Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Հերիք է մեզ տանջեք». Ադրբեջանում սպասում են, թե երբ հայերը կհասնեն Կուր գետին

Մամուլ

Ադրբեջանում մեծ շուքով 3 եվրախորհրդարանականների նամակը ներկայացնում են որպես մեծ դիվանագիտական հաղթանակ։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի երեք անդամ մտահոգություն են հայտնել, որ կառուցվում է Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհը։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողման ու այդ երկրում ԱԳ նախարարի դեմ արշավի ֆոնին փորձեր են արվում «տարածքային ամբողջականությունը» հարգելու հավաստիացումներ կորզել։ Բայց այն, որ Բաքուն կարողացել է համոզել ընդամենը երեք եվրախորհրդարանականի, վկայում է, որ դրանքը ընդամենը վախերն ու բարդույթները հանգստացնելու հուսահատ փորձեր են, որոնք ավելի են համակում ադրբեջանական հանրությանը։

Հայաստանն ու Արցախը կապվում են երկու ճանապարհով, եւ Ադրբեջանն առանձնապես չէր բողոքում դրա դեմ։ Երրորդ ճանապարհը «կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների անօրինական օկուպացիան», նշված է երեք եվրախորհրդարանականների նամակում։

Ադրբեջանում ամենաշատը վախենում են Արցախի կորստյան անդառնալիությունից, եւ բանակցություններին Բաքվի մասնակցությունը պայմանավորված է միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ «օկուպացիայի ամրագրում»։ Մինչ այժմ Հայաստանը խաղում էր այդ խաղը, բայց հիմա նոր փուլ է սկսվում։

Ադրբեջանում բաց տեքստով խոսում են, որ «երբ պատերազմ սկսի, Հայաստանն իր դաշնակիցների օգնությամբ կգրավի մեր հողերը ընդհուպ մինչեւ Կուր գետ»։ «Արեւմտյան քրիստոնեական երկրները պատժամիջոցներ են կընդունեն Ադրբեջանի դեմ եւ կօգնեն Հայաստանին․․․ եթե այս անգամ էլ պարտվենք, մեզ կստիպեն կապիտուլյացիայի ենթարկվել։ Այդ ժամանակ, իհարկե, Հայաստանի մայրաքաղաքը կդառնա Շուշին», – ասում են ադրբեջանցի պատգամավորները։

«Մեր երկրի վիճակը, որի տարածքներն օկուպացվել են, ավելի ծանր էր, քան Ուկրաինայում, Մոլդովայում եւ հարեւան Վրաստանում: Բայց Արեւմուտքն աջակցում է խնդրի լուծմանը, որոնց բախվել են այդ երկրները, տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ Ադրբեջանի դեպքում չի անում», – ասել է պատգամավորը:

Զանգելանով ճանապարհն Ադրբեջանի համար անդառնալիության եւս մեկ ցուցիչ է։ Անշրջելիության զգացողությունը հաստատվեց, երբ Արցախի նախագահի երդմնակալությունը կայացավ ոչ թե Ստեփանակերտում, այլ Շուշիում։ Ադրբեջանում ասում են, որ սփյուռքը, հայկական լոբբին, դաշնակները երբեք թույլ չեն տա, որ Հայաստանն այս անգամ պարտվի։

Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող դա ասել սեփական հանրությանը, այդ պատճառով մերկությունը ծածկում է տերեւով, երեք խորհրդարանականների հայտարարություններով եւ այլ բաներով։ Բայց հանրությունն արդեն սպասում է, թե «հայերը երբ կհասնեն Կուրին», որովհետեւ գիտեն, որ հայերը դրա իրավունքն ունեն։

Նույն կերպ Թուրքիան սպասում է, թե երբ հայերը կվերադառնան իրենց հողեր։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատմել է, թե ինչպես են Թուրքիայում սպասում դրան ու վախենում դրանից։

Խառատյանը պատմում է, որ ճանապարհամերձ թեյարանում, որը գտնվում է Արեւելյան Հայաստանի այն տարածքում, որը ներկայում Թուրքիայի սահմաններում է, զրուցում էր հարցման մասնակցի հետ։ «Մոտեցավ թեյարանի տերը եւ հարցրեց՝ արդյոք հայ եմ։ Հաստատեցի ու ավելացրի՝ Հայաստանից։ Եկել եք պապական սեփականության հետեւի՞ց, հարցրեց սեփականատերը։ Պատասխանեցի՝ ոչ, ես ծագումով Էրմանիստանից չեմ։ Նա ասաց՝ արդեն հարյուր տարի սպասում ենք, որ կգաք։ Եթե գալու լինեք, շուտ եկեք, վերցրեք ձերը, թե չէ տանջվում ենք գուշակություններ անելով՝ կգան, չեն գա, կպատժեն, չեն պատժի։ Հերիք է մեզ տանջեք»։

Դուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՄեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր Կամենդատյան