Հայերեն
«Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ» Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Զելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Ռուսական զանգվածային հարվածի ժամանակ օգտագործվել է ավելի քան 650 ԱԹՍ և «ավելի քան երեք տասնյակ» հրթիռ․ Զելենսկի Տարեվերջին կառավարությունը զբաղված է փող «քերելով». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ Կարապետյան Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան 

Զանգեզուրի կոմբինատն առերեսվում է բնապահպանական ռիսկերի հետ և դրանք կառավարելուն, մեղմելուն միտված հիմնավոր քայլեր ձեռնարկում

Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներկայիս գործունեության  մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է ծանոթանալ բնապահպանական իրավիճակին և իրականացվող միջոցառումներին:

Ընդերքօգտագործումն առհասարակ ենթադրում է շրջակա միջավայրին առնչվող հետևանքներ, հնարավոր ռիսկեր և միջավայրի հնարավոր փոփոխություն։

Պատահական չէ, որ Սյունիքի մարզում և հատկապես Կապանի ու Քաջարանի տարածաշրջանում բնապահպանական թեմաները, տարիներ ի վեր, եղել ու մնում են հանրության ուշադրության կենտրոնում:

 Զրույցի ենք հրավիրել ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանին:

Հասմիկ Մկրտումյանը հանքարդյունաբերության ոլորտում ավելի քան 21 տարվա աշխատանքային փորձ ունի, որից յոթը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում: Միաժամանակ դասավանդել է Եվրոպական քոլեջում և Եվրոպական համալսարանում: Անդամակցում է ՀՀ ԱԻՆ «ԱՌՆԱՊ» հիմնադրամին և ունի մասնագիտական ներդրում տարածաշրջանի աղետների, ռիսկերի գնահատման գործում: Ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը, ունի քիմիկ-էկոլոգի որակավորում: Ավարտել է նաև Բնապահպանական կառավարման համակարգի դասընթացը, ունի համապատասխան որակավորում:

-Տիկին Հասմիկ, կուզենայինք նախևառաջ համառոտաբար ծանոթանալ, բնապահպանության ոլորտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որդեգրած ռազմավարությանը:

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք՝ բնապահպանության ոլորտում առկա իրավիճակը, այդ ոլորտում ընկերության քաղաքականությունը հանրությանն առավել մտահոգող և հետաքրքրող հարցերից են:

-Ժամանակները փոխվում են՝ իրենց հետ բերելով նոր հանձնառություններ, նոր մոտեցումներ և առաջնահերթություններ...

Ընկերության ներկայիս ղեկավարությունը լրջորեն մտահոգված է բնապահպանական խնդիրներով և իր հետ բերել է նոր ու թարմ մտքեր, փորձ, նոր գործելակերպ, որոնք համահունչ են ժամանակի առաջադրած խնդիրներին, մարտահրավերներին:

Մեր բաժինը եղել և մնում է անկաշկանդ՝ սեփական նախաձեռնությունների, միջոցառումների իրականացման մեջ, սակայն կան նոր պահանջներ, կա վճռականություն՝ անելու նույնիսկ անհնարինը՝ բնապահպանական հնարավոր ռիսկերը մեղմելու գործում:

Գաղտնիք չէ, որ ընկերությունը բնապահպանական առումով թիրախային խմբում է, ուստի և պետք էր նոր ու թարմ ավյուն ներարկել աշխատանքներին, ավելի շատ և արդյունավետ միջոցառումներ իրականացնել, ավելի խիստ պահանջներ ներկայացնել, կատարողականությունը նոր աստիճանի բարձրացնել:

-Բնապահպանությունը, այդ բոլորով հանդերձ, թանկ հաճույք է և լուրջ ներդրումներ է ենթադրում: Կարո՞ղ եք այս տարվա բյուջեի կամ գալիք տարվա բյուջեի օրինակով ասել, թե ներդրումային ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ոլորտում:

- Նախկինում իշխում էր մտայնությունը, նաև գիտության մեջ, թե բնապահպանությունը սոսկ ծախս է: Այսօր բնապահպանությունը մի նոր կաղապարում է տեղավորվել. այն կայուն զարգացման քաղաքականության կարևորագույն մաս է: Իսկ կայուն զարգացումն այլևս ծախս չէ: Եվ ուրեմն՝ այն ներդրումները, որ կատարվում են բնապահպանության ոլորտում՝ կայուն զարգացման երաշխիք են:

Եվ հիմա, կարծեք, բոլորն են գիտակցում՝ կայուն զարգացման մեջ ներդրումներ անելը կանխում  է հետագա խնդիրներն ու ծախսերը, հետևաբար՝ տնտեսական հաշվարկի մեջ նման ներդրումներն իբրև առավելություն են դիտարկվում:

Մի քանի փաստական տվյալ... Թափոնների կառավարման միջոցառումների շրջանակներում 2018-2021 թթ. ընթացքում ծախսվել է 221.6 մլն դրամ: Մշտադիտարկումների միջոցառումների իրականացման համար  2019-22 թթ. ծախսվել է մոտ 302 մլն դրամ: Կատարվել են նաև մեծ ծավալի կանաչապատման աշխատանքներ ընկերության ազդակիր համայնքներում: Ընկերության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ շուրջ 20 հա տարածքում:

-Բնապահպանությունը մեր կյանքի ամեն մի բնագավառում իր առանձնահատկություններն ունի, իրեն բնորոշ խնդիրները: Որո՞նք են, ըստ Ձեզ, առավել կարևոր թիրախային հարցերն ընկերությունում՝ բնապահպանական տեսակետից:

-Թիրախային հարցերը սովորաբար ընտրում ենք նախորդ տարիների տվյալների վերլուծությունից: Դրա համար կատարում ենք ռիսկերի գնահատում և հասկանում, թե տվյալ ռիսկը կամ խնդիրը որքանով կարող են ազդել շրջակա միջավայրի, հանրության առողջության, ընկերության կայուն զարգացման և, իհարկե, ընկերության բիզնեսի վրա: Նաև հաշվի ենք առնում արտաքին ազդակներն ու դրանց հնարավոր ազդեցությունը մեր գործունեության վրա:

Միևնույն ժամանակ ունենք խնդիրներ, որոնք մշտապես մեր ուշադրության կիզակետում են: Դրանք են, օրինակ, ռեսուրսների, նաև ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, էներգախնայողությունը, դատարկ ապարների պահպանման կայունությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև էկոհամակարգի ու կենսաբազմազանության ուսումնասիրմանը: Գլոբալ առումով հիմնական ջանքերն ուղղված են միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը պահելուն:

Մեր ուշադրության կենտրոնում է նաև պոչամբարային տնտեսության արդյունավետ շահագործումը և դրա համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին:

-Ի դեպ՝ պոչային տնտեսության, ավելի ճիշտ՝ Արծվանիկի պոչամբարի մասին: Նախորդ ղեկավարությունը քանիցս հայտարարեց, թե մոտենում ենք մի եզրագծի, որին պետք է հաջորդի նոր պոչամբարի կառուցումը:

Պոչամբարի ներկա վիճակը և հեռանկարը...

-Արծվանիկի պոչամբարը շահագործվում է գործող նախագծին համապատասխան։ Ընկերությունը ռեսուրսներ չի խնայում պոչամաբարում բնապահպանությանը եւ անվտանգությանն ուղղված հարցերի լուծման համար։  Համապատասխանաբար իրականացվում են հողի բերրի շերտի հանման, պատվարի ռեկուլտիվացման եւ կայունությանն ուղղված միջոցառումները։ 

-Գիտե՞ք, բնակչության զգալի մասի մեջ այնպիսի տպավորություն է ձևավորված, թե Քաջարանում իրականացվող հանքարդյունաբերությունը մարդկանց առողջությանն ուղղակիորեն վնասող իրողություն է: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մշտադիտարկվում են հանքարդյունաբերության ռիսկերը, արդյո՞ք բնակչության առողջական վիճակին անդրադառնում է այդ ամենը:

-Նմանատիպ հարցադրումներն արվում են հանքարդյունաբերական բոլոր ձեռնարկությունների պարագայում: Եվ շատ մտահոգություններ առաջ են գալիս իրազեկվածության պակասից, նաև լիազոր մարմինների կողմից վիճակագրական տվյալները չներկայացնելուց ու դրանց վերլուծության բացակայությունից:

Եվ, հետևաբար, բեռը մնում է ընկերության վրա...

Հիմա խնդրին մոտենանք այլ տեսակետից՝ եթե ընկերության գործունեության արդյունքում առաջ են գալիս մարդկանց առողջության վրա ազդող գործոններ, ապա թիրախային կետը, նախևառաջ, ինքներս պետք է լինենք՝ ընկերության աշխատակիցներս: Նաև բնակչության այն հատվածը, որն իր վրա է կրում օդի, ջրի կամ հողերի աղտոտվածության ազդեցությունը:

Կարող եմ ասել՝ օդի աղտոտվածության առումով ռիսկերը մեզանում բացակայում են. օդի որակի վերահսկման սարքավորումներ ունենք բացահանքի տարածքում, պոչամբարի տարածքում, և տվյալները ցույց են տալիս, որ սահմանված նորմերից շեղումներ չկան:

Մենք արել ենք նաև էկոհամակարգերի բաղադրիչների ուսումնասիրություն. վերցրել ենք նմուշներ հողից, ջրից, օդից, մարդկանց կողմից օգտագործվող վայրի և ընտանի բույսերից ու հետազոտություններ կատարել:

Հետազոտություններն արել ենք նախնական փուլով ու հիմա աշխատում ենք մասնագետների հետ, որպեսզի կատարենք բնակչության առողջության նախնական գնահատում և պարզենք դրա փոխկապակցվածությունն ընկերության գործունեության հետ:

Նախնական գնահատումն ուրիշ ուսումնասիրություններ էլ կպահանջի:

Ու երբ որ տվյալները կամբողջանան, երբ որ լիազոր մարմնի հետ պայմանավորվածություն կունենանք, այդ տեղեկատվությունը հասանելի կդարձնենք հանրությանը:

 Մյուս կողմից՝ պետք է ընդունել փաստը, որ ընդերքօգտագործումն առհասարակ միջավայրի փոփոխություն է ենթադրում: Եվ հանրությանն ասել, թե դա անդրադարձ  չի ունենում մարդկանց վրա՝ ճիշտ չի լինի: Ուստի և կարևոր է, որ ընկերությունն ուսումնասիրի իր հնարավոր ազդեցությունները և դրանց նվազեցման, մեղմացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկի: Իսկ եթե հնարավոր չէ չեզոքացնել ազդեցությունը, ապա պետք է այն կառավարել:

Եվ ենթադրել, թե մի օր ունենալու ենք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող ընդերքօգտագործում, իրատեսական չէ: Բայց և իրատեսական է, որ մոտ ապագայում ունենալու ենք ընդերքօգտագործում, որը մարդկանց ու համայնքների բնականոն կյանքին չի վնասելու:

Մենք միջավայրի փոփոխությունը պետք է անենք այնպես, որ դա լինի թույլատրելի, չխախտի բնապահպանական կայունությունը տվյալ տարածքում, և մարդը վիզուալ առումով որևէ խնդրի չբախվի:

-Զանգեզուրի կոմբինատը նախկինում ունեցել է պոչամբարներ, որոնք կոնսերվացված են և ռեկուլտիվացված: Հիմա ընկերությունն առնչություն ունի՞ դրանց հետ, թե՞ այլևս դուրս են Ձեր գործառույթների տիրույթից:

