Հայերեն
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» 

Աննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ գտնվում էր Վայոց ձորի մարզում

Հասարակություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 24-25-ը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Վարչապետի տիկինը ծանոթացել է մարզի կրթական, մշակութային և արհեստագործական կենտրոնների գործունեությանը, ինչպես նաև այցելել է գինու գործարաններ, ընտանեկան հացատուն և ֆերմա։

Այցը մեկնարկեց Հայրենական մեծ և Արցախյան հերոսամարտերի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին ծաղիկների խոնարհումով:

Այցի հաջորդ կանգառը Արենիում Վարդանյանների բազմազավակ ընտանիքն էր, ովքեր դաստիարակում են 8 երեխա: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Աննա Հակոբյանը հետաքրքվեց երեխաների ուսմամբ՝ կարևորելով կրթության դերը կյանքի ապագա փուլերում: Ջերմ զրույցի ընթացքում պարզվեց, որ երեխաները սովորում են գերազանց առաջադիմությամբ: Վարդանյանների մեծ դուստրը՝ Արմինեն, ինքնուս կիթառ է նվագում և իր կատարումներով հուզեց ներկաներին, իսկ փոքրը՝ Սիրվարդը ապագա դաշնակահար է:

Քաղաք Եղեգնաձորում Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Հասմիկ Հովսեփյանի բնակարանում, ով բազմազավակ մայր է և ունի 7 զավակ։ Վերջինս ընտանիքի կարիքները հոգալու համար զբաղվում է առևտրով: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց կնոջ աշխատասիրությունն ու ընտանիքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Վարչապետի տիկնոջ հաջորդ կանգառը 5-ամյա նկարչուհի Մարիա Մխիթարյանի տունն էր: Մարիան նկարում է 2 տարեկանից, վերջինիս նկարներն արդեն իսկ ցուցադրվել են տեղական և միջազգային մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում և փառատոններում: Փոքրիկն ու վարչապետի կրտսեր դուստրը՝ Արփին նախ համատեղ նկարեցին, այնուհետև Մարիան Աննա Հակոբյանին նվիրեց իր հեղինակած ստեղծագործություններից մեկը: Վարչապետի տիկինը գովասանքի խոսքեր ասաց փոքրիկին, հաջողություն մաղթեց և խոստացավ հնարավորության դեպքում ներկա գտնվել նրա ցուցահանդեսներից մեկին:

Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակներում Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեցին Եղեգնաձոր քաղաքի Երկրագիտական թանգարան: Թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը ներկայացրեց մարզի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ:

ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատանքային օրվա հաջորդ այցը «Մոշ ստուդիոն» էր: Ձեռագործ զգեստների և աքսեսուարների այս կենտրոնի ղեկավարը Արմինե Աղաջանյանն է: Վերջինս իր գաղափարակից գործընկերների հետ կենտրոնում կազմակերպում է նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր համայնքի կանանց համար: Աննա Հակոբյանը հետաքրքրվեց կենտրոնի գործունեության, Արմինեի երազանքներով և նպատակներով: «Մոշ Ստուդիոն» իր տեսակով եզակի նախաձեռնություն է Եղեգնաձոր քաղաքում:

Պակաս հետաքրքրություն չէր ներկայացնում ծղոտագործ Արթուր Պետրոսյանի «Եղեգ» արհեստանոցի վերաբերյալ պատմությունը: Վարպետ Արթուրը փափկացնում և ճկում է ուռենու ճյուղերը՝ դրանցից պատրաստելով զամբյուղներ և այլ գեղեցիկ իրեր: Նմանատիպ մի զամբյուղ էլ պատրաստեցին վարչապետի դուստրերը՝ Արփին և Շուշանը: Իր արհեստանոցում Արթուրն այցելուներին սովորեցնում է զամբյուղագործության գաղտնիքները:

Արենի գյուղում վարչապետի տիկինն այցելեց մշակութային կենտրոն, որը նախկինում ծառայել է որպես գյուղի ժամ: Կենտրոնում երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու վարպետ Մարատի կողմից դասավանդվող քանդակագործության դասերին, ինչպես նաև կավագործության դասերին՝ Արփինեի ղեկավարությամբ:

Աննա Հակոբյանը հյուրընկալվեց նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում: Քոլեջը հիմնադրվել է 1971 թվականին, որի հիմնական նպատակը նախնական և միջին մասնագիտական որակի մասնագետների պատրաստումն է: Տնօրեն Արգամ Դովլաթյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դասասենյակներով՝ հընթացս ծանոթանալով դասապրոցեսներին և ուսուցման մեթոդաբանությանը:

Վայոց ձոր այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է Արենի գինու գործարան, որտեղ տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ներկայացրել է գործարանի հիմնադրման պատմությունը՝ հավելելով, որ այգիների հատվածը տարվա բոլոր եղանակներին պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների չդադարող հոսքերը:

Վարչապետի տիկինն այնուհետև այցելել է «Ընկուզենու տակ» անվանումը կրող հայկական ավանդական ռեստորան: Այն հետաքրքիր ընտանեկան բիզնես գաղափար է: Տունը, որտեղ ապրում է Խալաթյանների ընտանիքը, հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներ, որոնց համար առկա է առանձին սենյակ: Ռեստորանը բավականին յուրահատուկ ճաշատեսակներ ունի, անցկացնում են գաթա թխելու, գինի և օղի թորելու վարպետաց դասեր զբոսաշրջիկների համար: Արփին գաթա թխեց ընտանիքի անդամների հետ, իսկ Աննա Հակոբյանը ողջունեց վերջիններիս ստեղծարար միտքն ու հաջողություն մաղթեց ապագա բոլոր նախաձեռնություններում:

Աննա Հակոբյանի նախավերջին կանգառն Աղավնաձոր գյուղի «Տրինիտի կանյոն այգիներ» անունը կրող գինու գործարանն էր: Ամերիկահայ գործարար Հովակիմ Սաղաթելյանի խոսքով գործարանում մշտապես հնչում է հոգևոր երաժշտություն, ինչը, ըստ նրա, օգնում է աշխատանքի արդյունավետ կազմակերպման գործում: Գործարանը ներառում է նաև ինտենսիվ այգիներ, որտեղ նախատեսվում է կառուցել 1500-2000 շիշ արտադրողականությամբ փոքրիկ գինեգործարաններ:

Այցելություն կատարվեց նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերություն՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տավարաբուծական ֆերմա: Աննա Հակոբյանը բարձր գնահատեց ընկերության տնօրինության յուրովի մոտեցումներն ու հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

Ամփոփելով այցելությունը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին մարզի բնակչության նկատմամբ ցուցաբերվող շարունակական ուշադրության համար, որը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մարզի կրթական, մշակութային և ձեռնարկատիրական գործունեությանը, այլև ոգեշնչում է շնորհալի երիտասարդներին և գործարարներին ավելի մեծ ոգևորությամբ շարունակել իրենց գործունեությունը։

 
 
 
 
 
 
 
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա Սողոմոնյան