ապա այնտեղ ֆիքսված են միայն վաճառվող բնակարանի պարամետրերը: Նորից կրկնեմ՝ իրենց բնակարան ենք վաճառել, ոչ թե բակ»,-ասում է ընկերության ներկայացուցիչը:

Եզրափակում է՝ հանդիպել են բնակիչների հետ, զրուցել, լսել բոլորին, ինչ-որ հարցերում փոխզիջման գնացել, ի վերջո, իրենք գործում են իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»