Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

Թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան արտահանելու ծրագիրը լուրջ չէ․ փորձագետ

Տնտեսություն

Չեմ կարծում՝ սա լուրջ թեմա է՝ ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական խնդիրներ է դա լուծում, եւ խիստ կասկածում եմ, որ ինչ-որ գազ ինչ-որ տեղ հոսի։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների՝ Աշխաբադում կայացած 15-րդ գագաթաժողովի շրջանում Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ստորագրված պայմանագրին, ըստ որի՝ Իրանի տարածքով տարեկան 1․5-2 միլիարդ խ․մ․ թուրքմենական գազ պետք է արտահանվի Ադրբեջան։

«Խնդիրն այն է, որ Իրանի տարածքով դեպի Ադրբեջան ոչ մեծ ծավալի գազ կարող է հոսել, որն Ադրբեջան կարող է, օրինակ, ներքին սպառման համար օգտագործել։ Ադրբեջանը տարեկան 1 մլրդ խ․մ․ գազ ներքին սպառման համար նախկինում Ռուսաստանից էր գնում, շատ հնարավոր է՝ ներքին սպառման համար ներմուծվող գազի այդ քանակն Ադրբեջանը հիմա փորձում է փոխարինել թուրքմենականով։ Բայց արդյո՞ք այս տարբերակը կաշխատի՝ ես խիստ կասկածում եմ։ Առաջինը՝ թուրքմենական գազը խիստ կերպով վերահսկվում է չինական կապիտալի կողմից, որը Թուրքմենստանի տնտեսությունում հիմնական ներդնողն ու թուրքմենական գազի հիմնական սպառողն է։ Երկրորդը՝ Թուրքմենստան-Իրան հարաբերությունները գազային ոլորտում շատ բարդ են, անգամ գազի սակագնի շուրջ ունեցած խնդրով բանակցությունները ձախողվել են, եւ Թուրքմենստանն Իրանին դատի է տվել։ Երրորդը՝ նախկինում նմանատիպ պայմանագիր էր կնքվել Թուրքմենստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ, որը թղթի վրա մնաց ու չաշխատեց։ Հետեւաբար, չեմ կարծում՝ սա աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող թեմա է»,- նկատեց փորձագետը։

Իսկ եթե թուրքմենական գազի նախանշված ծավալն Իրանի տարածքով, այնուամենայնիվ, արտահանվի Ադրբեջան, կարո՞ղ է այն Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ապա՝ Տրանս-Անատոլիական եւ Տրանս-Ադրիատիկ գազատարներով արտահանվել Եվրոպա՝ մեծացնելով Ադրբեջանից եվրոպական շուկա արտահանվող գազի ծավալները։ Մանվելյանի համոզմամբ՝ դրա մասին խոսք լինել չի կարող։

«Դա ընդհանրապես բացառվում է։ Ադրբեջանը ինչու՞ պետք է թուրքմենական գազը Եվրոպային վաճառի, եթե իր գազն ունի, որի ծավալները գնալով աճում են։ Խնդիրն այն է, որ «TANAP» գազամուղը (Տրանս-Անատոլիական գազատար, որով Ադրբեջանի Շահ-Դենիզ 2 հանքավայրից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա գազ է արտահանվում՝ մինչեւ Հունաստանի հետ սահման, որտեղից սկիզբ առնող Տրանս-Ադրիատիկ գազատարով (TAP) ադրբեջանական գազը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայի տարածքով եւ Ադրիատիկ ծովի հատակով հասնում է Իտալիա – NEWS.am), որը կառուցել է, շատ թանկ է արժեցել, եւ առաջիկա 10 տարում իր գազը պետք է վաճառի, որ կարողանա այդ ծախսերը հետ բերել, գազի շուկան փոքր-ինչ այլ կերպ է աշխատում։ Այդ պատճառով էլ ես գազային այդ պայմանագրի ապագային չեմ հավատում եւ չեմ կարծում, որ դրանից լուրջ բան դուրս կգա։ Ներքին սպառման համար՝ կարող է լինել, բայց Եվրոպա արտահանելը բացառվում է։

Գազի արտահանման հարցում թե՛ Թուրքմենստանը, թե՛ Իրանը միայն տնտեսական նպատակներ են հետապնդում, ոչ թե աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան չեն, որ ահռելի գումարներ ներդնեն գազամուղների կառուցման համար, գազ արտահանեն ու հույս էլ չունենան, որ առաջիկա տասնամյակում հնարավոր կլինի ծախսերը հանել՝ ոչ աշխարհաքաղաքական այդ ամբիցիաներն ունեն, ոչ էլ դրա հնարավորությունները։ Հետեւաբար, միայն կոմերցիոն նպատակներ կարող են հետապնդվել, իսկ Իրանը, գուցե, նաեւ որոշակի քաղաքական լծակներ ունենա, որոնցով կվերահսկի դեպի Ադրբեջան թուրքմենական գազի արտահանումը»,- եզրափակեց փորձագետը։

Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան