Հայերեն
ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» 

«Հունիսի 20-ի հետևանքները բոլորս ենք կրում. քանի դեռ մնում են իշխանության, նոր պարտություններ ենք ունենալու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ շաբաթ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրել: Ավելի ուշ նույնաբովանդակ հայտարարություն տարածվեց նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վերաբերյալ: Հավելենք նաև, որ նախօրեին ադրբեջանական ԶՈւ-երը կրկին ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք մեր երկրին սպառնացող նոր վտանգների մասին:

«Հիմա տեսնում ենք այն, որ Ադրբեջանը գրավում է Հայաստանը: Դելիմիտացիայի, դեմարկացիայի երևույթները նշանակում են, որ երկու պետություն պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, որից հետո երկու թիմ պետք է իրար հետ աշխատի, ու վերջնական որոշում կայացվի: Այդպես շատ այլ երկրների դեպքում է եղել: Բայց մենք դա հիմա չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական զինվորը գալիս ու քշում հայ զինվորին:Դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցություններ եթե տեղի չեն ունենում, ի՞նչ է նշանակում՝ «+-100 մետրով կարող է այստեղ լինի, դե, հիմա՝ թող կանգնեն»: Որ կանգնեցին, հե՞տ են գնալու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում հետևել է հայ քարտեզագետների բոլոր դիտարկումներին՝ կապված 1920-ականների քարտեզների հետ, որոնց այդքան հղում են անում ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչները:

«Գլխավոր մեսիջն այն է, որ եթե 1920ական թվականների քարտեզներով իրականացվի այդ գործընթացը, ավելի քան 1000 քառակուսի կիլոմետրով Հայաստանը պետք է մեծանա, որովհետև այդ ժամանակ 31 հազար քառակուսի մետր է եղել:Այդ դեպքում՝ ինչպե՞ս ենք իրենց անվանումներն օգտագործում ու ասում՝ իրենցն է: Սա նշանակում է, որ առաջին՝ կա՛մ կա գաղտնի գործընթաց, և 1920 թվականների քարտեզների մասին ասելով՝ փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ ու ամբողջովին այլ բան անում, երկրորդ՝ կա՛մ էլ նշանակում է, որ այսօրվա դրությամբ չեն տիրապետում իրականությանը, ու թուրքը՝ մեր թշնամին, ինչ ուզում, անում է: Բայց երբ թուրքը եկավ ու զինվորով կանգնեց, ո՞վ է լինելու այն մարդը, որն իրենց ասելու է՝ հետ գնացեք, այդ ո՞ւմ շահերի մեջ է լինելու: Կամ՝ մենք կարո՞ղ ենք խոսել այն մասին, որ կա օկուպացված Արցախի Հանրապետություն:

Մայիսի 12ից հետո ընդունել են, չէ՞, որ ՀՀ տարածքն օկուպացված է: Այդ առումով ի՞նչ ենք անում: Մեծ հաշվով՝ «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքը չի կատարվում: Այն չի կատարվում մայիսի 12-ից ի վեր, իսկ այսօր, մեծ հաշվով, թուրքն ինչ ուզում, անում է»: Նրա խոսքով՝ խնդիրը մեր մեջ է: «Մեղավորությունն այն դաշտում չէ, թե ուրիշ երկրներն ինչ շահեր ունեն ու ինչ են անում: Ի դեպ, թշնամիները շատ «ազնիվ» են մեզ հետ: Ասում են՝ «Զանգեզուրն էլ է մերը, Սևանն էլ, Երևանն էլ ենք վերցնելու»: Ասում են՝ «հայ ազգը պետք է ամբողջ կյանքը պարտվածի պիտակով ապրի»:

