Հայերեն
30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի Սարգսյան Ատելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար ՈւՂԻՂ. Լուսավոր Հայաստանի քարոզարշավը ԱԱԾ շենքի դիմաց Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» 

Այն բոլոր աղբյուրները, որոնք կարող են խոսել ի օգուտ մեղադրյալների այսօր արհեստականորեն լռեցվում են վերաքննիչ մարմնի կողմից․ Դավիթ Գալստյանի փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացրել

Քաղաքականություն

«Խոտան» ավիացիոն հրթիռների գնման «փաստով» հարուցված քրգործով, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մատակարար ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը և ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, դեռևս ոչ մի առաջընթաց չկա, գործից փաստացի բացակայում է ապացուցողական բազան:

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին թե, Դավիթ Գալստյանի դեմ ի՞նչ հիմքով է գործ հարուցվել փաստաբանը ասաց․ «Պարոն Գալստյանի դեմ նույն հիմքով է գործ հարուցվել ինչ որ նախորդ անգամ էր՝ անորակ, անպիտան ռազմամթերք, զինամթերք մատակարարելու հետ կապված»։

Հարցին, թե գործը այս պահին ի՞նչ փուլում է գտնվում փաստաբանը պատասխանել է․ «Գործը գտնվում է նախաքննության փուլում։ Բացարձակապես անհիմն մեղադրանք է և Դավիթ Գալստյանը չի ընդունում այդ մեղադրանքը։ Ես տարբեր հարցազրույցներում էլ նշել եմ, թե որն է հիմնական խնդիրը։ Մեր համոզմամբ՝ նախաքննության նպատակը ոչ թե գործով օբյեկտիվ իրականությունը պարզելն է, այլ նախաքննությունը ամբողջությամբ ապօրինի նպատակներ է հետապնդում։ Այս ամենը միայն անհիմն հայտարարություն չի և դրա մասին են փաստում կոնկրետ գործողություններ։ Եթե նախորդ գործի հետ համեմատական տանենք՝ այն ժամանակ հայտարարեցին 1977 թվականի արտադրության զենք, զինամթերք է մատակարարվել, որն անպիտան է, և վեց ամիս կալանքի տակ պահեցին մարդկանց։ Մեր ուժերով նշանակվեց փորձաքննություն և մենք բոլորս էլ հասկանում ենք, որ զենքի և զինամթերքի որակյալ կամ անորակ լինելը կհաստատվի միայն փորձագետի՝ հատուկ մասնագիտական փորձաքննության անցած անձանց եզրակացությունների հիման վրա, ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը, ո՛չ էլ առավել ևս պաշտպանները այն մարդիկ չեն, ովքեր կարող են եզրակացնել կամ հետևության հանգել, որ մատակարարված զինատեսակը անպիտան է։ Առաջին գործով նշանակվեց փորձաքննություն և փորձաքննության արդյունքները ամբողջությամբ հերքեցին զենքի անորակ լինելը և գերազանց արդյունքներ ցույց տվեցին, բայց գործը դեռևս շարունակվում է։ Այս գործով էլ կարող եմ ենթադրել, որ կրկին նմանատիպ զարգացումներ են տեղի ունեցել, և նախաքննության մարմինը էլի կհայտնվի փակուղու առաջ, քանի որ քննիչը նշանակել է փորձաքննություն զենքի որակը իմանալու համար, բայց ի զարմանս մեզ հետագայում անկատար է թողել այդ փորձաքննությունը, այսինքն նախաքննությունը այս պահին որոշել է չպարզել, թե հրթիռները արդյոք անպիտան են, թե ոչ։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև փորձաքննությունը կիսատ թողնելը մեզ մոտ լուրջ մտավախություններ է առաջացնում։ Հայտարարության մեջ նաև նշված է եղել կրկնակի անգամ թանկ գնով զենքը վաճառելու մասին դեպքը, և ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ այդ մասին ասվում է։ Այս մասով նույնպես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր ապրանքի և զինատեսակի մասով, եթե շուկայական գնի մասին ենք խոսում, ապա պետք է ապրանքագետ, փորձագետ ներառվի, և միայն փորձագետը կարող է հաստատել, և ոչ մի քննիչ չի կարող գալ այնպիսի եզրահանգման, որ այդ գինը շուկայականից թանկ էր, թե` էժան։ Այստեղ նույնպես սկզբնական շրջանում նշանակվում է փորձաքննություն, որ գինը որոշվի, բայց հետագայում այդ մասով նույնպես անկատար է թողնվել փորձաքննության արդյունքները։ Մենք, իհարկե, այս գործողությունները բողոքարկել ենք սահմանված կարգով և արդեն շատ լուրջ մտավախություններ ունեն, քանի որ բողոքները բավականին վաղուց տվել ենք՝ հենց առաջին օրից, երբ իմացանք դատախազություն ենք բողոքարկել, բայց դատախազությունը մինչ օրս արձագանք չի տվել, ինչը հիմք է տալիս մտածելու, որ այս ամենը ոչ միայն նախաքննության մարմնի այl դատախազության ձեռքերով կազմված գործ է, հակառակ դեպքում դատախազությունը առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է արձագանքեր և վերացներ այդ բոլոր խախտումները։ Իրականում իրավիճակը սա է, և մենք այսօր էլ տվյալներ ենք ստացել, որ արդեն անցել են վկաներին ձեռբակալելու, վկաների վրա կոնկրետ ճնշումներ է գործադրվում նախաքննության մարմնի կողմից, և այս տվյալները դեռևս ճշտվում են, և մեր ճշտելուց հետո մենք լրացուցիչ հայտարարություն կանենք, բայց չենք զարմանում, եթե նույնիսկ նման դեպքեր լինի. այսինքն ունենանք այնպիսի իրավիճակ, երբ բոլոր այն աղբյուրները, որտեղից հնարավոր է, և քննիչները պարտավոր են ձեռք բերել տվյալներ, որոնք կարող են լինել ի օգուտ մեղադրյալների, ապա բոլոր այդ աղբյուրները այս պահին արհեստականորեն լռեցվում և վերացվում են, և այսօր արդեն հասել ենք նրան, որ վկաների վրա ճնշում գործադրելով և իրենց ցանկալի ցուցմունքներ կորզելով են տեսնում այս գործի ընթացքը։ Եվ այս ամենը մեզ համար խիստ մտահոգիչ է։ Նախորդ գործն էլ դեռևս ավարտված չի այս պայմաններում և գտնվում է վճռաբեկ դատարանում, վճռաբեկ դատարանն էլ արդեն վեց ամիս է որևէ կերպ չի արձագանքել, հիշեցնեմ, որ վճռաբեկ դատարանում է գտնվում  գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը առաջին գործով, որով, ըստ էության, դատախազությունը ցանկանում է նորից կալանքի տակ վերցնել Դավիթ Գալստյանին այն պայմաններում, երբ արդեն մենք հստակ փորձաքննության արդյունքներ ունենք, որ մատակարարված ապրանքները և մեղադրանքում նշված այդ բոլոր մեղադրանքները հերքվել են հենց փորձաքննության արդյունքներով։ Չմոռանանք նաև, որ մենք Եվրոդատարանում ունենք վարույթ և այդ մասով, կարծես թե, մենք ունենք որոշակի հաջողություններ, որի մասին մոտ օրերս էլի հայտարարություն կտարածենք»։

Անդրադառնալով նախաքննության ձգձգմանը՝ Արմեն Հարությունյանը ասաց․ «Եթե ինչ-որ մեկին մեղադրում են անորակ, անպիտան ապրանք մատակարարելու մեջ ապա պետք է ստուգվի և ապացուցվի այդ ապրանքի անորակ և անպիտան լինելը։ Այս դեպքում, եթե խոսում ենք հրթիռի մասին, ապա հրթիռի անորակ կամ անպիտան լինելը պետք է ասի կա՛մ ՊՆ-ի համապատասխան մասնագետը, կա՛մ անկախ փորձագետը։ Քանի որ, ըստ նախաքննության տրամաբանության՝ նախաքննությունը չի հավատում ՊՆ-ի մասնագետին, քանի որ իրենք էլ են կալանքի տակ այլ տարբերակ չկա, պետք դիմեն անհատ փորձագետի, ով էլ հարցադրումներ անի և որոշի զենքը անպիտան է թե՝ պիտանի։ Ընդ որում նախաքննության մարմինն ի սկզբանե այդ գործողությունը կատարել է և նշանակել է փորձաքննություն՝ այսինքն գիտակցել է, որ այստեղ փորձագետի անհրաժեշտություն կա։ Բայց երբ հասկացել է, որ ցանկացած դեպքում փորձաքննության եզրակացությունները, արդյունքները նախաքննության համար ձեռնտու չեն լինելու կալանքի տեսանկյունից, բացահայտ կերպով որոշել է դադարեցնել փորձաքննությունը, ինչը իրավական կերպով աբսուրդ է, և ես չգիտեմ նման բացահայտ վերաբերմունք գործի մասով ուրիշ որտեղ կարող էր լինել։ Մենք ցանկացած եղանակով պայքարելու ենք սրա դեմ, սպասում ենք, թե դատախազությունն ինչ որոշում է կայացնելու, և ես մեծ սպասելիքներ այս մասով էլ չունեմ»։

Հարցին, թե արդյոք հավանական է, որ այդ գործով էլ դիմեն Եվրոպական դատարան փաստաբանը ասաց․ «Ոչ թե հավանական է, այլ այդ մասով այս պահին հստակ աշխատանքներ են կատարվում, դիմելու որոշումը արդեն կայացված է, մնում է միայն տեխնիկական մասը անենք՝ ինչը երկար կտևի, որովհետև մենք այս պահին դեռևս պետական ընթացակարգի սպառման անհարժեշտություն ունենք, այսինքն, այս ամենը տեսնելով, միանշանակ մենք այս անգամ էլ դիմելու ենք Եվրոպական դատարան, ինչպես որ նախորդ անգամ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Բաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա ՌոստոմյանՍամվել Կարապետյանը Գյումրիում տիրող աղքատության մասինՍամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետՎարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովԾաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորըՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաԴոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականըՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Կամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՃակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»Ի պատասխան տվայտվող խաբեբաների. Մենուա ՍողոմոնյանՏավուշի հողերի հանձման, քպ քարոզչության ու 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, իսկ դրա կանխարգելման ձևն է․ Արմեն ՄանվելյանՎախեցած աչքերով մարդը չի կարող խաղաղություն ապահովել. Ղահրամանյան «Գույքահարկը նվազեցնելու ենք, որ մարդկանց իրենց պապական տներից զտման չենթարկեն»․ Էդմոն ՄարուքյանԼեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․ Անդրանիկ Գևորգյան Ժողովուրդ ջան 07.06.2026 պետք է գնալ ընտրությունների. hունիսի 7-ին ասենք այո փոփոխություններին. Արամ ՎարդևանյանԱԱԾ-ն պետք է Անդրանիկ Քոչարյանին բռներ (տեսանյութ) Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Գավառում է. ԲՀԿՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կրիպտոակտիվների մասին օրենքը պետք է փոխվի և կրիպտոակտիվների թրեյդինգով զբաղվելը ազատականացվի. Հայաստանը պետք է ֆինանսական ինքնիշխանություն ունենա. Էդմոն ՄարուքյանՄենք կապահովենք ձեր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանն ասում է՝ թանկ տեղ ես ապրում, վաճառի, գնա Մասիվ. Մարուքյան Մեր սիրուն երկիր, քո լավագույն օրերը դեռ գալու են. Նարեկ Կարապետյան30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Մարտունիում է. ուղիղՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. տեսանյութ Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կառուցող է, ստեղծող է ու արարող է. Տիգրան ԲադոյանԳուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր». տեսանյութ Սամվել Կարապետյանը ուղիղ միացումով պատասխանել է վանաձորցիների հարցերին Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Երբ Փաշինյանի կուսակիցներն ու Ալիևը նույն ուղերձն են փոխանցում. Ուժեղ Հայաստան Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը. Նարեկ Կարապետյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում էԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար