Հայերեն
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր 

Ենթասպան գերեվարվել է վիրավորվելուց հետո, գերության մեջ վիրահատվել է, վերադարձել է և կալանավորվել. «Փաստինֆո»

Հասարակություն

Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը գերի է ընկել՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, սակայն այժմ գտնվում է կալանավայրում՝ թեև պետք է շարունակի բուժումը։

Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արամյանը ստացել է ծնկի հրազենային վնասվածք, բազմաբեկոր կոտրվածքներ, պետք է ստանա վերականգնողական բուժում, ցանկացած օր ուշացնելու դեպքում հավանականությունը մեծանում է, որ կարող է շարժողական խնդիրներ ունենալ։

Գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Ամարյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը բավարարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից։

Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից մերժվել է։ Տարեմուտին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ինչը ևս բավարարվել է՝ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացրել, սակայն բողոքը նույնիսկ դեռ մակագրված չէ։

Կարապետյանը տեղեկացրեց, որ Արամյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. «Եթե մարդը հանցանք չի կատարել, կռվել է հայրենիքի համար, պաշտպանել հայրենիքը, ինչպե՞ս կարող է առաջադրված ապօրինի մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչել։ Մեղավոր չի ճանաչում, մանրամասն պատմել եղելությունը, այնպես չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալ»։

Կալանավորման հիմքում դրված է գործով անցնող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը։ Հարցին՝ որքանով է իրավաչափ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ նկատի ունենալով, որ գերությունից վերադարձած անձինք խոցելի են, ընդ որում՝ ունի վիրավորում, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ նման հիմք ներկայացնելու դեպքում թե՛ վարույթն իրականացնող մարմինը, թե՛ դատարանը պետք է անդրադառնան փաստական տվյալների, այսինքն՝ պետք է քրեական գործի նյութերում փաստական տվյալներ լինեն, որ ողջամիտ կասկածներ լինեն՝ հնարավոր ազդեցության, մինչդեռ, նման փաստական տվյալներ քրեական գործում առհասարակ բացակայում են։

«Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որ կարող է անօրինական ազդեցություն ունենալ։ Բացի այդ՝ անգամ եթե նման մտավախություն կա, ապա դրա շեմը շատ ցածր է։ Արամյանի հետ առնչվող անձինք գտնվել են գերության մեջ և գերության մեջ գտնվող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալն ուղղակի ծիծաղելի է։ Մարդը հո չի գնալու Բաքու, ասի, օրինակ՝ խնդրում եմ, եթե ձեզ հարցաքննեն, նման ցուցմունք կտաք, իսկ ով վերադառնում է՝ անմիջապես հարցաքննվում է և առերեսվում է Արամյանի հետ։ Այդ հիմքն ընդհանրապես բացակայում է»,- նշեց Կարապետյանը՝ զերծ մնալով մանրամասնելուց, թե ում հետ է առերեսվել Արամյանը։

Ինչ վերաբերում է հայրենադարձված գերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և վերջիններիս ազատազրկմանը, ինչքանով դա կազդի Ադրբեջանում գտնվող ռազմագերիների հայրենադարձման վրա՝ փաստաբանը զերծ մնաց մեկնաբանելուց, քանի որ հարցը նուրբ է, ինքն ունի անձնական կարծիք, որը չի ցանկանում բարձրաձայնել՝ հաշվի առնելով պետության հեղինակությունը և Ադրբեջանում գտնվող գերիների ճակատագիրը։

Այդուհանդերձ փաստաբանը զարմանալի համարեց նման վերաբերմունքը վերադարձած գերիների նկատմամբ. եթե որոշ հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն կա՝ թող պարզեն, բայց ինչու են ամենախիստ խափանման միջոցն ընտրում։

Նշենք, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Արամյանի վիճակը վատացել է։ Պաշտպանը դիմում է ներկայացրել՝ խնդրելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչից հետո Արամյանը «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտություն է անցել, սակայն պատասխանը դեռևս չի ստացվել։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր երկու օրը մեկ պետք է փոփոխել վիրակապը, սակայն կալանավայրում վիրակապը փոխում են մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Դուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ Վարդևանյան