Հայերեն
Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» 

«Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է

«Միշտ եղել է իմ ընդվզումը, որովհետև չեմ ուզում ապրել առանց սահմանների Հայաստանում: Չեմ հասկանում՝ հիմա մեր սահմանները կա՞ն, թե՞ չկան: Չեմ հասկանում՝ կարողանո՞ւմ ենք սահմաններն ապահովել, թե՞ ոչ: Սա վերաբերում է թե՛ ներկային, թե՛ գալիքին»,-«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիների հետ նա էլ է մասնակցում դիմադրության շարժմանը:

«Ցավ եմ ապրում: Շարժմանը մասնակցում եմ նախ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ քրիստոնյա, որպես մարդ, որը գիտակցում է բոլոր այն վտանգներն ու վախերը, որոնք կան հիմա մեր շուրջը՝ հայրենիքի, մեր ինքնիշխանության, մեր պետականության կորստի վախերը: Բայց հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում: Պառակտված ենք: Չգիտեմ, թե որ հայերենով ես և շատերը խոսենք իմ ազգակիցների հետ, որպեսզի հասկանան այդ վտանգները: Նիկոլի մասին խոսելը… Ամեն ինչ արդեն պարզ է: Նիկոլի մասին խոսելու համար պետք է խոսել վտանգների մասին, և վախերի ու վտանգների մասին այդ նախադասությունների մեջ, որոնք ասում ենք, որքան քիչ տանք Նիկոլի անունը, կոնկրետ անունը, այդքան ավելի կշեշտվի իր անձը, որը մեզ բերեց այս ամեն ինչին: Կարծում եմ՝ ժամանակն է, որ փոխվի ելույթ ունեցողների հռետորիկան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ հիմա շատ վատ բան է կատարվում: «Մենք անընդհատ իրար թուրք ենք ասում, մենք դուրս ենք եկել իրար դեմ՝ անգամ պատերազմից, այսքան զոհերից ու զրկանքներից հետո իրար հետ վիճում ենք, իրար թուրք անվանելով: Թուրքը ոչ թե ծիծաղում, այլ խնդում է մեզ վրա: Ասում է՝ հայեր, թուրքն այստեղ է՝ Սև լճում է, Ոսկեպարում, Նոյեմբերյանում և այլն: Բայց մենք շարունակում ենք իրար թուրք անվանել»,նշում է Հովհաննիսյանը:

Իսկ այս ատելությունից ձերբազատվելու տարբերակ կա՞:«Բոլոր նրանք, որ սկսած 2018 թվականից, երբ սխալ ընտրություն են կատարել, հավատացել են ու խաբվել, պետք է դարձի գան, կանգնեն իրար կողքի, և հավատացեք՝ այդ սերն ու միասնությունը կկայանա: Օրերս աչքիցս չվրիպեց, երբ ավանդական երթից հետո հրապարակում մի կին իր երկու երեխայի հետ պարում էր: Լինելով մասսայական հանդիսությունների ռեժիսոր՝ ընկերոջս ասացի՝ նկարիր այս կադրերը, պետք է սա տարածել և ասել՝ շուտով կվերադարձնենք այս ուրախությունը, տոնը, երբ երեխան, լսելով երաժշտությունը, կանգնած տեղում ուղղակի թռվռում է: Այդ տոներն են պակասել մեր միջից, ոչ մեկիս սրտում տոն չկա, պարտադիր չէ, որ դրսում ձիեր անցնեն, մենք ուրախանանք: Իրականում տոնը պակասել է: Պետք է ընդամենը դուրս գալ փողոց, հրաժարվել այս ներկա ռեժիմից, այս իրավիճակից: Ես ուզում եմ իմ ցավի խորությունը հասկանալ՝ զոհերի քանակով: Լավ, մենք որքա՞ն զոհվեցինք, որքա՞ն վիրավորվեցինք, քանի՞սս գերեվարվեցինք, ասում եմ՝ քանիսս, չէ՞ որ նրանք մեր մարմինն են: Սեր-միության մասին ենք խոսում, իսկ ինչպե՞ս կարող է սեր ու միություն լինել, երբ կա նման անգիտակից վերաբերմունք իրար հանդեպ: Եթե գիտակցենք բոլոր վախերն ու վտանգները, այդ սեր-միությունն ինքն իրեն կբարձրանա, կձուլվենք իրար: Ամեն ինչ գիտակցությունից է գալիս, այն վարքագծից, որ մենք դրսևորում ենք մեր խնդիրների հանդեպ: Չունենք վարքագիծ մեր խնդիրների և մեր շահերի հանդեպ՝ որպես հայ, քրիստոնյա, գիտակից քաղաքացի: Մեր ամենամեծ խնդիրն այդ է»,-հավելում է ռեժիսորը:

Վերադառնալով 2018 թվական` Հովհաննիսյանը կարծում է, որ թուրքը մեզ մի տարբերակով հաղթեց: «Շուրջ երեսուն տարի փորձում էր մեզ հաղթել, խոսում էր մեզ հետ թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Օգտագործում էր այլ պետությունների գործիքակազմերը, կիրառում էր մեր դեմ՝ թաքնվելով նրանց հետևում, որպեսզի մեզ հաղթեր, պառակտեր: Ու նա վերջապես գտավ ելքը՝ թուրքը մեզ հետ խոսեց հայերեն, և մենք հավատացինք այդ խոսքին, նրանք, ովքեր գնացին և ընտրեցին: Ոչ մի խոստում չիրականացավ՝ ապահով ու անվտանգ Հայաստան չկայացավ, «Արցախը Հայաստան է և վերջ», դա էլ չկայացավ: Թուրքն էր խոսում մեզ հետ, ոչ թե մենք մեզ հետ: Քանդվեցին կրթական ու մշակութային համալիրները: Շատ չերևացող, շատերի գիտակցությանը չհասնող կարևոր գործառույթ արվեց: Սկսեցին մեր միջից վերացնել ոչ մշակութային նյութական արժեքները՝ ավանդապատումները, խաղերը, մեր հայրենի խոսքն աղավաղեցին: Վարդավառի օրը Ազգային ժողովի բակում գորգեր լվացին: Կամ աղի արգելքը: Տեսեք, թե աղ ու հացն ինչ է նշանակում մեր ազգի համար որպես դիմագիծ: Ավանդական եկեղեցական տոները վերացրեցին մեր միջից, դպրոցից և մանկապարտեզից, մտցրեցին օտարամուտ բաները: Մեր ոչ նյութական մշակութային արժեքները վերացնելով՝ իրենք սկսեցին ազդել մեր գիտակցության վրա: Դա կարող է անել միայն թուրքը, որ խոսում է հայերեն: Այսքանը»,-եզրափակում է ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»