Հայերեն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 

ԵՄ-ից պատվիրակության այցը տարածաշրջանին ԵՄ նոր հայացքի դրսևորումն է, առաջիկա ամիսներին ԵՄ-ն որոշ գործընթացներ կնախաձեռնի․ փորձագետ

Միջազգային

2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո առաջին անգամ եվրոպական պատվիրակություն է ժամանել տարածաշրջան։

Նախ հիշեցնենք, որ դեկտեմբերին Միշելի նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության համաձայն, կողմերը նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։

Շառլ Միշելը, հայտարարության համաձայն, ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի, ողջունել էր Ադրբեջանի կողմից տասը հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը, կոչ էր արել ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանն ու օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ու հաշտեցման առաջխաղացմանը: Նա վերահաստատել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման ու հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման ու վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով։ Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ապա Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները որոշել էին ձեռնամուխ լինել դրա վերականգնմանը։

Բրյուսելում դեկտեմբերյան բարձրաստիճան եռակողմ երկու հանդիպումներից հետո Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը, ում ընդունել են Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։ ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:

«Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Իսկ ՀՀ ԱԳՆ կայքում նշվում է, որ հանդիպման ընթացքում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում, հավելելով, որ հայկական կողմը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը: Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ-ին ու ՌԴ-ի միջոցով նաև Ադրբեջանին է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը հանձնաժողովով սկսելու հարցի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որոնք ադրբեջանական կողմը նախապայմաններ է որակում։ Այս գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրներում փորձագիտական խորհրդատվություն էր խոստացել նաև ԵՄ-ն։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ ներկայացուցիչների այցը Հայաստան ու Ադրբեջան պետք է դիտարկել՝ որպես պլանային, աշխատանքային այց, որի նպատակը ծանոթանալն է տարածաշրջանում իրավիճակին Միշելի ու Մակրոնի նախաձեռնությամբ հանդիպումներից հետո։

Ըստ նրա, ԵՄ խորհրդի նախագահի հետ հանդիպման օրակարգը դատարկ չէր, ավելին, այդ հանդիպմամբ ԵՄ-ն իրեն առաջարկեց՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնող միջնորդ։

«Պրակտիկ ուղերձը և ԵՄ դերը ներկայումս դա կարող է լինել։ Պարզ էր նաև այն, որ ԵՄ-ն դանդաղ, բայց կայուն կերպով արդեն մեկ տարուց ավելի շարունակում է աշխատել հակամարտության գոտում տարբեր մեխանիզմներով ու հետևողական է լինելու հանդիպման պայմանավորվածությունների իրագործման հարցում։

Կարծում եմ՝ որոշակի տեսլական քննարկվել է, թե ինչպիսին է լինելու ԵՄ դերը վստահության կերտման գործընթացում, և այս պատվիրակության այցի նպատակն է այդ ուղղությամբ աշխատելը, որպեսզի ԵՄ դեկտեմբերյան օրակարգը հաստատվի ու շարունակվի։ Կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ ԵՄ-ն աշխատում է՝ որպես առանձին խաղացող, գուցե այս հանգամանքը թուլանա, երբ սկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Չնայած ես նաև այն համոզմանն եմ, որ անկախ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից՝ ԵՄ-ն դեռ շարունակելու է նույն դինամիկայով աշխատել Հայաստանում ու Ադրբեջանում։ Եվ այդ մտքին ԵՄ-ում հանգեցին գլխավորապես պատերազմից հետո։ Բայց դեռ ոչ բոլոր հաշվարկներն են տեղին, քանի որ վստահության մեխանիզմների վրա աշխատելը ԵՄ-ին չի տալու տարածաշրջանում այն ազդեցության մակարդակը, որը նա ցանկանում է։ Այս հարցերում Արևմուտքն ընդհանուր առմամբ էապես զիջում է Ռուսաստանին, ինչպես նաև Թուրքիային։ Սակայն այս փուլում կարելի է արձանագրել, որ ԵՄ-ն իր նախկին քաղաքականությունից ավելի ակտիվ է այսօր, իսկ ԵՄ-ն այնպիսի կառույց է, որի քաղաքականությանը փոփոխությունների անհրաժեշտությունը հասնում է շատ դանդաղ, ու դա ունի բազմաթիվ խնդիրներ։

Ուստի հաշվի առնելով իր ներքին ու արտաքին առաջնահերթ մարտահրավերները ու նախկին դիրքորոշումները, կարելի է ասել, որ ԵՄ-ն ցանկանում է և որոշ տեղերում աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, դուրս չի մղվում տարածաշրջանից, որի վտանգը կար պատերազմի հետևանքով։ Ու կարծում եմ՝ այս այցը ԵՄ-ի այդ նոր հայացքի դրսևորումն ու շարունակությունն է, որից կարող են ենթադրել, որ այս տարի և առաջիկա ամիսներին ԵՄ-ն որոշ գործընթացներ կնախաձեռնի կամ կմասնակցի արդեն իսկ ընթացող երկխոսություններին։

Պատերազմից հետո ԵՄ-ից մեկ տարի պահանջվեց, որպեսզի կարողանա մոտենալ հակամարտությանը, իսկ այս տարի արդեն միջնորդական կոնկրետ ջանքերի ականատեսը կլինենք»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»