Հայերեն
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան 

«Արևային վահանակների արտադրություն սկսելը համարձակություն էր, պատասխանատվություն». «Փաստ»

Մամուլ

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

«Փաստ» օրաթերթը գրում է
 
«SolarՕn»-ն արևային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է Հայաստանում: Արևային այս վահանակներն ունեն բարձր որակ, բարձր արտադրողականություն, բարձր դիմացկունություն, ինչպես նաև 25+ տարվա երաշխիք: Ընկերության մարքետինգի ղեկավար Հայկ Հայրապետյանը նշում է՝ Հայաստանում արևային էներգիայի օգտագործման զարգացումն ապահովվեց 2017 թ.-ի Էներգետիկ փոխհոսքերի օրինագծի ընդունմամբ:
 
«Մեր երկրում օրենքն էր շատ կարևոր ազդակ, որը թույլ տվեց արևային էներգիան զարգանա: Արևային էներգիան շատ օգտակար է, «հարմար», բայց էներգիայի պահպանումը մեծ խնդիր է ամբողջ աշխարհում: Մեզ մոտ օրենքը թույլ տվեց յուրաքանչյուր անհատի և բիզնեսի, առանց տարբերության, ունենալ սեփական արևային կայան սեփական կարիքների համար: Թույլ տրվեց արևային կայանը միացնել Հայաստանի էլեկտրական ցանցերին և տարեկան ծախսի չափով արևից ստացված էներգիան մղել ցանցեր, որոնք իրենց վրա են վերցնում այդ էներգիան պահպանելու գործը:
 
Օրենքն ասում է՝ յուրաքանչյուրը կարող է տեղադրել արևային կայան և իր տարեկան ծախսի չափով, այսպես ասենք, ՀԷՑից օգտագործածի չափով էլէներգիան նույն ՀԷՑ-ը պարտավորվում է գնել սակագնի 100 տոկոսի չափով, այսինքն՝ նույն գնով, որով վաճառում է: Հետևաբար՝ դրվեց արևային կայան, որն արտադրում է այնքան էլէներգիա, որքան անհատը կամ բիզնեսը ծախսում է տարվա կտրվածքով, հնարավոր է՝ հոսանքի գումար այլևս չմուծեն, քանի որ արևային կայանը համապատասխան էներգիան արտադրում է և ուղղում ցանցեր: Այն ժամանակվա կառավարության պատրաստակամությունը նման օրենք ընդունելու ազդակ եղավ, որպեսզի մեր կազմակերպությունը կայացնի վահանակների արտադրություն հիմնելու բարդ որոշումը:
 
Վստահություն կար, որ շուկան անընդհատ մեծանալու է, և պետք են լինելու նաև որակյալ արևային վահանակներ ոչ միայն մեր, այլև բոլոր կազմակերպությունների կարիքների համար, որոնք իրականացնում են արևային կայանների կառուցում, տեղադրում և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայրապետյանը:
 
Տեղական վահանակների արտադրություն հիմնելը պատասխանատվություն էր, համարձակություն, ընկերության մարքեթինգի ղեկավարի բնորոշմամբ՝ շատ բարդ աշխատանք: «Եվրոպայում արևային վահանակներ արտադրողներ գրեթե չեն մնացել:
 
Շատ բարդ է իրենց վիճակը, քանի որ չինական որակյալ վահանակների հետ, որոնք ունեն ցածր արժեք, դժվար է մրցակցելը: Դա նաև մեզ է վերաբերում: Բոլոր երկրների մակարդակով Հայաստանում արևային էներգետիկան այնքան զարգացած է, որ համաշխարհային բոլոր նորամուծությունները շատ արագ հայտնվում են մեր շուկայում»,-նշում է մեր զրուցակիցը: Մարդկանց հետաքրքրությունը արևային էներգիայի հանդեպ օրեցօր մեծանում է: «Անհատների և բիզնեսի հետաքրքրությունը շատ մեծ է: Արևային կայան կարող ես տեղադրել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով: Օրինակ՝ կանխիկ տարբերակով վճարում ես կայանի համար, 3-4 տարում այն այնքան արևային էներգիա կարտադրի, որը կապահովի այդ կայանի հետգնումը նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ ծախսում եք ինչ-որ գումար, որը ձեզ համար ապահովում է խնայողություններ, իսկ 3-4 տարվա այդ խնայողությունները կայանի ամբողջական արժեքն են: Բայց կա մեկ խնդիր: Թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում մարդիկ, հատկապես ձմռան ամիսներին, ավելի շատ գումար ծախսում են ոչ թե էլէներգիայի, այլ գազի վճարների համար:
 
Այս պահին ունենք պրոդուկտ, որը թույլ է տալիս արևային էներգիայի ու էլեկտրական ամենաէներգաարդյունավետ սարքավորման միջոցով իրականացնել ոչ միայն արևային կայանի, այլ նաև նմանատիպ էլեկտրական ջեռուցման համակարգի մոնտաժում, որը շահավետ կլինի հատկապես ձմռան ամիսներին՝ ջեռուցման նպատակով գազի համար վճարվելիք գումարը խնայելու իմաստով»,- եզրափակում է Հայկ Հայրապետյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԻնչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք