Հայերեն
Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը

Տնտեսություն

Ակնկալվում է, որ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այս տարի կտա 24 տոկոսով ավելի շատ արտադրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկայացրել է, թե ինչ է փոխվել կոմբինատի աշխատանքներում՝ կառավարության մասնակցությամբ պայմանավորված, խոսել է նաև նախատեսվող պղնձաձուլարանի կառուցման մասին:

-Պարոն Ջհանյան, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերում է, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով այն գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը՝ 104.77 մլրդ դրամի հարկային մուտքերով: Նախ ինչո՞վ կբացատրեք նման ավելացումը:

-Մի քանի գործոններ կան, որոնց արդյունքում ստացել ենք այս ավելացումը: Առաջնային գործոնը եղել է պղնձի, մոլիբդենի գների բարձրացումը, ինչը նկատվել է և անցյալ տարի, և 2021-ի առաջին կիսամյակում: Երկրորդ հիմնական պատճառը ծախսային մասի կրճատումն է: Նոր ղեկավարությունը քայլեր է իրականացրել, որի արդյունքում ունենք ծախսերի կրճատում, ինչն էլ բերել է շահութաբերության ավելացման: Դրա արդյունքում ունենք ավելի շատ հարկեր: Բացի այդ՝ Հարկային օրենսգրքում մի քանի փոփոխություններ են արվել, կոնցենտրատների արտահանման համար սահմանվել են պետական տուրքեր, որի արդյունքում նույնպես ստացվել է այս աճը: Այսպիսով՝ ավելացման համար հիմնական պատճառներն այս երեքն էին:

- Նախորդ տարվա հոկտեմբերից կառավարությունը դարձավ կոմբինատի համասեփականատեր: Այս փաստը մեծ արձագանք գտավ, աղմուկ բարձրացրեց: Պետության մասնակցությունն ի՞նչ է փոխել ԶՊՄԿ-ի աշխատանքում:

-Կառավարության մասնակցությունը ես դրական եմ գնահատում, որովհետև դա թույլ է տալիս կառավարությանը ներսից տեսնել, թե կոմբինատն ինչ խնդիրներ ունի և օգնել խնդիրների լուծման հարցում: Իսկ կառավարման առումով մեծ տարբերություն չեմ տեսնում, քանի որ կառավարումն իրականացվում է հիմնական սեփականատիրոջ կողմից: Կառավարությունը մոտ 25 տոկոսի սեփականատերն է, օրենքի համաձայն՝ չի կարող մասնակցել կառավարմանը: Կառավարության մասնակցությունը հեշտացրել է աշխատանքը, քանի որ մի բան է, երբ կառավարությունը տեսնում է այնպես, ինչպես հասարակությունն է տեսնում, մեկ այլ բան է, երբ ունի նշանակված մարդիկ, որոնք ներսից տեսնում են բոլոր խնդիրները: Ու դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և օգնել խնդիրների լուծմանը: Մենք առաջին հարկատուն ենք, և, բնականաբար, ելնելով մեր կազմակերպության չափերից՝ խնդիրները շատ են: Եվ հիմա դրանք կառավարության հետ համատեղ լուծումներ են ստանում:

-Այս պահի դրությամբ արտահանման ի՞նչ ծավալներ ունեք, հիմնականում ո՞ր երկրներ է արտահանում իրականացվում: Էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքում Հայաստանից արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքը, ինչը, ըստ նրա, թույլ կտա դադարել զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ: Սա նշանակում է, որ ձեր արտահանումը նվազե՞լ է, թե՞ այլ ապրանքների արտահանումն է աճել, և այսպիսով համամասնությունը փոխվել է: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի այս դիտարկումը:

- Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը չի նվազել, պարզապես այլ ոլորտների արտահանումն աճել է, դրա հետևանքով տեսակարար կշիռը նվազել է: Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներն էլ պետք է զարգանան, բայց ընդհանրապես ասել, թե հանքահումքային արտադրությունը կամ դրա դերը նվազում է, չի կարելի, քանի որ այս պահի դրությամբ հարկային մուտքերին նայելով էլ՝ հասկանում ենք, որ խոշորագույն հարկ վճարողը հանքահումքային կազմակերպություններն են, ոչ միայն ԶՊՄԿ-ն: Բյուջեի առաջին կիսամյակի բյուջեի մուտքերի մոտ 10-15 տոկոսն ապահովել են հենց հանքերը: Նկատի ունեմ այն կազմակերպություններին, որոնք ներկայացնում են մեր ոլորտը, բայց կան շատ կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում և իրենց հիմնական շահույթը ստանում են հանքահումքային ոլորտի կազմակերպությունների հետ աշխատելով: Այսինքն՝ բյուջեի մուտքերի 20 և ավելի տոկոսը ապահովում է մեր ոլորտը:

-Պարոն Ջհանյան, Դուք արդեն խոսեցիք պղնձի և մոլիբդենի միջազգային գների բարձրացման մասին, սակայն կխնդրեմ նաև ներկայացնեք, թե այս բարձրացումը որքանո՞վ է ավելացրել ընկերության շահույթը, եկամուտները:

-Դա, ցավոք, արդեն անցյալում է: Գները բարձր են եղել 2021-ին և 2022-ի առաջին կիսամյակում: Մենք այս տարվա ապրիլ-մայիսից արդեն տեսնում ենք գների անկում: Այս պահի դրությամբ մենք անցյալ տարվա համեմատ ունենք գների մոտ 25 տոկոս անկում, որը զգալի է: Այն դրական էֆեկտը, որն ունեինք բարձր գներով պայմանավորված՝ այսօրվա դրությամբ, ցավոք, չունենք: Բայց մենք պատրաստ ենք դրան, քանի որ մեր ոլորտը ցիկլիկ է: Այսինքն՝ բարձր գների ժամանակահատվածից հետո գալիս է ցածր գների ժամանակահատվածը, որին պատրաստ ենք: Ամեն ինչ արել ենք, որ կայուն լինի, այսինքն՝ բարձր գներով պայմանավորված բարձր շահութաբերությունն օգտագործել ենք, որ ներկայիս և ապագա ցածր գների դեպքում մեր կազմակերպությունը կայուն կերպով շարունակի իր գործունեությունը: Պղնձի միջին գինը մեկ տոննայի համար 7700 դոլար է: Սակայն այդ թիվը չի կարելի համեմատել, օրինակ, 2 տարի առաջվա 7700-ի հետ, քանի որ այն ժամանակ լրիվ ուրիշ ծախսային բազա ունեինք: Ինֆլյացիայի հետևանքով հանքարդյունաբերության ծախսերը շատ ավելացել են: Եվս մեկ կարևոր հարց կա, որը փորձում ենք քննարկել կառավարության հետ: Եվ մենք, և արտահանող շատ այլ ձեռնարկություններ տուժում են դրամի արժևորման հետևանքով: Հասույթը ստանում ենք դոլարով, իսկ ծախսերի մեծ մասը դրամային է: Դրա հետևանքով մեր շահութաբերությունը նվազում է: Դա շատ մեծ խնդիր է, փորձում ենք այդ խնդիրը բարձրացնել և քննարկել կառավարության հետ: Թեև հասկանում ենք, որ հարցն ունի 2 կողմ, առաջին կողմը ներքին արտադրողներն են, երկրորդը՝ ինֆլյացիան: Կառավարությունը պետք է բալանս գտնի այդ երկու ծայրահեղությունների միջև: Հուսով ենք, որ այս խնդրին բալանսավորված լուծում կգտնենք:

-2022-ի պետբյուջեի նախագծի հիմքում դրվել էր 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: Ձեր գնահատմամբ՝ հանքարդյունաբերությունն այդ աճի որքա՞ն մասը կարող է ապահովել: Ինչպես հասկանում ենք տարբեր հայտարարություններից, կառավարությունն ավելի շատ ցանկանում է, որ աճի լոկոմոտիվը լինի ոչ թե հանքարդյունաբերությունը, այլ մշակող արդյունաբերությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Մենք ակնկալում ենք, որ ԶՊՄԿ-ը անցյալ տարվա համեմատ կունենա մոտ 24 տոկոսով ավելի շատ արտադրանք: Թե դա կանխատեսվող ՀՆԱ-ի աճի քանի տոկոսը կարող է կազմել, չեմ կարող ասել: Հայաստանի տնտեսությունը  կես տարում գրանցել է մոտ 13 տոկոսի աճ, կարծում եմ՝ մինչև տարեվերջ կգրանցենք աճի լավ ցուցանիշ: Ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության լոկոմոտիվ լիելու հանգամանքը դրական է, եւ այն  փաստացի մնում է լոկոմոտիվ: Դա բացասական բան չի պարունակում: Նույնիսկ շատ զարգացած երկրներում հանքարդյունաբերությունը տնտեսության հիմնասյուներից մեկն է: Եթե հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության կարևորագույն ճյուղն է, ճիշտ չէ համարել, թե այդ երկրի տնտեսությունը հետամնաց է: Հայաստանում մշակելը ճիշտ է, սակայն դա չի նշանակում, թե պետք է հրաժարվենք հանքարդյունաբերությունից: Մեր խումբն այսօրվա դրությամբ ունի պղնձի կոնցենտրատը Հայաստանում վերամշակելու ծրագրեր, պետք է  ստեղծվի պղնձի ձուլարան, հետագայում պղնձից ստանանք ավելի մեծ ավելացված արժեք ունեցող ապրանքներ:

-Իսկ պղնձաձուլարանը ե՞րբ պատրաստ կլինի:

-Այն մոտ 5-10 տարվա ընթացքում կլինի: Դա շատ մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Եթե ձուլարանի նախագիծը ստացվի, այդպիսի մեծ նախագիծ ՀՀ անկախության պատմության մեջ չի եղել: Այն իր մասշտաբներով, իր նշանակությամբ շատ ծավալուն, մեծ ներդրումային նախագիծ է: Գիտական մոտեցում է պետք ցուցաբերել այդ հարցին, և խումբն այդպիսի մոտեցում էլ ունի: Նախագծային, կառուցման աշխատանքների համար պահանջվում է 5-10 տարի: Բայց, եթե մենք այդ ճանապարհն անցնենք ու ունենանք ձուլարան, ապա 5-10 տարի հետո լրիվ ուրիշ տնտեսություն ենք ունենալու: Կունենանք գումարային առումով ավելի մեծ արտահանման ծավալներ, կարտահանենք ոչ թե պղնձի կոնցենտրատ, այլ պատրաստի ապրանքներ:

-Իսկ այն ո՞րտեղ կկառուցվի

-Նախագծային աշխատանքների ընթացքում կորոշվի, շատ տարբերակներ կան, օրինակ՝ Սյունիքում, Լոռիում:

-Հանքարդյունաբերության ոլորտի համար առանցքային խնդիր է բնապահպանական հարցը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում բնությանը հնարավորինս քիչ վնաս հասցնելու համար:

- Հայաստանում օրենքով բնապահպանության մասով ինչ պահանջներ կան, մենք կատարում ենք: Բացի այդ, նաև փորձում ենք կատարել ավելին, այսինքն նայել, թե համաշխարհային ինչպիսի ստանդարտներ կանև դրանց համաձայն այնպես անել, որ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցվեն: Իհարկե, խնդիրը շատ ծավալուն է, մենք էլ ենք հասկանում, որ, թեև մեծ գումարներ են ծախսվում, սակայն այս պահի դրությամբ ունենք խնդիրներ, և դա ոչ միայն մեզ է վերաբերում, այլ նաևընդհանուր առմամբ բնապահպանական խնդիրը Հայաստանում շատ լուրջ է: Եվ մենք կառավարության հետ համատեղ ծրագրեր ենք մշակում, որ այդ ռիսկերը նվազագույնի հասցնենք:

- Եվ վերջում ԶՊՄԿ-ն ի՞նչ նոր ծրագրեր, անելիքներ ունի առաջիկայում

-Կոմբինատը  մի քանի ուղղվածության ծրագրեր ունի: Ծրագրերի հիմնական ուղղվածություններից է էֆեկտիվության բարձրացումը, այսինքն՝ ծախսերի նվազեցումը, որի հետևանքով կունենանք և շահույթի, և հարկերի ավելացում, երկրորդը՝ արտադրողականության ծավալի բարձրացում: Զանգեզուրի կոմբինատի պաշարները շատ երկարատև  կարող են օգտագործվել, ըստ գնահատականների՝ մինչև 100 տարի և ավելի, այդքան պաշար ունի: Եվ դա թույլ է տալիս, որ տարեկան արտադրողականության ծավալն ավելացնենք:

Ներկայիս ծանր իրավիճակում շատ կարևոր է եղած ռեսուրսները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի ռեսուրսներն օգտագործել և ունենալ զարգացած տնտեսություն: Առանց զարգացած տնտեսության մենք չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն: Եթե ունենք այդպիսի հնարավորություն՝ հանքային ռեսուրսներ, դա պետք է օգտագործվի ճիշտ և արդյունավետ ձևով: Կցանկանանք, որ հանքարդյունաբերության զարգացման միջոցով զարգանա մեր տնտեսությունը, բանակը:

Այս տարի Զանգեզուրի կոմբինատի 70-ամյակն է: Մտադիր էինք մեծ շուքով նշել հոկտեմբերին, սակայն, ցավոք սրտի, վերջին իրադարձությունների պատճառով որոշեցինք չեղարկել տոնական միջոցառումը: Սակայն 70  տարին մեծ շրջան է, և մենք համոզված ենք, որ մտնում ենք նոր ժամանակահատված, կառավարության հետ, նոր սեփականատիրոջ ներկայացուցիչների հետ կունենանք ավելի հզոր, ավելի շատ երկրի ու ժողովրդի շահերին ծառայող ձեռնարկություն:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

Սկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան«Համահայկական ճակատ»-ը նախաձեռնել է ստորագրահավաք` Ազատության հրապարակում. քաղաքացիները ստորագրում են, որ դեմ են ընտրությունների արդյունքներինԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին17.000 քվեաթերթիկ՝ 1%-ից ավել ձայներ, անվավեր են ճանաչվել․ աննախադեպ է․ Ավետիք ՉալաբյանԿիրանցում շուրջ 400 զինծառայող է քվեարկել․ գյուղի բնակիչները մերժել են ՔՊ-ին․ Արամ ՊետրոսյանՖասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր Կամենդատյան«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Այն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանՊետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի