Հայերեն
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր 

Պատվաստումը կարող է դառնալ վճարովի. քաղաքացիները չպետք է ենթարկվեն իշխանությանը

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, բավականին ծանր են դեպքերը, որ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանի հետ, որն ամենևին էլ զարմացած չէր համաճարակային իրավիճակի բարդացմամբ. 

«Ներեցե՛ք, իսկ ի՞նչ էիք սպասում. իշխանության կողմից չկազմակերպված աշխատանք, կորոնավիրուսի դեմ տապալած պայքար, որը շարունակվում է առ այսօր, այս ամենից հետո դրական արդյո՞ւնք էիք սպասում»,- ասաց Նունե Ներսիսյանը:

Նա այն կարծիքին է, որ իշխանությունն ամեն ինչ անում է քաղաքացու «գրպանին դիպչելու» և նրան պատվաստվել դրդելու համար. «Սկզբից որոշումը կայացրին, որ հոկտեմբերի 1-ից պետական բոլոր աշխատողները իրենց մոտ կա՛մ պատվաստումը հաստատող հավաստագիր ունենան, կա՛մ ՊՇՌ թեստ: Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները իրենց ղեկավարների հետ մեկտեղ հերթեր գոյացրին, որ որքան հնարավոր է շուտ ՊՇՌ թեստերի պատասխանները վերցնեն: Այս ամենից հետո հոկտեմբերի 1-ը չեղյալ համարեցին և առանց զլանալու երկրորդ անգամ մարդկանց «գրպանին կպան», որ մի հատ էլ հոկտեմբերի 14-ին թեստ հանձնեն»,- ասաց բժիշկը՝ հարցականի տակ դնելով ՊՇՌ թեստերի պատասխանները.

«Այդ ապարատները գերզգայուն են, ինչքան էլ, որ տեխնիկա է, միևնույն է, իրենք 100-ից ավելի ՊՇՌ թեստի ճշգրիտ պատասխաններ չեն կարող տրամադրել: Մեկ լաբորատորիայում Ֆիզիկապես անհնար է այդքան մեծ քանակությամբ ՊՇՌ թեստեր նայել. այս քանակի դեպքում որակ չի կարող լինել»,- նշեց բժիշկը:

Նա ընդգծում է, որ ՊՇՌ թեստի ոչ ճշգրիտ պատասխան ստանալու դեպքում, վարակի շղթան մեծանում է. ստացվում է այնպես, որ իշխանությունը կորոնավիրուսի դեմ, ի սկզբանե, ոչ միայն չպայքարեց, այլև ավելի մեծ զարկով նպաստեց վարակված քաղաքացիների թվերի աճին:

Նունե Ներսիսյանի հետ նաև խոսեցինք, հատկապես, այս օրերին գոյացող հերթերի մասին, որտեղ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, բժիշկն ասաց, որ այս ամենն իշխանությունը դիտավորյալ է անում. «Իշխանությունը կորոնավիրուսի պիկին փակեց հակատուբերկուլյոզային դիսպանսերը, ՁԻԱՀ կենտրոնը և այն բոլոր նորմալ բժշկական հաստատությունները, որոնք իսկապես նման կատաստրոֆիկ էպիդեմիայի դեմ կարող էին պայքարել: Փակեցին նաև մարզային շատ հիվանդանոցներ, որ մարզի հիվանդները գան Երևան, իրար գլխի լցվեն, իրենք ամեն ինչ, ի սկզբանե, մտածված են արել: Քաղաքացիների աչքերին «թոզ փչելու» համար այստեղ բացել էին մի քանի իբրև կորոնավիրուսային բաժանմունքներ, հետո նորից փակեցին, ու էլի քաղաքացիները լցվում են իրար վրա: 5 օրից էլ կասեն՝ էպիդեմիան տարածվել է, նորից լոքդաուն ենք անում, լավ է՝ այս երկու «ֆիրմա» բառերը սովորել են»,- ասաց նա: 

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ իշխանության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարը եղել են միայն Համալիրի, ԱԻՆ-ի նկարները, Էպիդեմիա և լոքդաուն բառերի օգտագործումը. «Ես՝ որպես բժիշկ, պայքարի այլ ձև չեմ տեսել: Իշխանությունը միայն նպաստում է նրան, որ վարակի շղթան մեծանա»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ շեշտելով ՀՀ-ում գործում է պատվաստման կամավոր-պարտադիր սկզբունքը.

«Իշխանությունն այս ամեն ինչով խուճապ է տարածում, և զարմանալի է, բայց փաստ, որ պատվաստումների հակաքարոզը հենց նույն իշխանությունն է անում. օրինակ՝ երեկ ԱՆ նախարարը ասաց, որ պատվաստումից 80-ամյա քաղաքացի է մահացել. բա սա քարոզ չէ ի՞նչ է, այսքանից հետո ինչպես քաղաքացին կամովի գնա պատավստվելու»,- ասաց նա:

Վերջինս դեմ է յուրաքանչյուր պատվաստանյութի օգտագործման, քանի որ, ինչպես նշում է բժիշկը, դրանք թեստավորման փուլ չեն անցել. «Ցանկացած պատվաստանյութ պետք է անցնի թեստավորման փուլ՝ մինիմումը 5 տարի, մաքսիմումը՝ 15: Իսկ այս պատվաստանյութերի հայտնաբերումից անցել է ընդամենը 1 տարի, դրանք դեռ թեստավորման փուլ չեն անցել: Կարծում եմ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի այս փուլը ևս կձախողվի, ինչպես անցած անգամները: Հնարավոր է՝ շուտով պատվաստվելը ևս լինի վճարովի: Սա շատ մեծ բիզնես է, որի մեջ է նաև իշխանությունը, մի ձնագնդիկ է, որ գլորվելով մեծանում է. կգա ժամանակ և իրենք այս ամենի համար պատասխան կտան»,- ընդգծեց բժիշկը: 

Անդրադառնալով վերջին շրջանում տարածվող այն լուրերին, թե առաջիկայում սպասվում են նոր ավելի խիստ ռեժիմով սահմանափակումներ, Նունե Ներսիսյանն ասաց, որ, միևնույն է, տիրող համաճարակային իրավիճակին դա էլ չի օգնի, այդ մեթոդն անարդյունավետ կլինի. «ՌԴ-ն էլ էր առևտրի կենտրոններ, ժամանցի վայրեր այցելելիս քաղաքացիներից ՊՇՌ թեստ պահանջում կամ էլ պատավստման QR կոդը, բայց նրանք հետո հասկացան, որ դա անհնարին է, 1 շաբաթ հետո հանեցին այդ սահամանափակումները: Այս ամենով, կարող եմ ասել, որ իշխանությունը արհեստականորեն մեծացնում է հասարակության բողոքի ալիքը, միայն դա»,- ասաց Նունե Ներսիսյանը՝ հավելելով, որ եթե անգամ այդպիսի սահմանափակումներ լինեն, միևնույն է, քաղաքացիները չպետք է ենթարկվեն դրանց: 

Զվարթ Պետրոսյան

 

 
 
 
 
Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»