Հայերեն
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» 

Եթե այդ հանքը բացվի, թողնելու ենք, այստեղից գնանք. Սպիտակում պատրաստվում են ոսկու հանք բացել, հանրային լսում է նշանակված

Հասարակություն

Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 7-ին, ժամը՝ 16։00-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի հանդիսությունների սրահում (Սարահարթ, Շենավան, բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ) տեղի կունենա հանրային լսում։ Օրակարգում՝ կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» հանրային ընկերության հետ փոխկապակցված ընկերություն հանդիսացող «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի  Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է:

Կայանալիք հանարային լսմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանում ցանկանում են նոր հանք ունենալ, Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի տարածքներում, որտեղ անտառատնկման մեծ նախագիծ է նախատեսվում իրականացնել ու դա աբսուրդի ժանրից է։ Նման գործունեությունը բնականաբար կկասեցնի անտառատնկման գործընթացը այդ տարածքներում, ու կարծում եմ որևէ ՏԻՄ չի կարող գնալ նման ինքնասպանության և տալ դրական կարծիք երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, տապալի էկոլոգիական  մեծ նախագիծը՝ նախապատվությունը տալով հանքագործության հեռանկարներին»։

Լուռու մարզի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Արևաշող, Շիրակամուտ, Մեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Ջրաշեն և Սպիտակ բնակավայրերի խմելու ջուրը ապահովվում է այդ սարերից, որտեղից սկիզբ է առնում Գետիկ գետը, իսկ մի քանի հարյուր մետր ներքև էլ գտնվում է պետական պահպանության հուշարձան հանդիսացող բոլորին հայտնի Թռչկանի ջրվեժը:

Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ, Լեռնավանի բնակիչ Համլետ Մազմանյանը 1or.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենց տարածաշրջանում հանք շահագործելու մտադրության մասին իմացել է համացանցից.

«Իմացանք, որ Գոգարան համայնքում հանրային լսումներ են նշանակված: Սկզբնական ինֆորմացիան այդքանն է եղել, հետո ես ավելի խորքային ուսումնասիրություններ եմ արել, ճշտել՝ որ տարածքի մասին է խոսքը, ինչ ռիսկեր կան, ինչ պատմություններ են կապված այդ տարածքի հետ: Ուսումնասիրությունների արդյունքում հասկացա, որ մեր խմելու ջրի ողջ պաշարներն այդտեղից են գալիս, և հանքի շահագործումը Սպիտակի շրջանի բնակիչների համար լուրջ ռիսկեր է պարունակում: Մարդիկ կարող են զրկվել խմելու մաքուր ջրից, էլ չեմ խոսում գլոբալ էկոլոգիական խնդիրների, օդի աղտոտվածության մասին: Կարճ ասած՝ եթե այդ հանքը բացվի, թողնելու ենք, այստեղից գնանք»:

Համլետի խոսքով՝ դեռ հիմնավորումներ չեն լսել, թե բնակչությունն ինչ կշահի հանքի շահագործումից, չնայած՝ դա այնքան էլ չի հետաքրքրում իրենց.

«Բնակչությունը պինդ կանգնած է իր տեղում, լսումները նախատեսում ենք տապալել, սա առաջին դեպքը չի, սրանից տարիներ առաջ նույն տեղում հանքի շահագործման փորձը ձախողվել է: Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող տեղյակ չլինել այս մտադրության մասին: Ես, որպես բնակչության կողմից ընտրված ավագանու անդամ, որպես բնակիչ, կանգնելու եմ իրենց կողքին, պաշտպանելու ենք մեր շահերը»:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունից մեր հարցին, թե որևէ հայտ ստացե՞լ են «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ից՝ Գոգարանում հանրային լսում կազմակերպելու վերաբերյալ, պատասխանեցին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում և հորդորեցին համապատասխան տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարության կայքում փնտրել, քանի որ հնարավոր են այնպիսի լսումներ, որոնցից իրենք ընդհանրապես տեղյակ չեն լինում:

Նախարարության կայքում մեզ որևէ բան չհաջողվեց գտնել:

Մարիամ Նալբանդյան

Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղԲելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով