Հայերեն
Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը Անհրաժեշտ է ոչ թե հպատակության պատրանք ստեղծող «խաղաղություն», այլ արժանապատիվ և ազգակենտրոն դիրքորոշում. «Փաստ» «Այս մարդը ուզում է սրբագրել մեր պատմությունը, ազգային հիշողությունը հանել ապագա սերունդների գենետիկ կոդից». «Փաստ» Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Երբ «քաղաքացու օրը» կապ չունի քաղաքացու հետ. «Փաստ» Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» 

Վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»

Վերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի երեւում:

Նախ` դիտարկենք ճգնաժամային իրավիճակին նախորդած հետհեղափոխական հանգրվանի որոշ ասպեկտներ` հիշեցնելով, նախեւառաջ, «թավշյա» իշխանության հռետորաբանությունը: Դա խոստումների ու խոստմնազանցությունների շրջափուլ կարելի է անվանել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով պետական կառավարման իր տեսլականը, վստահեցնում էր, թե նոր իշխանությունը որդեգրում է կառավարման մերիտոկրատիկ աշխատաոճ: Սա ենթադրում էր, որ կառավարման համակարգը կոմպլեկտավորվելու է բացառապես արհեստավարժ եւ փորձառու կադրերով: Մինչդեռ այդ ոլորտում վերջին երկու տարում տեղի ունեցածը որեւէ կապ չունի մերիտոկրատիկ կառավարման հետ` ո´չ գործելաոճի եւ ո´չ էլ, առավել եւս, բովանդակային իմաստով:

Այստեղ վարչապետի խոսքի ու գործի ակնհայտ խզումը երկու բացատրություն կարող է ունենալ` կամ Փաշինյանը լավ չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում մերիտոկրատիկ կառավարումը, կամ գործ ունենք, պարզապես, գիտակցված վարքագծի դրսեւորման հետ, ինչը խոսքի արժեքն անտեսելու արատավոր երեւույթի մասին է վկայում: Ամեն դեպքում պետական կառավարման համակարգում տեղ գտան մեծամասամբ արհեստավարժության հետ անգամ մոտավոր աղերս չունեցող անձինք, որոնց աշխատանքից առաջին հիասթափվողը հենց վարչապետը եղավ, երբ հայտարարեց, թե «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Մի քանի ձեւական ազատումներ կատարվեցին, իսկ «դիմադրողների» մեծ մասը շարունակեց մնալ համակարգում: Ամբողջ այդ աղմուկի միակ տեսանելի հետեւանքը հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ առաջացած նոր բաժանարար գիծն էր:

Այնպես որ, արհեստավարժությունը` որպես արժեք, որպես կադրերի ընտրության առաջնային պայման, բացակայում էր: Իսկ եթե նույնիսկ կար, ապա` միայն ամենահետին պլանում: Փոխարենը շատ կարեւոր պայմաններ էին անձնական հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, մասնակցությունը Գյումրի-Երեւան քայլարշավին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ բուռն համակրանքը: Մի խոսքով` «մերոնքական» լինելը: Իսկ այն հարցը, թե որքանով է տվյալ մարդը տիրապետում իր գործին, կոնկրետ ոլորտ ղեկավարելու համար որչափ կազմակերպչական ջիղ ու հմտություն ունի, ամենաքիչ նշանակություն ունեցողն էր: Մենք երկու տարի հենց այս քաղաքականության դառը պտուղներն ենք քաղում:

Կորոնավիրուսն ընդամենը կառավարման արվեստի վերաբերյալ հավելյալ թեստ էր, որը «թավշյա» իշխանությունը դարձյալ չկարողացավ հանձնել: Մանիպուլյատիվ հնարքները, ամբոխավարությունը, դիլետանտությունը պիտանի գործիքակազմ չեն թե´ համապետական խնդիրներ լուծելու, թե´ գլոբալ մարտահրավերներ հաղթահարելու համար: Այստեղ անհրաժեշտ են խոր գիտելիքներ, դրական փորձ, շրջահայացություն եւ նման կարգի այլ որակներ: «Հորեղբոր տղա», «աներձագ», «մանկության ընկեր» կատեգորիաներով, ինչպես նաեւ ներազգային ատելություն սերմանելով, «ասֆալտին փռելով», վենդետաներով ու անվանարկումներով պետություն չես կառուցի, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմը չես առնի։

Երբ արծարծում ենք պետական կառավարման թեման, պետք է նկատի ունենալ, որ խոսքն այստեղ միայն կադրերի մասին չէ: Կառավարումն ավելի համապարփակ հասկացություն է, որն իր մեջ ներառում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական կայունության, համահայկական համերաշխության, սոցիալական արդարության, ազգային անվտանգության ավելի լայն տարրապատկեր եւ մի շարք այլ հարակից բաղադրիչներ: Վաղուց խոսվում է այն մասին, որ հանրության «սեւ-սպիտակ» գունաբաժանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց այն Կառավարության թեթեւ ձեռքով, ըստ էության, արհեստականորեն դարձել էր հետհեղափոխական օրակարգի կարեւորագույն մաս: Դրանից էլ սկիզբ առան քաղաքական տեղատվությունները, որոնք դարձյալ ոչ այլ ինչ են, քան ապաշնորհ կառավարման արդյունք:

Երկար ժամանակ քաղաքական գործընթացները կառավարելու տեսանկյունից, կարծես թե, արդյունավետ ձեւաչափ էր նախկինների եւ ներկաների հակադրության հնարքը: Հաշվարկն այն էր, որ երկրում առկա խնդիրների լուծման հարցում «սեւերի» խափանարար, քայքայիչ գործունեության վկայակոչումը կառավարության համար բարենպաստ հանրային տրամադրություններ կգեներացնի, եւ մեծամասնությունը մշտապես հակված կլինի դեպի գործող վարչակազմը։ Եվ երկրորդ` բոլոր խոցերը, անհաջողությունները կարելի է «նախկիններին» վերագրել: Նույնիսկ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետը ԱԺ-ում նույն տեքստն արտաբերեց՝ ասելով, որ «եթե չեք ուզում ինձ, խնդիր չկա, նախկինները կգան»: Այսինքն՝ վերաթարմացրեց «նախկին-ներկա», «սեւ-սպիտակ» ջրբաժանը, եթե չասենք շանտաժը` հանրությանը կրկին վախեցնելով նախկին «բոբո»-ներով: Նրանց թվում էր` այդպես կարելի է հանգիստ ու երկար կառավարել, մտածում էին, որ հանրության համար ամեն դեպքում նախընտրելի կլինի ամբոխահաճո ներկան, քան քրեաօլիգարխիկ անցյալը:

Բայց դա պատրանք էր, որը պետք է պայթեր եւ պայթեց առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ Այդպիսի փորձություն էր կորոնավիրուսի դեմ պայքարը, որը ցուցադրեց իշխանության կազմակերպչական ապիկարությունը, եւ քաղաքական գործընթացների կառավարման արդյունավետ համարվող այդ մեխանիզմը գրեթե խափանվեց։ Կառավարության անձեռնհասությունը, արհեստավարժության պակասը, ընդհանուր տգիտությունն իրենց զգալ տվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի սխալ մարտավարություն որդեգրելու եւ գործընթացն անփառունակ տանուլ տալու պատճառով։ Արդյունքում «նախկինների» աշխուժացումն այսօր լուրջ սպառնալիք է «նորերի» համար: Վերջիններս տեւապես հանրությանը սնուցել են մի գաղափարով, որը հակառակ էֆեկտն է տվել: Մարդիկ մտածել են` «ուրեմն «նախկիններն» ինչ-որ բան արժեն, որ անընդհատ անդրադառնում են նրանց»:

Այդ մտայնությանը գումարվել են դժգոհությունները գործող կառավարությունից, պարետատնից, մի շարք գերատեսչություններից եւ, այդպիսով, «նախկինների» գործոնը սկսել է որոշ չափով արժեւորվել։ Բայց անգամ այս պարագայում եթե դադարեցվի «նախկիններով» վախեցնելու անպտուղ գործելակերպը, որոնց ուժին արդեն հավատում են թե´ իրենք, թե´ արտաքին շահագրգիռ սուբյեկտները, ապա ՀՀ-ում քաղաքական գործընթացները կընթանան բոլորովին այլ հունով։ «Նախկինները» միգուցե ունեն ֆինանսական ռեսուրսներ ու արտաքին հովանավորություն, բայց չունեն ամենակարեւոր քաղաքական ռեսուրսը` հանրային աջակցությունը, որպեսզի կարողանան շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Սա վաղուց պետք էր հասկանալ եւ գործել ժամանակի ու իրավիճակի տրամաբանության ծիրում:

Հիմա ներքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ իրական պայքարը նախկինների ու ներկաների ձեւաչափից կարող է դուրս գալ, եթե երկրի ղեկավարությունը քիչ թե շատ քաղաքական խելամտություն ցուցաբերի։ Իրական պայքարը պետք է տեղափոխել ներկայի ու ապագայի հարթակ, այսինքն` առաջադեմ այն ուժերի հետ մրցակցության ասպարեզ, որոնք չեն առնչվում քրեաօլիգարիկ նախկին երկու վարչակազմերին, չեն սնվում նրանց փողերով, այլ ի հայտ են եկել քրեաօլիգարխիայի դեմ պայքարի կամ 2018թ․ հեղափոխության արդյունքում։ Նման պայքարը լուսանցքում կթողնի հենց «նախկիններին» ու նրանց արտաքին շահառուներին։ Գործող վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի բովանդակային քննարկման ու մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»:

Այսպիսով` հպանցիկ շոշափեցինք պետական կառավարումից մինչեւ քաղաքական գործընթացների կառավարում ձգվող փոխկապակցված շղթայի որոշ հրատապ կողմեր ու առանձնահատկություններ` նպատակ ունենալով գործող իշխանության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել ամենաբնորոշ բացթողումների, սխալների եւ դրանց շտկման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելու հրամայականի վրա: Հուսով ենք` վերջապես «սայլը տեղից կշարժվի»:

Սարո Սարոյան

Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում խnշոր hրդեհ է բռնկվել. կան զnhեր և վիրավnրներԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ Արթուր Ավանեսյանի բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին. Արամ ՎարդևանյանԴՕԿ կուսակցության շտաբի պետը՝ առաջիկա ընտրությունների, ինչպես նաև այն մասին, թե ինչու են իրենց քաղաքական ուժն ու գեներալ Արշակ Կարապետյանի ղեկավարած ուժը միավորվել այս պայքարուԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն Գրիգորյան