Հայերեն
Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների 

Պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը. գերակա նպատակ է բարձրորակ հավկիթների արտադրությունը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Շուկայում հավկիթները շատ են, ինչպե՞ս ընտրություն կատարել, մասնավորաբար՝ ինչո՞ւ ընտրել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրանքը: Ընկերությունում հստակ գիտեն պատասխանը: Կարևորելով սպառողի պահանջները՝ շեշտը դնում են որակական և համային բարձր հատկանիշների վրա։

«Շիրակ» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է Խորհրդային Միության տարիներին, սակայն անցման ժամանակաշրջանում չի գործել, եղել են այն վերաթողարկելու տարբեր ծրագրեր, փորձել են, չի ստացվել:

«2020 թ.-ի հոկտեմբերին մեր երիտասարդ սեփականատեր Նարեկ Նալբանդյանի նվիրվածությամբ որոշվեց վերագործարկել ֆաբրիկան, բայց փոխելով ուղղությունը, այն է՝ մսատու ուղղվածությունը փոխվեց ձվատու ուղղվածության, որովհետև որպես սնունդ հավկիթը շատ ավելի անհրաժեշտ է մարդուն, քան հավի միսը: Տեղանքի հետ կապված հիմնական բանաձևը, խոսքը գենինժեներիայի մասին է, քամի և ջուր հարաբերակցությունը խիստ պահպանված էր տվյալ տարածաշրջանում, այսինքն՝ այնտեղ նպաստավոր պայմաններ կային ձվարտադրություն կազմակերպելու համար: Երկու տարի էլ չի անցել, և հիմա հանրապետությունում երկրորդ տեղում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենի խորհրդական Մանասե Եփրեմյանը:

Ակնհայտ է, որ ցանկացած արտադրության հիմնում ենթադրում է նաև աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է: Եփրեմյանը տեղեկացնում է՝ ներկայում թռչնաֆաբրիկան 130 աշխատատեղ ունի: «Հնարավոր է՝ այս թիվը ժամանակի ընթացքում ավելանա, դա կախված է արտադրության ծավալների աճից»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ տարեցտարի կկարողանան խոսել իրենց արտադրանքի գնողունակության և մի շարք այլ ցուցանիշների մասին, քանի որ որոշ հարցերում հենց ժամանակն է որոշիչ գործոնը: Մեկ հպանցիկ հայացք թռչնաֆաբրիկայի և նրա արտադրանքի մասին տեղեկատվությանը, և պատկերացում ես կազմում, որ ընկերության համար գերակա նպատակ է որակը, բոլորովին պատահական չէ նաև ընկերության կարգախոսը՝ «Առողջ սնունդ, առողջ սերունդ»: Այս դիտարկմանն արձագանքելիս տնօրենի խորհրդականը մեջբերում է հին հռոմեացիներին՝ թարգմանելով լատիներենից հետևյալ միտքը՝ «Զբաղմունքներն ազդեցություն են թողնում մարդու բնավորության վրա»:

«Որակը կախված է համակցված կերի քիմիական կազմից, իսկ այն պարտադրված է ճուտ արտադրողի տվյալներից, որոնք տասնյակ տարիներ փորձարկվել են: Այն ցեղատեսակը, որն օգտագործում ենք, փորձարկվել է Գերմանիայում 1959 թ.-ին: Փորձաքննության բոլոր արդյունքներից, մաթեմատիկական բանաձևերից տեղյակ ենք: Ելնելով դրանցից՝ կազմում ենք համակցված կերի բաղադրատոմսը և խիստ հետևում դրա արտադրությանը: Բնականաբար, կերակրումը տեղի է ունենում այդ ծրագրով՝ ոչ ավելի և ոչ պակաս»,-ընդգծում է Եփրեմյանը:

Ձվի շուկան բավականին ռիթմիկ է իր տեսակով, շատ են նաև վայրիվերումները, սրա հետևանքով, օրինակ՝ պարբերաբար գնանկում և գնաճ է լինում: «Շիրակ» թռչնաֆաբրիկան արդեն երկու տարի է՝ ինչ գործում է շուկայում, հետաքրքրվում ենք նաև շուկայի առանձնահատկություններից:

«Շուկայի բնորոշում տալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են կազմում ձվի շուկան: Ավաղ, երբեմն ձևավորվում է գայլային շուկա: Այստեղ ինչ-որ բանաձևեր չեն գործում, պետք է վերացվի նշածս գայլային շուկան, բայց մյուս կողմից դա կապել օրենսդրության հետ, չի կարելի, դեմ եմ դրան: Բիզնեսում, հատկապես սննդի արտադրության մեջ, սահմանափակումներ մտցնելը, շատ սխալ է, թեկուզ, օրինակ՝ մեր ֆաբրիկայի համար դա լինի ձեռնտու: Բայց չէ որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, և պետք է հավասար պայմաններում գործենք: Դեմ եմ օրենսդրական ոչ ճիշտ փոփոխություններին, ոչ ճիշտ հսկողությանն ու վերահսկողությանը: Բիզնեսը պետք է լինի ազատ: Այս պարագայում պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը»,-եզրափակում է Մանասե Եփրեմյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան