Հայերեն
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» 

Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը․ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հասարակություն

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հայոց Ցեղասպանության հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժեք դարձավ նոր ցեղասպանությունների խրախուսման ու քաջալերման։ Հայտնի իրողություն է, որ այս անպատժելությունից ոգեշնչված նացիստները իրագործեցին հոլոքոստը։ Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ հանցակից, այլև ճանաչել դրա օրինաչափությունը, նվիրագործել մեղսագործությունը, հանցագործությունը դարձնել կենսակերպ և հարբերությունների պարզաբանման գործիք։ Մեր ժողովուրդը պատմական իր առաքելության ճանապարհին մերժելով մերժել է ոճրագործությունը։ Այլատյացության մեղքը երբեք բույն չի դրել մեր հոգիներում, այլոց ազատությունների և համոզումների հանդեպ թշնամանքի որոմը երբեք չի ծլարձակել հայոց հոգու անդաստաններում։ Սա է քրիստոնեական մեր ինքնության սիրո շաղախը և բովանդակությունը։ Ցեղասպանության ոճրագործությունից հետո անգամ մեր ժողովուրդը երբեք չի կորցրել սիրելու իր առանձնահատուկ կարողությունը։ Մենք ցավ ու մորմոք ունենք մեր հոգում, բայց ոչ երբեք ատելություն։ Մեր պահանջատիրությունը հավատարմությունն է ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակին և ոչ երբեք թշնամանք ու ատելություն ոճրագործների նկատմամբ։ Ահռելի ոճրագործությունը չի չարացրել մեր ժողովրդին: Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը, հրաժարվել արժանապատվությունից և, վերջապես, նշանակում է ուրանալ հենց Իրեն՝ Աստծուն։

Աստվածային սիրո պատգամի իրագործումը երբեք ու երբեք չի ընդգրկում ազգային և հոգևոր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով այլոց հաճելի դառնալու ձգտում։ Ներողամտությունն ու սերը չունեն ոչինչ ընդհանուր վախվորած հարմարվողականության և թուլակամ մորթապաշտության հետ։ Մեր նահատակները մեր ուժն են և մեր զորությունը։ Այնքան ժամանակ, որքան կպահպանենք հավատարմությունը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կպայքարենք ցեղասպանության աղետալի հետևանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կշարունակենք մնալ հավատարիմ մեր ինքնության և արժանի ժառանգը՝ մեր նահատակված հայրերի։ Ցեղասպանության մտովի ժխտումն անգամ և կամ անտեսումը հանցակցություն է ցեղասպանների հետ։

Դրա համար նահատակների հիշատակի նվիրական այս օրը սաղմոսերգուի հետևողությամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը՝ «Ով սուրբ նահատակներ, եթե մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, և եթե չհիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխվեն մեր լեզուները»։ Սիրելի քույրեր և եղբայրներ վրեժխնդրությունը չէ մեզ առաջնորդող գաղափարը։ Եկեղեցին՝ որպես Աստվածային կառույց, ճշմարտության բացահայտման ճանապարհով փրկության առաջնորդելու իր առաքելության մեջ առանձնահատուկ հանձնառություն ունի նաև՝ առարկայորեն ու ճշգրտորեն գնահատելու պատմական իրադարձությունները՝ առանց տրվելու աշխարհիկ նպատակահարմարություններին։ Եկեղեցին պարտավորված է գործել մի տիրույթում, ուր աննվազ են ջանքերը՝ արդարության վերականգնման համար, մի տիրույթում, ուր ճշմարիտ ախտաճանաչողությունը զուգակցվում է հոգևոր խնամքի հետ՝ մեղսագործի զղջմանը, հատուցմանը և արդարացմանը հասնելու համար։ «Սիրել բարեկամին և սիրել թշնամուն» աստվածապարգև պատգամները միշտ զուգորդված են սիրիր ինքդ քեզ քրիստոսատուր նախերգանքով: Ասված է՝ «Սիրիր ընկերոջդ այնպես ինչպես քո անձը»:

Այս պատգամով է, որ այլոց սիրելու՝ քրիստոնեական սիրո չափասահմանը դառնում է այն սերը, որ տածում ենք ինքներս մեր նկատմամբ։ Սեփական անձի հանդեպ ունեցած այս հարգանքն ու արժանապատվության զգացումն է, որ քրիստոնեային օժտում է այլոց սիրելու կարողությամբ»։

Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա Կոստանյան