Հայերեն
1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա ԵՄ-ում տրամադրված են պшտերազմի, այլ ոչ թե խաղաղության. Պեսկով Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 

«Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում». Երբ տնօրինում ու պահպանում ես մշակութային ժառանգությունդ

Մշակույթ

Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը  նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:

Ցուցադրությանն աջակցել և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր են տրամադրել հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ,  «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան։

Նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցահանդեսի բացմանը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, բայց այն աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարության կողմից՝ դրամաշնորհ է հատկացվել այս նպատակի համար։

«Ծրագրի ղեկավարն է Գայանե Էլիազյանը, որը Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչն է, երկար տարիներ պատվով կատարել է այս գործը։ Հասել է նրան, որ այսօր Մատենադարանի վերականգնման բաժինը ինչ-որ տեղ տարածաշրջանային կարևոր կենտրոն է։ Շատ արժեքավոր մարդիկ են վերականգնողները։ Լավ ռեստավրատոր լինելու համար մարդը պետք է լինի և գիտնական, ունենա ճաշակ, այսինքն՝ արվեստի հետ առնչություն, ունենա ձեռքի շնորհք՝ այսինքն արհեստավոր լինի։ Ռեստավրացիան արհեստի, արվեստի և գիտության միացություն է, որը շատ քիչ մարդիկ կարող են անել։ Այս առումով նրանց աշխատանքն արժանի է գնահատականի։ Կարծում եմ՝ հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի նրանց աշխատանքը»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը։

Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի խոսքով, թեև ցուցադրության խորագիրն է «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում», բայց, կարծում է, պետք է աշխատանքային կարգախոսը լինի՝ մենք կան և պետք է լինենք, որովհետև վերականգնողներն այն օղակն են, որ կապում են անցյալն ապագայի հետ։

«Մեր ցուցահանդեսը շատ փոքր է, թեև ցուցադրելու բավականին շատ նյութ ունենք։ Սա առաջին փորձն է։ Ունի նաև խորհուրդ, այս ցուցադրությունով մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ այն երկխոսությունը, որ տեղի է ունենում վերականգնողի ու վերականգնվող նյութի հետ։

Մարդիկ գալիս են թանգարան, տեսնում են միայն արդեն պատրաստի նմուշ, բայց դրան հասնելու համար երկար, հետաքրքիր, բարդ ճանապարհ են կատարում  վերականգնողները»,- ասաց Գայանե Էլիազյանը՝ ընդգծելով, որ պետք է փորձել միասնական ուժերով պահել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին, ովքեր թողնում են աշխատանքը, ոլորտը, քանի որ իրենց սոցիալական խնդիրները լուծված չեն, բացակայում է նյութատեխնիկական բազան։

Ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանն ասաց, որ ցուցահանդեսում գրեթե  5000 տարվա մշակութային կտրվածք է ներկայացված, երբեն միտումնավոր փորձել են զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջև՝ տեսնելու, թե որոնք են այն ընդհանուր գծերը, որոնք կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարի հետ, վաղ միջնադարը ուշ միջնադարին և մինչև Սարյան։ Նրա խոսքով, մասնագետների համար հիանալի հնարավորություն է վերլուծական համեմատություն անել տարբեր դարաշրջանների հայ արվեստի, գեղագիտությունների  միջև։

Արա Հայթայանն ասաց, որ բավականին սահմանափակ տարածքում, և տարածք, որը նախատեսված չի եղել նման նմուշների համար, այլ հիմնականում ձեռագիր ժառանգության, իրենց թիմով կարողացել են լուծել բարդագույն խնդիրներ ու հանրությանը ներկայացնել այս ցուցահանդեսը։ Նա առաջարկեց հոկտեմբերի 18-ը նշվել որպես վերականգնողի օր։

«Սա իմ անձնական առաջարկն է»,- ասաց նա։

Ցուցահանդեսում ներկայացված է 60 ցուցանմուշ, մեծ մասը վերաբերում է վաղ բրոնզե դարաշրջանին՝ ըստ թանգարանների տրամադրած նյութի ու տարածքի ընձեռած հնարավորության։ 

«Մենք գիտենք, որ դարաշրջանները պարզից գնում են դեպի բարդ, պարզ ձևերից գնում են դեպի ոճավորում, բայց արվեստի բնույթն այնպիսին է, որ հետո վերադառնում ենք պարզ ձևը։ Օրինակ, երբ Էրեբունին պեղվեց, պղնձե ափսեներ հայտնաբերվեցին, դրանց միջի զարդանախշն ընտրվեցին որպես Երևանի խորհրդանիշ, այսինքն 20-րդ դարում քաղաքը որպես իր համար խորհրդանիշ վերցրեց Ք.Ա. 8-րդ դարում մշակված գեղմը։ Կամ՝ այսօր կանայք կրում են Սիսիանի ժայռապատկերներով զարդեր։ Մի բան, որը չէինք պատկերացնի 100 տարի առաջ։ Այսինքն գեղագիտությունը միշտ պտտվում է, իր տեղում չի մնում, անընդհատ դրա հետ աշխատում ենք և միշտ ակտուալ է»,- ասաց Ա. Հայթայանը։

Նա ընդգծեց, որ մեր մշակութային ժառանգությունը, այս ցուցահանդեսը պետք է գրագետ ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում. «Աշխարհում պետք է խոսվի մեր թողած ժառանգության, մեր ազգի մասին, դա լինի ոչ թե հատվածական՝ 5-10 տարին մեկ այլ անընդհատ, քանի որ սա մեզ համար միայն գեղագիտության խնդիր չէ, կյանքի խնդիր է, այսինքն ապացուցել, որ մենք այս լեռնաշխարհում մենք հարատև ապրում ենք և ստեղծագործում ենք։

Հենց մեր ժողովրդին էլ ապացուցելու կարիք կա. եթե ասենք մեր ժողովուրդը ճանաչում է իր մշակութային տարբեր շերտերը, այդպես չէ, նախ մենք պետք է ճանաչենք ու հասկանանք, թե ինչ է սա ներկայացնում իրենից»,- ասաց Հայթայանը։

Նրա խոսքով, մարդկությունը ինչ ստեղծում է,  արդեն մի քանի տարի անց վերականգնման կարիք ունի, այդ իսկ պատճառով անընդհատ նոր վերականգնողական խմբեր, դպրոցներ, մասնագիտացումներ պետք է ունենալ, որպեսզի այն ժառանգությունը, որը տնօրինում ես, պահպանես։

Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանն ասաց, որ վերականգնում է ձեռագրեր, ու իր համար գերագույն հաճույք է աշխատել ձեռագրերի հետ։
«Այս ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշերի շրջանակը բավականին լայն է։ Փորձել ենք մի հարկի տակ մի ցուցահանդեսով ներկայացնել այդ ամենը՝ հաճախ սինթեզելով դարաշրջանները, համատեղելով,  խառնելով խաչմերուկները, քանի որ հիմքում վերականգնված իրն է և ինչ պատմություն է անցել»,- ասաց Արթուրը։

Ցուցահանդեսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, շատ կարևոր ցուցահանդես է, պետք է ավելի շուտ արվեր։

«Ինչպես մեր երկիրը, մեր կյանքը կարիք ունի վերանորոգման, վերականգնման, այնպես էլ  մեր պատմամշակութային ժառանգությունը միշտ կարիք ունի վերանորոգման, վերականգնման։ Այս առումով այս նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց հենց վերականգնողների ջանքերով, չափազանց ողջունելի է։ Վստահ եմ՝ պետական համապատասխան կառույցներն այս չափազանց կարևոր գործին մեծ ուշադրություն կդարձնեն, կօգնեն, որ ոլորտը կատարելապես իրականացնի իր աշխատանքը»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2012 թվականից ի վեր Ամենյան Հայոց Վեհափառ Հայրապետի անմիջական տնօրինությամբ սկսվել է վերանորոգման աշխատանքը, այսօր ունեն գործվածքի, կտավի վերականգնողներ, ապագայում կունենան մետաղի վերականգնող և Սուրբ Էջմիածնի թանգարաններում ձևավորվեց ռեստավրացիոն բաժին։

«Բոլոր ժամանակերում մեր պատմական ճշմարտությունը, ինքնության նմուշները աշխարհին ներկայացնելու հրամայական ունենք։ Հատկապես մեր օրերում այս տեղեկատվական քաոսի մեջ, երբ մեր հարևաններն ամեն կերպ ոչնչացում են մեր պատմամշակութային ժառանգությունը և եղծում են իրական պատմությունը, մեր մշակութային արժեքների վերականգնումը և պատշաճ  տեղեկատվական նյութերով աշխարհին ներկայացնելն օրհասական է, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր պատմական անցյալին, մեր պատմությանը և այդ պատմության տված զորությամբ կարողանանք մեր ներկան կերտել և ապահովել մեր գալիքը»,- ասաց նա։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2023 թ. հունիսի 9-ը։ Այս ամիսների ընթացքում նախատեսվում է տարբեր տարիքային խմբերի համար կազմակերպել հանդիպումներ վերականգնողների հետ զրույցների և աշխատարանի ձևով:

ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Մոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը