Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Հետաքրքիր մանրամասներ Փաշինյանի և համայնքապետերի հանդիպումից. «Ժողովուրդ»

Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ:

«Տպավորություն էր, որ որպես երկրի վարչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը:

«44-օրյա պատերազմից հետո, երեւի հիշում եք, վարչապետն ասում էր, թե Ադրբեջանը 7 շրջաններն էր ուզում, բայց ես հո Արցախ հանձնող չե՞մ, դրա համար էլ պատերազմով եկան, 7 շրջաններն էլ Հադրութն ու Շուշին էլ հետը վերցրեցին: Տպավորություն է, որ նույն սցենարով այժմ էլ «միջանցք չեմ տալու, ես միջանցք տվող չեմ» հայտարարությունն է անում, ինչը շատ ծանր կարող է նստել մեր վրա»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակից համայնքապետերից մեկը: Մեծ հաշվով համայնքապետերը երեկվա հանդիպումը անկարող ղեկավարի հանդիպում էին որակում։

«Անհասկանալի էր, թե, որպես ղեկավար, ինչ է անում Փաշինյանը վտանգները վերացնելու համար: Նա չպետք է ընկնի, մտածի, թե ժողովուրդն իրեն ինչ կասի, պետք է իրավիճակը ռեալ գնահատի ու լուծումներ տա՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինչ կարող է լինել, դրան զուգահեռ՝ ներկայացնում էր նաեւ լուծումը։ Բայց հիմա, փոխանակ լուծում առաջարկելու, մեզ բոլորիս «տղայականով» համոզում է, թե հանձնող տեսակ չէ»,- վրդովմունք արտահայտեց մեկ այլ համայնքապետ։

Այս տագնապալի իրողությունների կողքին էլ տեղեկանում ենք՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագորածակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, ինչի ժամանակ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծում են Զանգեզուրի միջանցքը՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արեւելք-Արեւմուտք Միջին Միջանցքի շրջանակներում կապի բարելավման համար ձեւավորվող հնարավորություն, եւ կոչ են անում անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:

Թուրքական խորհրդի անդամների համար միջանցքի հարցը, փաստորեն, գերխնդիր է։ Նրանք բոլորը, հանուն նույն գաղափարի, կարող են միավորվել՝ ընդդեմ Հայաստանի։ Իսկ մենք ու՞մ ունենք որպես դաշնակից. հարցին երեկ հստակ որեւէ պատասխան չի հնչել:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ Կարապետյան