Հայերեն
Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» 

«Գողը հրապարակավ ներողություն չի խնդրում գողության համար». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից մեկ տարի անց , առավել քան երբևէ, վտանգված է Արցախի Հանրապետությունը: Արցախից մնացած հատվածում ապրող մեր հայրենակիցների գլխավոր երաշխավորը ոչ թե ՀՀ-ն է, այլ Ռուսաստանը: Հսկայական կորուստների, կործանված Արցախի հետ մեկտեղ մենք այսօր կասկածի դրված Հայաստանի Հանրապետություն ունենք:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ շեշտելով, որ սա ֆունդամենտալ փոփոխություն է, որովհետև մինչև 2018 թվականը մենք երկու լիարժեք պետություն ունեինք:«Մեկը ճանաչված էր, մյուս՝ չճանաչված, բայց ճանաչվելու նպատակ էինք դրել: Նախկինում ստորագրված փաստաթղթերով մենք ճանաչմանն էինք գնում: Հիշենք Մադրիդյան սկզբունքները, որի հիմքում տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևն էր: Ցավոք, նախկին իշխանությունները չկարողացան մարդկանց նորմալ ձևով բացատրել, որ դա մեծ հաջողություն է: Արդյունքում պայմանավորվածությունների նկատմամբ մեր հասարակության մեջ բացասական տրամադրվածություն ձևավորվեց: Իսկ այսօր ոչ միայն նման գործընթաց չկա, այլև վտանգի տակ է Հայաստանի պետականությունը:ՀՀ-ն ֆորմալ իմաստով իր տարածքով ճանաչված պետություն է, բայց այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ տարածքն արդեն վիճարկվում է մեր հարևանների կողմից: ՄԱԿ-ի կողմից մեր տարածքային ամբողջականությունը ճանաչված է, բայց Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ մտահոգված է հարցով, ըստ որի, տարածքային ամբողջականությունը կարող է վիճարկվել հարևանների կողմից»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ սա վտանգավոր միտում է:

«Եթե մենք շարունակենք կրավորական կեցվածք ընդունել, եթե մեր ժողովուրդն այսպես շարունակի ապրել, վաղը-մյուս օրը կորցնելու է Սյունիքը, որովհետև Սյունիքի վրա մեծ աչք ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: Իրենք մեծ նպատակներ ունեն. սկզբնական փուլում տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու խնդիր են դրել, հետո արդեն այլ պահանջներ կդնեն: Ու այս պայմաններում, երբ մեր ժողովուրդն իր ներքին հակասություններն ավելի գերակա է համարում արտաքին խնդիրներից, ապագա չի կարող լինել: Մենք ձեռք բերած անկախության արժեքն այդպես էլ չհասկացանք, ու խնդիրը հենց սա է: Էլ չեմ խոսում հումանիտար այն կատաստրոֆայի մասին, որի առաջ այսօր ենք կանգնել:

4000 զոհ, 11 հազար վիրավոր ունենք, ինչը մեծ ողբերգություն է, բայց ամենամեծ ողբերգություններից մեկն այն է, որ մեր ժողովրդի մոտ վերացել է վստահությունը պետության հանդեպ: Այդ անվստահությունը մեծ մասշտաբների է հասել, իսկ ընդհանուր ողբերգության աստիճանը մեր ժողովուրդը մինչև վերջ չի հասկացել: Իշխանության հանդեպ անվստահությունը պետության հանդեպ անվստահության է վերածվել, որովհետև մարդիկ արդեն արտագաղթում են, իսկ արտագաղթում են ոչ միայն իշխանությունից, այլև պետությունից: Եթե այդ անվստահությունը միայն իշխանության հանդեպ լիներ, հնարավոր կլիներ ուղղել, բայց արդեն պետության հանդեպ անվստահություն կա, ինչի հետևանքները շատ ավելի հեռուն գնացող են ու շատ ավելի վտանգավոր: Այս իշխանության գործունեության հետևանքով մեր պետությունը բազմաթիվ կորուստներ կրեց, այն իշխանության, որին մեր ժողովուրդը կամովի իշխանության բերեց»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով իշխանության արդարացումներին, կրկին նախկին իշխանությունների կողմը սլաքներն ուղղելու քաղաքականությանը ու արդեն ընդդիմությանը «կապիտուլյանտ ու դավաճան» անվանելուն, քաղաքագետը նշեց. «Աշխարհում տեսե՞լ եք մի գող, որը գողանա ու հրապարակավ ներողություն խնդրի գողության համար: Ցանկացած գող ասում է՝ ես չեմ գողացել, իմ գլխին սարքել են: Աշխարհի բոլոր երկրներում, երբ գողերն ու ավազակները բռնվում են, ոչ ոք չի ուզում խոստովանել, որ ինքը գող ու ավազակ է: Այս իշխանությունը, որը հսկայական կորուստների պատճառ է դարձել, կարո՞ղ է խոստովանել, որ ինքը նման բան է արել: Եթե խոստովանի, իր մահկանացուն կկնքի:

Իշխանությունը փորձում է պաշտպանվել, և նման իշխանությանը պատասխանատվության ենթարկելն արդեն հասարակության խնդիրն է: Եթե չկարողանա պատասխանատվության ենթարկել ու շարունակի մանիպուլ յացիաների ենթարկվել, ապա այդ հասարակությունը շատ ավելի մեծ կորուստներ կունենա: Եթե մանիպուլյացիաները կուլ տա, ապագա չի կարող ունենալ: Եթե հասարակությունը կուլ է տալիս մանիպուլյացիան, որ նախկին իշխանությունն է մեղավոր այս ողբերգության համար, վաղը կուլ կտա ամեն ինչ: Օրինակ՝ կոմունիստներն են մեղավոր, որ Ղարաբաղը թողեցին Ադրբեջանի կազմում, կամ մեղավորը Վարդան Մամիկոնյանն էր, որ փղերի դեմ չկարողացավ պայքարել: Հետո կհավատան, որ Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետև եթե նա Հռոմին չպարտվեր, մեր պատմությունն այլ հունով կգնար: Հասարակությունը պիտի դուրս գա պրիմիտիվ մանիպուլ յացիաների դաշտից, ինչի ուղղությամբ պետք է նախ քայլեր ձեռնարկի վերնախավը»:

Նրա խոսքով, եթե վերնախավն այդ խնդիրը չլուծի, մենք կկորցնենք մեր երկիրը: «Կարծում եմ՝ այսօր Հայաստանը փլուզման ճանապարհին է՝ ազատ անկման մեջ է: Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս են ապացուցել, որ եթե դու թույլ ես ու խաղաղություն ես ուզում, ավելի են կոշտացնում դիրքորոշումը: Դա ցույց են տվել թե՛ բանակցային գործընթացը, թե՛ բոլոր գործողությունները: Իլյուզիայի մեջ ենք, եթե կարծում ենք, որ ցանկացած գնով, մաքսիմալ զիջելով՝ կարելի է խաղաղության հասնել: Խաղաղության միանշանակ պետք է հասնել, բայց նախ պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես: Նախ՝ քեզ պետք է հարգեն քո դաշնակիցները, որոնք այս պահին չեն հարգում ու վստահություն չունեն, իսկ բանակցային գործընթացում ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի տակ կամ սեղանի վրա՝ սուբյեկտից օբյեկտ ես դարձել, ինչի հետևանքով մեր ճակատագիրը մենք չենք որոշում: Մեր ճակատագիրը մեր հարևաններն են որոշում: Մեզանից այլևս շատ բան կախված չէ, ինչը ևս մեծ ողբերգություն է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»