Իսկ մենք, չգիտեմ ինչու, մտածում ենք, որ թշնամու այդ ասածը, երևի, խաղաղությանն ուղղված դրական ազդակ է: Այս ամբողջի մեղավորության խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք: Մասնավորապես, երբ հունիսի 20ին գնում էինք ընտրության, ինչո՞վ էինք առաջնորդվում: Պետականության մասին ընկալում ունենալո՞վ էինք գնում, կամ՝ թոռների, կոռների ապագայի մասին երազանք ունենալո՞վ էինք գնում: Թեպետ այդ օրը յուրաքանչյուր անհատ իր համար է գնացել քվեարկելու, իր պատկերացումներով և արժեքներով, բայց այդ ամենի հետևանքները բոլորս ենք կրում: Այսօր առկա իրավիճակը նշվածի հետևանքն է. պարտված իշխանությունները նորմալ զարգացում չեն կարող ապահովել: Ցանկացած պարտված իշխանություն սեփական գիտակցությամբ հանուն իր երկրի պետք է հեռանար: Քանի դեռ մնում են իշխանության, նոր պարտություններ ենք ունենալու»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին ու դրանց շուրջ հասարակական ընկալումներին՝ Թ. Պողոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: Նշենք, որ, օրինակ՝ արդեն տեղադրված անցակետերը բացատրում են նրանով, որ այլընտրանքն Ադրբեջանի պահանջած «միջանցքն» է: Կամ՝ խոսում են քաղաքացիներին առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն ասֆալտապատելու մասին՝ «սովորական» դարձնելով միջպետական ճանապարհի՝ այլևս ՀՀ վերահսկողության տակ չլինելու փաստը: «Ամեն մարդ իր համար պետք է ընտրությունը կատարի՝ օգտվո՞ւմ է այդ առաջարկից, թե՞ ոչ, գո՞հ է, թե՞ ոչ: Օրինակ՝ կապանցիները նախօրեին իրենց կարծիքն արտահայտեցին, բայց Կապանին զուգահեռ՝ կան նաև Իջևան և Ստեփանավան, որտեղ էլ իրենց կարծիքն արտահայտեցին: Ընդհանուր ընկալման մեջ այս տեսակի հասարակություն ունենք, որին ամեն օր էլ ավելի շատ են պառակտում: Հասարակությունը կա, բայց քաղաքացին ու պետությունը չկան, որովհետև յուրաքանչյուրի մեջ պետության ընկալումը պետք է սկսվեր նախ՝ իր պետական ինքնության ընկալմամբ: Մենք, օրինակ՝ երբևէ չպետք է ասենք՝ «էդ ո՞ւմ էրեխեն պետք է գնա կռվի», այլ պետք է հասկանալ, որ եթե քաղաքացին ցանկանում է պետականություն ունենալ, պետության անվտանգությունն ինքն է ապահովում: Պետությունները կարողանում են հաղթահարել ճգնաժամերը միայն այն դեպքում, երբ ձևավորվում է ազգային միասնականության ընկալում, բայց երբ ամեն օրվա վարած քաղաքականությունը նոր պառակտումների է հանգեցնում, ինչի՞ մասին մենք պետք է խոսենք»,-ասաց նա:

Մնացած բոլոր խնդիրները, ըստ մեր զրուցակցի, հենց նշվածից են բխում: «Մեզ ասում են ՝«փոթորկված ծովում մեր նավը պետք է նավահանգիստ հասցնենք», բայց երբևէ չեն ասել՝ ո՞ր նավահանգիստ: Իսկ ես որտե՞ղ եմ գնալու, կանգնեմ, եթե չգիտեմ՝ որ նավահանգիստն է: Միգուցե Ստամբո՞ւլ, Բաքո՞ւ, աշխարհով մեկ շատ նավահանգիստներ կան, որտե՞ղ են մեզ տանելու, այդ ո՞ւր ենք մենք գնում: Երբ կսկսենք ստանալ այս հարցերի պատասխանները, դրանից հետո կհասկանանք՝ տանում են այնտեղ, որտեղ պայմանավորվե՞լ էինք կամ «որտեղ գնալու» միասնական պատկերացում ունե՞նք: Եթե ոչ՝ ուրեմն չկա նաև պետականության ընկալում, չկա ազգային երազանքի ընկալում: Այդ դեպքում ամեն ինչ «այսօր այսպես ստացվեց, այսպես ենք ապրում» տրամաբանության մեջ կլինի: Նույն տրամաբանությամբ վաղն էլ, միգուցե, երբ կարթնանանք, բախտներս բերի, այս կամ այն երկրի առճակատման պատճառով կարող է մի քիչ լավ կամ վատ զգանք: Այդ դեպքում նաև բացի մեզանից միշտ այլ մեղավորներ գտնելու հնարավորություն կունենանք»,-շեշտեց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին՝ Թ. Պողոսյանը նախ՝ մի օրինակ բերեց. «Կապանի ընտրությունների ժամանակ իշխող ուժի գրասենյակում լրագրողն ուզում էր հարցեր տալ կուսակցության պատգամավորին, որին փորձում էին խոչընդոտել: Երբ ասաց՝ ուզում է հարցնել՝ ճի՞շտ է, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, ներկաներն ասացին՝ ինչի՞ եք իրենից ուզում հարցնել, գնացեք ռուսներից ու ադրբեջանցիներից հարցրեք: Այսինքն, այդ թիմի մարդու ընկալմամբ հարցի հասցեատերը ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիներն են: Նրանք ոչ թե «Պետական սահմանների մասին» ՀՀ օրենքով, այլ «գնացեք ուրիշներից հարցրեք» ասվածով են առաջնորդվում: Մի օր ԱԺ-ում կառավարության ղեկավարին այդ օրենքից բխող հարց տվեցին, բայց հղում արեց այլ օրենքի: Այսինքն, այս մարդիկ ասում են՝ ի՞նչ երկիր, ա՛յ մարդ, ի՞նչ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենք, գնացեք՝ ռուս սահմանապահներից, ռուս խաղաղապահներից հարցրեք: Իսկ միգուցե այդ տրամաբանությամբ, ասենք, ադրբեջանցիներից, թշնամիներից հարցնենք՝ մինչև որտե՞ղ ես բավարարվելու, հասկանանք՝ ինչ ենք անում»:

Թ. Պողոսյանը շեշտեց՝ պարտված իշխանության դեպքում միշտ պարտություն է լինելու, պարտվածից շատ բան հնարավոր չի ուզել: «Մեզ ասում են խաղաղության դարաշրջան ենք բացում, բայց զուգահեռ թշնամու գործողություններն ավելի կատաղի են դառնում: Խաղաղությունը, իհարկե, միակողմանի չի ձևավորվում, բայց թշնամին իր խաղաղությունը նկարագրել է: Ասել է՝ «Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ ես տալու», իր խաղաղությունը նկարագրելով՝ ասել է՝ «աշխարհի բոլոր հայերն իմ թշնամիներն են», այսինքն՝ «հայերին կվերացնենք, խաղաղություն կլինի»: Իրենք իրենց խաղաղության հետևից գնում են: Ամեն օր հենց նման հետևանքների ենք ականատես լինելու, մինչև ազգային երազանքի ընդհանուր նկարագրում չլինի:

Առանց ազգային միասնականության, առանց ազգային երազանքի ճանապարհը ձևակերպելու որևէ տեղ չենք հասնելու: Եթե հայրենիք ասվածը չեն հասկանում, եթե չենք կարողանում ընկալել, որ Տեղ գյուղից այն կողմ ոչ թե Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետությունն է, որևէ տեղ չենք հասնելու: Եթե չենք հասկանում, որ մեր զինվորների պատիվը պետք է բարձր պահենք, որ ամենակարևորը՝ բանակ ունենալը սպայի պատվի բարձրությունն է, էլի տեղ չենք հասնելու: Երբ Եռաբլուրդ չես հարգում, երբ մինչև քեզ այս երկիրը ձևավորելու գործում հազարավոր մարդկանց արածը չես հարգում, երբ շատ հանգիստ կարող ես վիրավորել կողքիդ հային ավելի կոպիտ, քան երբևէ թույլ կտայիր թշնամուդ հանդեպ այդպես արտահայտվել, ինչի մասին է խոսքը»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Ամփոփելով՝ Թևան Պողոսյանը հավելեց. «Հազարավոր բաներ պետք է փոխենք, բայց այսօրվա իրավիճակը նախկինում կատարված որոշումների հետևանքն է: Շատ ժամանակ կատարվել են գիտակցված որոշումներ, ու եղել է գիտակցված այլ որոշում անելու հնարավորություն: Երբ գիտակցված այլ որոշման փոխարեն արվել է հակառակը, ու պայքար է գնացել այլ բաների համար, հիմա արդյունքները պարզապես մեր գլխին են թափվել: Կկարողանա՞նք այս ճգնաժամերը հաղթահարել, միգուցե շանսեր կունենանք մեր երազած Հայաստանին հասնել, որը բաղկացած կլինի ՀՀ և ԱՀ առնվազն 1994 թ. սահմաններով ու պետականությամբ: Եթե դա կանենք՝ փառք ու պատիվ մեզ, եթե՝ ոչ, եկեք ուրիշներին չմեղադրենք իրենց շահերն առաջ տանելու համար: Եթե բան ունենք ասելու, ինքներս մեզ ասենք, բայց դրա համար ի սկզբանե ազնվություն է պետք ունենալ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր Կամենդատյան«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Այն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք Չալաբյան