Հայերեն
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր 

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank

Հասարակություն

Գիտե՞ք, որ Ձեր տեղեկատվական, ֆինանսական անվտանգությունն ապահովելու համար Բանկերում և վճարահաշվարկային համակարգերում հատուկ ստորաբաժանումներ են աշխատում, և հսկայական ներդրումներ են կատարվում։ Ինչու՞․ որովհետև 21-րդ դարում բարձի տակ կամ պահարանի թաքուն անկյունում պահված գումարը գողանալն այլևս նորաձև չէ․ հիմա կան շատ ավելի նորաձև և գործուն տարբերակներ, որոնք, սակայն, իրականություն չեն դառնա, եթե մեր հասարակությունը լինի տեղեկացված։

Ի՞նչ միջոցներ են հիմա կիրառում զեղծարարները բանկային քարտերից կամ վճարահաշվարկային համակարգերի միջոցով գումար կորզելու նպատակով․ հարցերի պատասխանները ստանալու համար զրուցել ենք IDBank-ի Տեղեկատվական անվտանգության ղեկավար Արմեն Կիրակոսյանի հետ։ 

Տեղեկացված ես՝ պաշտպանված ես։

  • Պարոն Կիրակոսյան, մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ զեղծարարները մարդկանց հաշիվներից կարող են գումարներ կորզել․ վերջապես ի՞նչ դեպքեր են հայտնի, ինչպե՞ս են տեղի ունենում 21-րդ դարի գողությունները և ի՞նչ պետք է իմանան Ձեր հաճախորդները և օգտատերերը պաշտպանված լինելու համար։

 

  • Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են, միաժամանակ զարգանում են նաև զեղծարարները, որոնք նորանոր միջոցներ են փնտրում և գտնում համակարգեր կոտրելու կամ որոշակի տվյալներ գողանալու համար, իսկ 21-րդ դարում կարևորագույն արժեքներ են ժամանակը և տվյալները։ Քանի որ բանկային համակարգը ՀՀ-ում ամենապաշտպանված համակարգերից է, և մենք կիրառում ենք ՏԱ համաշխարհային բոլոր ստանդարտներին համապատասխան միջոցներ, այսինքն՝ մեր կողմից անում ենք ամեն ինչ կայուն, վստահելի և պաշտպանված համակարգ ունենալու համար, կցանկանայի կենտրոնանալ այն դեպքերի վրա, երբ մարդիկ դառնում են խաբեության զոհ՝ անգամ չպատկերացնելով, որ իրենց անձնական տվյալները տրամադրելով, ինչպես ասում են, օտարին իրենց տան բանալին են հանձնում։ Մի քանի դեպք նկարագրեմ․
  1. Զեղծարարները Բանկի կեղծ մասնաճյուղեր են բացում, ընդ որում՝ դրանք կարող են կրել Բանկի իրական անունից և լոգոյից քիչ տարբերվող անուն ու տարբերանշան, իրական առցանց բանկինգի միջոցով վարկ են ձևակերպում հաճախորդի անունով, բայց հաճախորդին տալիս են ստացված գումարի, ասենք, 70-80%-ը։ Բայց չէ՞ որ հաճախորդը կրում է վարկի ամբողջ գումարի բեռը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ որևէ մեկը Ձեր անունից չի կարող առցանց վարկ ձևակերպել, եթե այս կամ այն կերպ չտիրանա Ձեր անձնական տվյալներին։
  2. Զեղծարարները այցելում են մարդկանց բնակարաններ, բարեգործական նախաձեռնության անվան տակ գրանցում նրանց տվյալները, նրանց իսկ հեռախոսով գրանցում Բանկի բջջային հավելվածում, անգամ տեղում լուսանկարում, անցնում նույնականացում և կրկին վարկ են ձևակերպում նրանց անունով․ այս անգամ իրական վարկառուին ոչ մի լումա չի հասնում․ զեղծարարները պարզապես լքում են բնակարանը՝ նախապես վարկի ամբողջ գումարն իրենց հաշվին փոխանցելուց հետո։ Այսինքն՝ մարդիկ օտարներին են տրամադրում իրենց սմարթֆոնները և անձնական տվյալները։
  3. Զեղծարարները կապվում են օգտատերերի հետ հեռախոսով կամ սոցցանցերով և, օրինակ, նշում, որ խաղարկություն է անցկացվելու և իրենց հաշվին շահելու դեպքում որոշակի գումար կփոխանցվի․ այդ պատրվակով կրկին գրանցում են մարդկանց Բանկի բջջային հավելվածում, կատարում վերը նշված գործողությունները։ Խաղարկությունը, իհարկե, տեղի չի ունենում, մարդիկ ոչինչ էլ չեն շահում, ավելին՝ «շահում են» վարկային բեռ, որի մասին անգամ գլխի չեն ընկնում, և որոշ ժամանակ անց բանկից ծանուցում են ստանում վճարումը կատարելու անհրաժեշտության մասին և չվճարելու դեպքում հայտնվում են սև ցուցակում։
  4. Սոցցանցերում լինում են նաև դեպքեր, երբ օգտատերերին գրում են իրենց ընկերների կոտրած օգտահաշիվներից և խնդրում են շտապ գումար փոխանցել։ Սա էլ խաբեության մեկ այլ ձև է։

 

Իրականում՝ տարբերակները շատ են, քանի որ, ինչպես նշեցի, զեղծարարները երևակայության և ռիսկի պակաս, կարծես թե, չունեն, բայց «Տեղեկացված ես՝ պաշտպանված ես» սկզբունքը մեզ միանշանակ կարող է պաշտպանել։

 

  • Ձեր նշած դեպքերում ինչպե՞ս կարող են պաշտպանվել քաղաքացիները։

 

  • 21-րդ դարում շատ գործընթացներ կյանքում տեղի են ունենում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետևաբար ոչ միայն վերը նշված, այլև մի շարք այլ դեպքերում կօգնի տեղեկատվական անվտանգության հիգիենայի հիմնական կանոնները պահպանելը․ պարզապես անհրաժեշտ է՝

 

  • Որևէ մեկին, անգամ մտերիմ հարազատին չտրամադրել բանկային կոդ, գաղտնաբառ, PIN-կոդ, բանկային հավելվածի գաղտնաբառ, կոդ և այլն։ Հիշենք, որ սրանք բոլորը Ձեր բնակարանի բանալիներն են։
  • Որևէ մեկին թույլ չտալ Ձեր հեռախոսով որևէ գործողություն անել, հատկապես՝ հավելված ներբեռնել, նկարել Ձեզ կամ Ձեր փաստաթղթերը և այլն։ Սմարթֆոնը մեր օրերում ինֆորմացիայի կարևորագույն կրիչ է հանդիսանում։ Եվ այն պետք է պաշտպանված լինի գաղտնաբառով։
  • Վարկի կարիք ունենալու դեպքում այն վերցնել անձամբ միայն ու միայն Բանկից՝ անձամբ ներբեռնելով Idram&IDBank բջջային հավելված, անձամբ անցնելով հեռավար նույնականացում և անձամբ դիմել առցանց վարկի համար կամ նույնը անել՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, որոնց հասցեները կարող եք գտնել Բանկի պաշտոնական կայքում։
  • Բանկի կամ Իդրամ ընկերության կողմից անցկացվող խաղարկությունների մասին տեղեկանալ բացառապես ընկերությունների պաշտոնական հաղորդակցման ուղիներով՝ պաշտոնական կայք, սոցցանցեր, էլեկտրոնային փոստ և այլն։ Կասկածելի նամակներ ստանալու դեպքում էլ դրանց իսկությունը ստուգել՝ զանգահարելով Բանկ կամ Իդրամ։ 
  • Սոցցանցերով անգամ Ձեր մտերիմ ընկերներից գումար փոխանցելու խնդրանք ստանալու դեպքում անպայման ստուգել՝ զանգահարելով նրան՝ ստուգելու համար թե արդյո՞ք Ձեզ իսկապես դիմել է Ձեր ընկերը, թե՞ նրա էջը կոտրված է։

Նման օգտակար խորհուրդներ կարելի է անվերջ թվարկել, սակայն կարևորն այն է, որ օգտագործեք 21-րդ դարի՝ ինֆորմացիայի իսկության մեջ հավաստիանալու ամենագործուն ձևը՝ կասկածել, համեմատել, ստուգել։ Ի դեպ, IDBank-ը տեղեկատվական արշավ է մեկնարկել, և մեր սոցիալական ցանցերի էջերում կգտնեք հոլովակներ, որոնք նկարագրում են զեղծարարության այս կամ այն դեպքը, և խորհուրդ տալիս, թե ինչպես վարվել։ Այնպես որ, հետևե՛ք սոցցանցերում մեր էջերին և եղեք տեղեկացված ու պաշտպանված։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ռեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ Ղալիբաֆ