Հայերեն
«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» 

Այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին կհասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքականություն

Ինձ համար կարևոր է, որ այս իրավական ֆարսը ձեր և ԱԱԾ մանուկ ղեկավարի հետ միասին հասնի մինչև Եվրոպական դատարան, ես դա խոստանում եմ, եթե դա ինձ համար նույնիսկ կյանք արժենա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հետապնդման ենթարկելու մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Ինչ էլ անեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելու վերջին շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ այս ամենը սկսվեց, երբ Ծառուկյանը քննադատեց իշխանությանը, և մեկ կենտրոնից հրահանգված բոլոր պատգամավորները, մարզպետները, ավագանու անդամները, «հորքուրի գանձերը», բոլոր «կոֆե եփողները» հետո սոցիալական ցանցում հայհոյանքներ հնչեցրին:

Նա նշեց, որ 13 տարի է` իր հայտարարագիրը տպված է և վերջին ինը տարվա մեջ ոչ մի «ստրոչկա» չի փոխվել: «էդ որ ինչ-որ ահագնացող ձայնով տեքստեր են կարդում, Նաիրա Զոհրաբյանի միլիոնները, Դուք դերասան եք, թող հանձնարարեն Ձեզ, Դուք կարդաք: Տեղից չբղավեք և նստեք Ձեր տեղը, թե չէ Ստանիսլավսկու նման քիչ է մնում ասեմ՝ նե վերյու: Իմ հայտարարագրից ես չեմ հրաժարվում, իմ հայտարարագիրը շատ ավելի համեստ է, քանի մի քանի տարի հետո շատ պաշտոնյաների հայտարարագրեր»,-ասաց նա:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական կեղտոտ հաշվեհարդար, կեղտոտ պատվեր է կատարվում և դիմեց գլխավոր դատախազին. «Դուք` որպես մասնագետ, Ձեր քաղաքական մահկանացուն կնքեցիք, մենք սկսում ենք անվստահություն հայտնելու գործընթաց, Դուք միշտ կեղտոտ քաղաքական պատվեր եք կատարել: Խմբակցությունում երկու կարծիք կար Ձեր մասով, մի մասը ասում էր` պարկեշտ մարդ է, թույլ չի տա, որ իրեն էսպես կեղտոտ ու անբարո ձևով օգտագործեն, ասում էին, որ Դուք կընտրեք պաշտոնը վայր դնելու ճանապարհը, և Ձեր դեմ գործեր կհարուցվեր, բայց ինձ թվում էր` պատրաստ կլինեիք դրան: Դուք ունեիք շանս` ընտրելու մնալու պրոֆեսիոնալ և բարոյական մարդ մնալու տարբերակը, Դուք ամենավատթարագույն տարբերակն ընտրեցիք` ոչնչացրիք Ձեզ` որպես մասնագետ և կատարեցիք այսօր Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական պատվեր, ինչպես ժամանակին կատարել եք նախորդ իշխանության քաղաքական պատվերը մեր գործընկեր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Մենք սկսում ենք Ձեզ անվստահություն հայտնելու գործընթաց, մտքներովդ չանցնի, որ կարող եք մեզ վախեցնել, Դուք մեզ բյուրեղացրիք: Դուք կատարում եք քաղաքական պատվեր, և Դուք պատասխան եք տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը, իսկ այդ վաղը շատ ուշ չի լինելու»:

«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվել