Հայերեն
Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ 

«Որպեսզի կարողանան ռուսներից ազատվել, պետք է Արցախն էլ հանձնեն». Չալաբյան

Քաղաքականություն

Պնդումը, որ Արցախը տանք Ադրբեջանին և հանգիստ ապրենք, բացարձակ աբսուրդային է: Այս մասին օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերում նշել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

 Նրա կարծիքով,  եթե ինչ-որ բան տալիս եք, դրանով ճանապարհ եք բացում մնացածն աստիճանաբար հանձնելու համար: «Այսինքն` պնդումը, որ Արցախը տանք Ադրբեջանին և հանգիստ ապրենք, բացարձակ աբսուրդային է: Բանավոր համաձայնությամբ Փաշինյանը հանձնեց Քաշաթաղում մեր դիրքերը, խոսում ենք Գորիս-Կապան ճանապարհի մասին, բայց իրականում մոտ 200 քկմ տարածք է հանձնվել, այդ տարածքները հանձնվեցին հետևյալ հիմնավորմամբ` խուսափեցինք Սյունիքում նոր պատերազմից: Բայց իրականում չխուսափեցինք: Պատերազմը եկել է Սյունիք, որտեղ մոտ 140 քկմ տարածք արդեն օկուպացված է թշնամու կողմից: Ամենամեծ կտորը Ջերմուկի հատվածում է, բայց կան կտորներ Սիսիան-Իշխանասարի, Ներքին Հանդի, Սև լճի հատվածներում և այլն: Գեղարքունիքում ևս կան օկուպացված տարածքներ: Ինչ-որ բան հանձնելով իրականում թուլանում ենք»,-ասում է Չալաբյանը:

Ի դեպ, սա ներկայացվում է որպես փոխզիջում: Հասարակական-քաղաքական գործիչը հակադարձում է այս թեզին` իսկ ի՞նչ է այս ընթացքում զիջել Ադրբեջանը: «Կա նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով Ադրբեջանը մեզ ոչինչ չի զիջել, այլ ուղղակի ռուսներին թույլ է տվել, որ գան իր տարածք: Այդ համաձայնագրով իրականացրել ենք բազմաթիվ միակողմանի զիջումներ` հայկական զինված ուժերը դուրս ենք բերել Աղդամի, Քարվաճառի, Բերձորի և այլ տարածքներից: 4000 քկմ արյունով նվաճված տարածք գրչի մեկ հարվածով զիջվել է: Ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Ադրբեջանական զորքերը ՀՀ սահմանին են և դրա սահմանից ներս: Եթե մինչև 44-օրյա պատերազմը և նոյեմբերի 9-ի չաբաստիկ հայտարարությունն ամենուրեք գերակշռող բարձունքների վրա էինք, ապա հիմա այդտեղ արդեն թշնամին է: Փոխզիջումը կեղծ է, մեր ամեն զիջումից հետո Ադրբեջանը նոր բան է պահանջում»,-նշում է նա:

Ըստ Չալաբյանի, խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակն ունի մի քանի խորքային թերություն, ի դեպ, ռուսականը՝ նույնպես: Նախ՝ Արցախի հարցը բացարձակ անորոշ է մնում, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն, հրաժարվելով Արցախից, ենթադրում է, որ նրանով կզբաղվի ՌԴ-ն: «Բայց Արևմուտքի նպատակն այն է, որ ՌԴ-ն Արցախի տարածքից դուրս գա: Արցախում առկա բավականին փոքրաթիվ հայկական զորախումբը չի կարողանալու լիարժեք պաշտպանել Արցախը, այդ պայմաններում բնակչությունը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ մնա և վերջին մարտը տա մասսայական զոհերով: Պատրա՞ստ ենք Արցախը կորցնել առհավետ, ինչպես կորցրել ենք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը: Պատրա՞ստ ենք, որ մեր 120 հազար հայրենակիցներ անտուն դառնան, տանջանքների ենթարկվեն և այլն: Արևմտյան տարբերակը որևէ հստակ մեխանիզմ չի առաջարկում»,-հավելում է նա:

Հարց է բարձրացնում` իսկ որո՞նք են երաշխիքները, որ այդ պայմանագիրը պահպանվելու է: Օրինակ` Արևմուտքը պատրա՞ստ է կանգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Ասում են` թող ռուսները Հայաստանից և Արցախից հեռանան, Արևմուտքը մեր խնդիրները կլուծի: Ինչպե՞ս է լուծելու: Հունաստանը այդ պայմանական Արևմուտքի անդամ է, Թուրքիան անընդհատ սադրանքներ է իրականացնում Էգեյան ծովի կղզիներում: Արևմուտքը թող գնա, Հունաստանին պաշտպանի: Այս իրավիճակում ի՞նչ հույսով ենք արևմտյան պայմանագրին հավատում»,-նշում է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների նպատակը եղել է մեր երկիրը Ռուսաստանի ազդեցությունից հանելը և արևմտյան ազդեցությանը ենթարկելը: «Այդ վեկտորի մեջ է տեղավորվում նաև Արցախի հանձնումը: Որպեսզի կարողանան ռուսներից ազատվել, պետք է Արցախն էլ հանձնեն և կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենալու արցախցիների հետ: Այդ աստիճան ցինիկ, լկտի գաղափարներ են այս իշխանության գլխում: Ոչ թե պետք է ընտրենք Արևմուտքի և ՌԴ-ի միջև, այլ առաջին հերթին հետամուտ լինենք մեր շահերին: Անցյալում նման քաղաքականություն կար մեր արտաքին հարաբերություններում և այն ավելի շահեկան էր մեզ համար: Հիմա, իհարկե, դա անելն ավելի բարդ կլինի, քանի որ ՌԴ-ի և Արևմուտքի միջև հարաբերությունները գերլարված են: Ինչո՞ւ չփորձենք երկու կողմի հետ նորմալ հարաբերություններ ունենալ, ոչ թե առնետի պես վազվզենք այս ու այն կողմ և անընդհատ հարված ստանանք: Պատճառն այն է, որ այս իշխանությունները թույլ են, մտովի տկար, չեն կարողանում սեփական շահը ձևակերպել, երկրի զարգացման հստակ ռազմավարություն ունենալ: Այս մարդիկ չեն կարողանում որևէ լուրջ գործ կատարել, չեն կարողանում սկսել ու վերջացնել որևէ մեծ ծրագիր: Անընդհատ մեղավորներ են փնտրում` նախկիններին, Ռուսաստանին, Զատուլինին, Ավ. Չալաբյանին: Երբ ցույց կտան, թե ինչպես Ջերմուկում կամ Վարդենիսում դիրքերը հետ բերեցին, մենք էլ կասենք` կներեք, ձեզ սխալ էինք քննադատում: Բայց դուք ձախորդ իշխանություն եք, անընդհատ կորցնում եք և փորձում մեղավոր գտնել»,-ասում է Չալաբյանը:  

Բոլորիս ուշադրության կենտրոնում մեր երկրի անվտանգությունն է, և, իհարկե, դրա գլխավոր բաղադրիչը` բանակը: Իշխանություններն այն բարեփոխելուն ուղղված տարաբնույթ ծրագրեր են կյանքի կոչում: «Մինչև 2020 թ.-ի պատերազմը ունեինք պաշտպանական դոկտրին, որի հիմքում հետևյալն էր` ՀՀ-ն և Արցախը միասնական պաշտպանական տարածքն են և երկու հանրապետությունների զինված ուժերն իրականացնում են այդ տարածքի միասնական պաշտպանություն: Պատերազմից հետո Արցախ-Հայաստան միասնական պաշտպանական համակարգը քանդվել է: Արցախն առանձին անկլավ է, որի անվտանգությունն ապահովում են մասամբ ռուս խաղաղապահները, մասամբ պաշտպանության բանակը: Արցախը հանձնելու պատճառով սահմանագիծը, որն ունենք Ադրբեջանի հետ, առնվազն երկու անգամ երկարել է: Դա պաշտպանելու համար արմատապես ռազմական ուրիշ դոկտրին է պետք: Այս իշխանությունները նոր դոկտրին չեն ընդունել: Եթե չունեք նոր դոկտրին, բարդ է ասել` ինչպես են զինված ուժերը բարեփոխում: Պետք է լինի դոկտրին, որը կասի` մեզ պետք է այս տիպի զինված ուժեր, որը կկարողանա հստակ մարտական խնդիրներ լուծել, կունենա հստակ կարողություններ, կոնկրետ տիպի պաշտպանական և հարձակվողական միջոցներ: Դոկտրինի շրջանակում պետք է որոշվի, թե մեզ ինչ է պետք: Չեմ զարմանում, որ նման աշխատանք չի արվել, պաշտպանության նախարարությունում չկա կարողությունն այդ անելու, չկա այդպիսի նախարար և այլն: Իրական բարեփոխման որևէ գործողություն չեմ տեսնում: Նշեմ, սակայն, որ օրինակ` «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլ է: Ժամկետային զինծառողները 6 ամիս անց կարող են 5 տարով պայմանագիր կնքել և անցնել պայմանագրային զինծառայության: Կողմ եմ եղել, որ ժամկետային մեր լավագույն ծառայողները դառնան պայմանագրային զինծառայող: Սա ճիշտ ուղղությամբ գործողություն է»,-ասում է հասարակական-քաղաքական գործիչը:  

  Ի՞նչ անել մի իրավիճակում, երբ իշխանությունն իր քայլերով ցույց է տալիս, որ չի պատրաստվում հեռանալ: «Ունենք իշխանություն, որը մեծ հաշվով ձախողել է իր գործունեությունը և Հայաստանի համար ստեղծել խորը ճգնաժամ: Որպեսզի հեռանան, պետք է լինի հստակ ձևակերպված քաղաքական այլընտրանք: Այս պահի դրությամբ այն դեռ չի ձևավորվել, իմ կարծիքով` ԱԺ-ի ընդդիմությունը բնակչության զգալի մասի կողմից չի դիտարկվում որպես այլընտրանք: Ընդդիմությունն ասոցացվում է նախորդ իշխանությունների հետ, իսկ մարդիկ չեն ցանկանում նրանց վերադարձը: Անհրաժեշտ է նոր ընդդիմության ձևավորում: Որպեսզի նոր ընդդիմություն առաջանա, այն պետք է ունենա ռեսուրսային բազա: Հայաստանի պես երկրում այն հիմնականում իշխանության ձեռքում է: Այս իշխանությունը խանգարում է նոր ընդդիմության ձևավորմանը, դրա վառ օրինակն ամռանն իմ կալանավորումն էր: Հասարակությունը պետք է պատրաստ լինի սեփական ռեսուրսով և անձով մասնակցել պրոցեսին, նա չպետք է սպասի, թե երբ է երկնքից նոր ընդդիմություն իջնելու: Հասարակությունն այդ խնդիրը պետք է իր ձեռքը վերցնի: Ինքս այդ գործընթացին մասնակցում եմ, փորձում եմ կազմակերպել նոր ընդդիմության որոշակի կառույցներ: Պետք է մեր ներքին վախերը հաղթահարենք, պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, սկսենք համագործակցել ու լուծել խնդիրները»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը:

Լինա Արամյան

Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին