Հայերեն
Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» 

Կառավարության հրաժարականի պահանջները. խաղաքարտերը բացվում են

Հունիսի սկզբից, երբ կորոնավիրուսով վարակվածության ու մահացության դեպքերը կտրուկ աճեցին, Հայաստանում սկսեցին պարբերաբար հրաժարականի պահանջներ հնչել՝ նախարարի, պարետի, վարչապետի։ Այդ պահանջները ներկայացնում են խորհրդարանական ընդդիմությունը, ՀՀԿ-ն, Արթուր Վանեցյանը, Ժառանգությունը եւ քաղաքական կողմնորոշում չունեցող շատ մարդիկ։

Նման արձագանքը բնական է։ Մեկուսացման, զսպման ու տագնապի մի քանի շաբաթվանից հետո գալիս է ագրեսիվ թուլացման պահը։ ԱՄՆ-ում դա վերաճել է զանգվածային անկարգությունների, Ռուսաստանում կանխատեսում են բողոքի ալիք։ Հարեւան Վրաստանում նույնպես խոսում են կառավարության հրաժարականի մասին, իսկ Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով կարանտինից, ճնշումներ են սկսել ընդդիմության դեմ։

Բայց Հայաստանում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել, եւ կառավարության հրաժարականն արդեն այդքան էլ անհնար չի թվում, ինչպես մեկ շաբաթ առաջ։ Առավել եւս, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականից հետո։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ կառավարությունում մեծ փոփոխությունների նշաններ կան, իսկ նա հենց այնպես չէր ասի։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անսպասելի խոսել է ու ասել, որ այս շրջանում ով կառավարության դեմ է, պետության դեմ է։ Նա նույնպես հենց այնպես բան չի ասում։

Բայց առանձնակի աչքի է ընկել Գագիկ Ծառուկյանը, որը հունիսի 5-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության արտակարգ նիստ է հրավիրել ու ասել, որ կառավարությունը պետք է փոխվի 100 տոկոսով։ Ծառուկյանը, ըստ երեւույթին, նկատի ունի, որ եթե նախկինում չէր պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա հիմա Փաշինյանն էլ պիտի հեռանա։ Ծառուկյանի խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք իրական կյանքում մատը մատին չեն խփել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս։ Պետք է լինեն փորձառու մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ արդյունք են ցույց տվել եւ կարեւոր չէ քաղաքական պատկանելությունը, որովհետեւ բոլոր ոլորտներում ձախողվել են, ասել է Ծառուկյանը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ մտահոգություն հայտնել կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի հետ։

Այս շաբաթ եւս երկու հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել՝ նախ դատարանը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ համավարակի ավարտը պետք է հիվանդանոցում մնա, իսկ Վերաքննիչ դատարանը չեղարկել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը։ Սա առաջ է բերել ամենատարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է վերահսկողությունը։

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել է, որ չի վախենում մենակ մնալուց, իսկ Աննա Հակոբյանը կարոտով հիշել էր նախկին բնակարանը։ Թե՞ Փաշինյանը նոր փասյանս է դասավորում եւ սպասում է, թե երբ բոլորը կբացեն խաղաքարտերը։

Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում