Հայերեն
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» 

«Դատի՛ր, թե չէ կդատվես» բանաձևով են մեր երկրում շփվում դատավորների հետ. Աննա Գրիգորյան

Տեսանյութեր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ ստում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե մարդասիրությունից ելնելով է արցախյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիների մասունքները հանձնել Ադրբեջանին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգորյանը նաև ընդգծեց՝ անգամ ադրբեջանական կողմն է Փաշինյանի արած այդ հայտարարություններին սարկազմով վերաբերվում։

«Մինչդեռ մարդասիրությունից խոսելուց առաջ մեր ռազմագերիների վերադարձի հարցը պետք է դիտարկեր, իսկ ի՞նչ արեց Փաշինյանը՝ վերադարձրեց ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի գերիներին՝ նրանց դիմաց չստանալով այնտեղ պահվող մեր բոլոր գերիներին։

Այս քայլից հետո նա գնաց սակարկության՝ ադրբեջանական կողմին հատկացնելով պետական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի բոլոր քարտեզները. կրկնում եմ՝ բոլոր քարտեզները հայկական կողմը տվել է՝ սակարկելով, բայց արդյունքում դարձյալ չի կարողացել բոլոր գերիներին վերադարձնել, հետևապես, պարզ է, որ հերթական զիջմանն է գնալու։ Կարդացեք Շուշիի հռչակագիրը և տեսեք, թե Սյունիքի մասով ինչ նկրտումներ ունեն, և ակնհայտ կդառնա ևս մեկ անգամ, որ անգամ աշխարհաքաղաքական համատեքստում գնում է քաղաքական առևտուր և սակարկում։ Չգիտեմ՝ էլ ինչի՞ է պատրաստ Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ նա գնալու է ամեն ինչի՝ իր իշխանությունը պահելու համար, և հիմա էլ գնում է աշխարհաքաղաքական առևտրի, որի արդյունքները հետո կտեսնենք»,- ասաց Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ սակարկությունների գնալով՝ նաև հրաժարվում է պատասխան տալ, թե Հայաստանն այդ ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, որ մերժվել են։

«Առաջարկներից ո՞ր կետերին է դեմ եղել, այդ ի՞նչ բովանդակային փոփոխությամբ նոր առաջարկ են մերժվելուց հետո ներկայացրել, և ինչո՞ւ սահմանագծման և սահմանազատման հարցով մենք նախապայման չենք դնում, որ դրան կգնանք, եթե ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի օկուպացրած տարածքներից»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ այս հարցերի վերաբերյալ, որպես ընդդիմադիր խմբակցություն, հարցեր են ուղղում Կառավարության ղեկավարին ու անդամներին ու ամեն անգամ ստանում մանիպուլյացված պատասխաններ, և արդյունքում՝ պարտության իշխանությունն այդ մանիպուլյացիաներով շարունակում է պաշտոնավարել՝ իր տապալումների պատճառները բարդելով այլոց վրա։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է ու կորցրել իր լեգիտիմությունն այն առումով, որ խաղաղություն հաստատելու կոչերով եկավ, բայց դա չի կարողանում անել։ Ադրբեջանը հիմա ոչ միայն օկուպացված Շուշիի մասին է խոսում, այլ միջազգային ցուցահանդեսում խոսում է Սյունիքի վերաբերյալ իր պատկերացումների մասին»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանն անդրադարձավ նաև լեգիտիմությունը կորցրած իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող ճնշումներին ու շեշտեց.

«Փաշինյանական արդարադատություն է իրականացվում։ Իրավական դաշտի մասին խոսելն իմաստ չունի. իրականացվում է քաղաքական հետապնդում։ Կան ոչ ցանկալի դատավորներ, որոնցից իրենք պետք է ազատվեն։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դատավորների հետ շփվում են «դատի՛ր, թե չէ կդատվես» բանաձևով»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում

Անկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»