-Ընկերությունն իր նախաձեռնությամբ շարունակում է հետևողական լինել, որ փակված պոչամբարներում մակերևույթային ջրերի հոսքերը կառավարվեն, ռեկուլտիվացիոն և կուլտիվացիոն գործընթացները շարունակվեն այնպես, ինչպես պլանավորված է: Պարբերաբար իրականացնում ենք ստուգայցեր, որպեսզի համոզված լինենք, որ թե՛ ռելիեֆի, թե՛ կենսաբազմազանության, թե՛ ֆիզիկական առումով փոփոխություններ չկան կոնսերվացված պոչամբարներում:

Դա, կրկնում եմ, կատարվում է ընկերության նախաձեռնությամբ:

-Տարիներ շարունակ լսում ենք, թե բացահանքում կատարվող պայթեցումներից հետո փոշու ամպերը գալիս և բավականին լուրջ նստվածք են տալիս հատկապես Քաջարան քաղաքի, Քաջարանց գյուղի վրա: Այդ մասին Ձեր նկատառումները կուզենայինք իմանալ, նաև փոշու ազդեցությունը մեղմելուն միտված քայլերը:

-Հանքավայրում կատարվող պայթեցումներից առաջացող հիմնական բնապահպանական խնդիրներն ու ռիսկերը երկուսն են՝ տատանումներ և փոշու առաջացում-տարածում:

Փոշու առաջացման ազդեցությունը հասկանալու համար իրականացնում ենք մշտադիտարկում. տեղադրված երկու սարքավորում ունենք, որոնցից մեկը՝ քամու ուղղությամբ, երբ փոշին կարող է բերել Քաջարան քաղաք: Երկրորդը՝ Քաջարանց գյուղի ուղղությամբ քամու համար:

Դրանք աշխատում են մշտապես՝ 24 ժամ: Ավստրալիական կազմակերպության կողմից վերահսկվող այդ սարքավորումներից ստացված տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվում է մեզ: Բայց մենք այդ ամենը փոփոխելու, դրանց վրա որոշակիորեն ազդելու հնարավորություն չունենք:

Սարքավորումներից ստացվող տեղեկությունները ցույց են տալիս, որ մենք մնում ենք սահմանված նորմերի մեջ, իսկ թույլատրելի սահմանն ամրագրված է օրենքով:

Դրանով, իհարկե, չենք սահմանափակվում:

Կա նաև վիզուալ ազդեցություն. մարդ տեսնում է, որ պայթեցումներից փոշի է բարձրանում, որ գրունտային ճանապարհներից նույնպես փոշի է առաջանում... Ուստի և՝ մշտապես իրականացնում ենք ճանապարհների ջրում (չորային եղանակներին):

Բայց հիմա դիտարկում ենք մի շարք այլ նախագծեր ու տարբերակներ ևս, որպեսզի բարձրացնենք փոշու չեզոքացման արդյունավետությունը: Նման մեթոդներ կան, հիմա մեր բաժնի աշխատակիցները զբաղվում են դրանով:

Ինչ վերաբերում է տատանումներին... Չափումներն իրականացվել են և՛ ամենադանդաղ, և՛ ամենաինտենսիվ պայթեցումների ժամանակ: Ընդ որում՝ և՛ Քաջարանի, և՛ Կապանի ուղղությամբ:

-Լցակույտերի մասին. ինչպե՞ս եք որոշում դրանց տեղը, որքանո՞վ են դրանք վնասում շրջակա միջավայրին, բնությանը:

-Դատարկ ապարները հավաքում ենք այն տարածքներում, որոնք սահմանված են նախագծով և անցել են օրենքով սահմանված բոլոր փորձաքննությունները:

Նախագիծը ներկայացվել է ՇՄԱԳ փորձաքննության, տրվել է դրական եզրակացություն, ինչը նշանակում է՝ լցակույտերի վայրերի ընտրությունը հավանության է արժանացել լիազոր մարմնի կողմից:

-Հանրային կարծիք կա առ այն, թե պոչամբարներում, լցակույտերում կան չկորզված մետաղներ, որոնք ճառագայթելու հատկություն ունեն և վնասում են շրջակա միջավայրին, նաև մարդկանց առողջությանը:

-Նախ ֆիքսենք՝ մեր ընկերության հանքաքարի մեջ ռադիոակտիվ նյութեր չկան:

Իսկ ի՞նչ է նշանակում կորզել: Հանքաքարից կորզվում է նրա կորզելի մասը, այսինքն՝ կորզվում է այն միներալոգիական կազմը, որի կորզման արդյունքում գործունեությունը կարող է լինել տնտեսապես շահավետ:

Անշուշտ, կան հանքանյութեր, որոնք տեխնիկական և շահավետության առումով հնարավոր չէ կորզել, հենց դրանք են պոչամբար տեղափոխվում:

Տեսակետ կա, որ պոչամբարները թափուկակույտեր չեն, այլ տեխնածին հանքավայրեր:

Ապագա սերունդները միգուցե և նոր տեխնոլոգիաներով դրանց կորզելի մասը վերստին գնահատելու և կորզումն իրականացնելու հնարավորություն ունենան…

Այնպես որ՝ դրանք պոչամբարներ տեղափոխելը վատնում չէ. պարզապես ունենք կորզման՝ տնտեսապես շահավետության շեմ, որով և առաջնորդվում է ընկերությունը: Իսկ եթե այդ շեմը չպահպանենք, խնդիրներ կունենանք պետական մարմինների հետ:

-Տեղափոխվենք ջրային ռեսուրսների ոլորտ. Ողջի, Նորաշենիկ, Գեղի գետեր, Գեղիի ջրամբար... Որքանո՞վ է հաջողվում պահպանել դրանց անաղարտությունը: Նորաշենիկի հատվածում երբեմն-երբեմն վթարների ենք ականատես լինում:

-Նախ՝ մենք հետևում ենք միջազգային փորձին և կարևորություն տալիս ջուրը խնայող տեխնոլոգիաների կիրառմանը, քանզի ջրային պաշարները նվազում են:

Հնարավոր բոլոր ուղղություններով իրականացնում ենք ջրի խնայողություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարում:

Այո, խնդիրներ ունենք մակերևույթային ջրերի անաղարտության ապահովման ոլորտում: Մտածել, թե ոչինչ չի արվում, իրականությանը չի համապատասխանում: Մտածել, թե բոլոր միջոցները ձեռնարկված կամ ներդրված են ու ամեն ինչ աշխատում է արդյունավետ՝ դա էլ ճիշտ չի լինի: Ուստի և՝ իրականացնում ենք ջրերի մշտադիտարկում... Աշխատանքները կատարում ենք երկու անկախ լաբորատորիայի միջոցով:

Ներկայումս իրականացվում է պոչամբարային տնտեսության խողովակաշարերի, վթարային ավազանների վերակառուցում, որը թույլ չի տա, ֆորսմաժորային իրավիճակներում, պոչատարից ունենալ արտահոսք դեպի Ողջի գետ:

Նորաշենիկի մասով. մեր կողմից գետ ուղարկված պարզվածքը գետի աղտոտվածության ֆոնը չի փոխում, հետևաբար՝ ավելի չի վատացնում ջրի վիճակը:

Ներկայումս առկա խնդիրների լուծման համար երեք նախագիծ է իրականացվում, նաև երկու ուսումնասիրություն:

-Մեր զրույցի ընթացքում վերստին նկատեցինք՝ բնապահպանության ոլորտում աշխատանքները կազմակերպելու համար բավականին տեխնիկական միջոցներ և սարքավորումներ եք օգտագործում...

-Դուք ճիշտ նկատեցիք... Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում կիրառվող գործիքները շատ են ու թանկարժեք, բայց ավելի թանկարժեք են պլանավորված ու ձեռք բերվելիք գործիքները, որոնք ձեռք կբերենք 2023-ին:

Եթե հնարավորությունները թույլ տան կյանքի կոչել 2023-ի նախատեսումները, ապա կունենանք տեխնիկական այնպիսի հագեցվածություն, որը թույլ կտա, օրինակ, դրոնով իրականացնել վիզուալ մշտադիտարկում, դաշտային պայմաններում իրականացնել քարտեզագրական միջոցառումներ:

-Այսինքն՝ առանց տեխնիկական միջոցների այսօր հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ բնապահպանություն:

-Իհարկե: Բայց ոչ մի անգամ նույն կետում չենք կանգնում: Մեր սկզբունքը շարունակականության ապահովումն է: Եթե այսօր հասել ենք մի նշաձողի, ապա հաջորդ տարվա համար ավելի բարձր նշաձող ենք դնում: Դրանք արտահայտվում են ոչ միայն սարքավորումների տեսքով: Թափոնների կառավարման ոլորտում, օրինակ, վերջին 2-3 տարվա ընթացքում ունենք առանձին շինություններ, որտեղ հավաքում ենք առանձնացված թափոնները: Ունենք, այսպես ասած, սեղմող սարքեր, որոնք մեծ քանակությամբ թափոնները ճզմում են, ծավալը փոքրացնում, իրացման հնարավորությունը մեծացնում:

Հետևաբար՝ այդ ոլորտում նույնպես պլանավորում ենք լրացուցիչ ներդրումներ, ինչը կտա աշխատանքի և՛ արագ, և՛ արդյունավետ կազմակերպում:

-Ընկերությունում կա՞ն թափոններ, որոնք պետք է տեղափոխել և հատուկ վայրերում հողով ծածկել:

-Թափոնների կառավարման լավագույն փորձը հետևյալն է՝ ձգտել չառաջացնել թափոններ: Իսկ եթե դա չի հաջողվում, ուրեմն պետք է հնարավորինս նվազեցնել, առաջացած թափոնները վերամշակել և դրանից ինչ-որ նյութեր ստանալ:

Վերջին տարբերակը վնասազերծումն է՝ ոչնչացնում ես թափոնը կամ ընդհանրապես թաղում:

Լավագույն փորձը դա է, և մենք ձգտում ենք դրան...

Մենք ձեռք ենք բերել այն տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս թափոնների արդյունավետ կառավարում:

Ի՞նչ ենք արել. առաջին հերթին սկսել ենք տարանջատել բոլոր տիպի թափոնները: Ամենավտանգավորը սնդիկային լամպերն են, որոնք վտանգավորության առաջին դասին են պատկանում: Բայց քանի որ Հայաստանում դրանց իրացման հնարավորություն չկա, որդեգրել ենք դրանց փոխարինումը «լեդ» լամպերով:

Մարտկոցները, որ երկրորդ դասի թափոններից են, տարանջատում ենք կենցաղային աղբից ու վերամշակման հանձնում լիցենզավորված կազմակերպություններին: Վերամշակման ենք հանձնում նաև բոլոր տիպի յուղերը, քիմռեագենտների պարկերը, շինարարական պարկերը, յուղի ֆիլտրերը, անվադողերը, ռետինը... Տարանջատում ենք մետաղի ջարդոնը, փայտը, թուղթը, պլաստիկե նյութերը, անվտանգության պարագանները... Այսինքն՝ ճիշտ մենեջմենթի դեպքում՝ վերջում թաղելու բան չի մնում:

Ներկայումս ունենք դասակարգված 35 թափոն, բոլորն էլ կառավարվում են...

-Ձեր պատասխաններից տպավորություն ենք ստանում, որ բնապահպանության ոլորտում, այսպես ասած, ազգային դպրոց, ազգային ավանդույթներ չկան: Երևույթը և խնդիրները միևնույնն են աշխարհի մասշտաբով: Հասցնո՞ւմ եք ծանոթանալ միջազգային փորձին:

-Խորհրդային տարիներին փակ շրջանակներում իրականացվող ընդերքօգտագործում է եղել, և չենք նկատել, թե աշխարհն ուր է գնում:

Օրերից մի օր բացել ենք մեր աչքերը և տեսել, որ աշխարհը շատ է առաջ գնացել: Ու սկսել ենք հետևել աշխարհի փորձին: Հիմա մի քայլ առաջ ենք եկել, հույս ունեմ, որ երբևէ կհավասարվենք միջազգային լավագույն փորձին...

-Մեկ ուրիշ տպավորություն էլ ստացանք Ձեր պատասխաններից. բնապահպանական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ընկերությունը պարտադրված է, կամա ակամա, համագործակցել գիտական հաստատությունների, գիտական հանրույթի հետ:

-Միանշանակ... Այդ շփումները կան տարբեր ձևաչափերով: Դա որևէ ֆորմատի և ինստիտուցիոնալ մակարդակի չէ, բայց համագործակցում ենք տարբեր ձևաչափերով:

Հանրապետության մի շարք բուհեր ունեն մեր ոլորտին առնչվող ամբիոներ, ֆակուլտետներ:

Ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով համագործակցում ենք:

-Արդյո՞ք բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներին, կատարվող աշխատանքներին, ռիսկերին՝ բնակչությանն իրազեկ դարձնելու անհրաժեշտություն չեք տեսնում:

-Որպես ռազմավարություն՝ ընկերությունն իր առջև նման խնդիր է դրել:

Կարծում եմ՝ կատարվածը պետք է ցույց տալ հանրությանը և չսպասել, թե մարդիկ վաղ թե ուշ այդ մասին կիմանան:

Հիմա մենք շատ բան ունենք արած-դրած՝ շնորհիվ մեր աշխատակիցների, որն արժեր պարբերաբար ներկայացնել հանրությանը:

Այս հարցազրույցը ևս փաստում է, որ մենք թափանցիկ գործելակերպի կողմնակից ենք և կարևորում ենք բնակչության իրազեկումը, մեր կատարածի հանրայնացումը:

-Փորձենք ամփոփել մեր զրույցը...

-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որդեգրել է ընդերքօգտագործման ոլորտում միջազգային լավագույն փորձին ընդօրինակելու և հասնելու քաղաքականություն: Դա և՛ տեխնոլոգիական, և՛ աշխատանքի անվտանգության ապահովման, և՛ բնապահպանական ոլորտներում:

Մեր կոլեկտիվը ներդրել է իր բոլոր ունակություններն ու հնարավորությունները՝ հասնելու դրան: Երբ մեր ներուժը բավարար չլինի՝ կներառենք այլ ռեսուրսներ:

Այո, ուզում ենք հասնել միջազգային լավագույն չափորոշիչներին, և դրա համար ընկերությունը չի խնայում տեխնիկական ու ֆինանսական միջոցներ, մարդկային ջանքեր:

Այդ ամենի արդյունքում, վերջիվերջո, ունենալու ենք ընդերքօգտագործման մի միջավայր, որն աչքի է ընկնելու արտադրության կազմակերպման բարձր կուլտուրայով և մարդկանց նորմալ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով:

Զրույցը՝

Սամվել Ալեքսանյանի եւ Մարի Նավասարդյանի

Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը պարգևներ է հանձնել պատերազմում վիրավորված մարզիկներին Ադրբեջանական բենզինի երկրորդ շահառուն Սամվել Ալեքսանյանն է Ադրբեջանից նավթ գնելով, Հայաստանը կախվածության մեջ է հայտնվելու․ Ավետիք ՀարությունյանՓաշինյանին ոչ Հայկ Սարգսյանն է պետք, ոչ՝ նրա հարազատները Փաշինյանի իշխանությունը փակում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը Պետությունը, որը գտնում է գումար պարգևավճարների համար, բայց «չի գտնում» թոշակի բարձրացման համար, գիտակցաբար նվաստացնում է իր տարեց քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանԱմեն պատգամավոր 3 միլիոն դրամ պրեմիա է ստացել. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչու գործող վարչախումբն ընդունակ չի կանգնեցնել արտաքին քաղաքական ձախողումների շարանը. Ավետիք ՉալաբյանԱվստրալիան կսկսի անվճար արևային էլեկտրաէներգիա բաշխել քաղաքացիներին«ՀայաՔվեականների» խաչքավորությամբ Սանահինում մկրտվեցին մի խումբ լոռեցիներՈվ է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից․ ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրման բացասական հետևանքները Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը Աշխարհաքաղաքական նոր դասավորությունը և տարածաշրջանային ամբիցիաների հատումը. «Փաստ» Ներքաղաքական տարվա... զրոյական կետը. «Փաստ» «Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ» Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ» Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Հնդկաստանն ԱՄՆ-ից LVM3 հրթիռով ծանր հաղորդակցական արբանյակ է արձակել տիեզերքՉինաստանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ տղան պատահաբար 280 հազար դոլար արժողությամբ թագ է կոտրել«Եվրոմեդիա24»–ը «Հայ երգի պահապան» պատվավոր մրցանակը շնորհել է Ռուբեն Մաթևոսյանին (տեսանյութ)Քրեական ոստիկանները բնակարանային գողություն կատարած 61-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերելՄենք մեր հակառակորդներին ասացինք` Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. այս տարի մենք հույսը վերադարձրինք մեր ազգինԻրենց «վնուշատ» անողների հանդեպ անողոք եմ լինելու. կարող եմ երդվել՝ մեկ բևեռով Փաշինյանին կհաղթենքԶելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՄախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար Սամվել Կարապետյանի նվերը Գյումրի քաղաքին․ այս տարի կլուսավորենք խավարը` միասինՌուսաստանը քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկՌուբենը և իր ստերը․ Ալիկ ԱլեքսանյանԵրբ ստվերը հանդիպում է ուժին. «Ազիզյաններից» Մարի Պետրոսյանը՝ նոր ֆոտոշարքում Մերայա Քերին կստանա 92,000 դոլար փոխհատուցում՝ «All I Want for Christmas Is You» երգի գրագողության գործովՎճռաբեկ դատարանի գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ. Արամ Վարդևանյան Թրամփը Ստալոնեին ծիծաղեցրել է մրցանակաբաշխության ժամանակ Գաղտնի Ձմեռ Պապը՝ idplus-ում․ անանուն նվեր-քարտերԹբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժած Մոսկվայի Ելեցկայա փողոցում պայթյnւններ են տեղի ունեցել. կա 2 զnհ, 2 վիրավnր Ադրբեջանական բենզինը կվաճառվի 440 դրամով. տնտեսական, թե՞ քաղաքական գործարքԽաղաղությունը միֆ է, Ադրբեջանի պահանջները՝ անվերջ․ Արմեն ՄանվելյանԿարևորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի խաղաղ դիվանագիտությունը. Զելենսկի Այս տարի լինելու է որոշիչ տարի՝ միասնության կամ պատերազմի, աղքատության կամ բարեկեցության, ազգային հպարտութան կամ եկեղեցու հետապնդման․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանն անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի, ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը. Իվետա Տոնոյան Զելենսկին առաջին անգամ հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով․ Շիրազ ՄանուկյանցԻնչ ենք մաղթում մենք 2026թ-ին ընդառաջ. ՀՀԿ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը կոչ է արել պայքարել ԱՊՀ տարածքում պատմության կեղծարարության դեմ. Մհեր ԱվետիսյանԱռողջություն և ամրություն հրամանատար Աշոտ Մինասյանին ու բոլոր գերյալ հայորդիներին. Մենուա ՍողոմոնյանԱյս դասագրքերը ոտնահարում են մեր ազգային արժեքները․ Ատոմ ՄխիթարյանԿենսաթոշակը չի բավարարում նույնիսկ գոյատևմանը․ Մենուա Սողոմոնյան