Հայերեն
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» 

Հողաշեն պատերից՝ քարաշեն նորակառույց․ Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ զովաբերցի ընտանիքի տունը վերակառուցվել է

Հասարակություն

Զովաբերցի Սուքիասյանների ընտանիքը հայրենի գյուղում ապրել է հողին կպած՝ բառացիորեն նաև: Հարյուր տասը տարի առաջ կառուցված և պապից թոռներին անցած տունը հողաշեն է, տանիքը՝ հողածածկ: Տարիների ընթացքում, Գեղարքունիքի մարզին բնորոշ կլիմայական խիստ պայմաններից քայքայվելով՝ հողաշեն տունը դարձել է չորրորդ կարգի վթարայնության շինություն: Տարբեր պատճառներով՝ նոր տուն կառուցել չի հաջողվել: Սուքիասյաններն ստիպված են եղել շարունակել ապրել այդտեղ, լուծել բազմանդամ ընտանիքի օրվա հոգսերն ու բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող նորոգման աշխատանքներով:

Սուքիասյանների ընտանիքի առօրյան վերջապես փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, 63 տարի հողաշեն վթարայինում ապրած Գագիկն ավարտին է հասցրել տասը տարի առաջ սկսած կիսակառույցի շինարարությունը: Կենցաղավարության տարրական պայմանների բացակայությունն այլևս խնդիր չէ բազմանդամ ընտանիքի համար: Նոր տունը քարաշեն է՝ կոմունալ բոլոր հարմարություններով:

«Մեր պապական տանն ապրում էինք տասը հոգով. ես, կինս ու մեր երկու որդիներն իրենց ընտանիքներով: Հողաշեն տունը վթարայնության չորրորդ աստիճանի է: Տասը տարի առաջ, կիսակառույցի շինարարություն ձեռնարկեցինք, որի ձգձգվող ընթացքը հուշում էր, որ գուցե ևս տասը տարի պիտի պահանջվեր՝ այն ավարտին հասցնելու համար:  Բնակարանաշինության ծրագիրն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը: Ավագ որդուս ընտանիքն արդեն  տեղափոխվել է  բարեկարգ բնակարան, իմ հոգսն էլ կիսվել է: Հույս ունեմ, որ շուտով մյուս որդուս համար էլ կկարողանանք տան խնդիրը լուծել», -ասել է ընտանիքի պապը՝ Գագիկը:

Արդեն տասը տարի, Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է անկախ մարտահրավերներից ու հանգամանքներից: Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները, տեսազանգի և շրջայցերի միջոցով, պարբերաբար ծանոթանում են աշխատանքների ընթացքին: 

«Արդեն տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը: Եթե ուզում ենք երկիր շենացնել` պիտի համախմբվենք և ջանասիրաբար աշխատենք: Մեր գործընկերների հետ ձգտում ենք լինել հետևողական՝ արդյունքի հասնելու համար: Հաճախ էլ, տարբեր իրավիճակներում, անհրաժեշտ է լինում դրսևորել ճկունություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք ոգևորվում ենք, երբ տեսնում ենք, թե որքան ամուր է մեր հայրենակիցների՝ գյուղում ապրելու  վճռականությունը: Յուրաքանչյուր ընտանիքի՝ ոտքի կանգնելու փաստը կարևոր ձեռքբերում է: Դա է ծրագրի հաջողության ամենակարևոր ցուցանիշը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սուքիասյանները 2021 թվականի՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակում աջակցություն ստացած 87 ընտանիքներից մեկն է:

«Բնակարանաշինության ծրագիրը միտված է օգնելու բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն տան կարիք: Տվյալ դեպքում՝ մասնակիորեն կարողացել ենք լուծել այս բազմանդամ ընտանիքի խնդիրը:  Հույս ունենք՝ մոտ ապագայում կկարողանանք աջակցել նաև ընտանիքի մյուս կեսին և ավելի քան հարյուրամյա կենսագրություն ունեցող վթարային տունը կավարտի իր ոդիսականը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ ՀՀ դրամի ներդրում:

Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ Ֆարմանյան