Հայերեն
«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» 

ՏԵՍԱՆՅՈւԹ. Վեճ՝ ողբերգական ավարտով. ոչ մարտական պայմաններում զինվորի կորստի հերթական դեպքը

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երկու օր առաջ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքն է գրանցվել։ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է ծառայակից պահեստազորային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ։ Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ վիճաբանության ընթացքում զինծառայողը ինքնաձիգից կրակահերթ է արձակել և Պետրոսյանին գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք հասցրել, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության և զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելով՝ անդամախեղելու հատկանիշներով, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն։

Սպանության մեջ կասկածվողի անձի ինքնությունը կոմիտեն չի բացահայտում։ Ավելի սեղմ էր երեկ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը․ համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել 37-ամյա պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը։ Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Կապանի զորամասի մարտական դիրքերից մեկում։ Մահացած զինծառայող Միսակ Պետրոսյանը Երևանից էր։ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը կատարվածը միջանձնային հարաբերությունների կոպիտ խախտում որակեց։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող, Զինված ուժերում մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանի խոսքով՝ բանակում սպանության և ինքնասպանության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ, իսկ դրանք կանխելու ուղղությամբ արդյունավետ աշխատանք չի տարվում։

Զինված ուժերում մահերի շուրջ 30 տոկոսը կազմում են ինքնասպանության ու սպանության դեպքերը․ միայն 2022 թվականի հունվարից մինչ օրս արձանագրվել է 6 ինքնասպանության և 4 սպանության դեպք․ իսկ, օրինակ, 2021 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր գրանցվել է 8 ինքնասպանություն և 7 սպանություն։ «Խնդիրը, նախևառաջ, անպատժելիության մթնոլորտն է, որովհետև, մենք ուսումնասիրում ենք ԶՈՒ-ում մահացության դեպքերը, հատկապես ինքնասպանության, սպանության, և քրեական գործի քննությունը տևում է բավականին երկար, դեռևս շատ գործեր գտնվում են նախաքննության, դատաքննության ընթացքում, շատերը կարճվել են և պատասխանատուները, բնականաբար, չեն բացահայտվել և առավել ևս պատասխանատվության չեն ենթարկվել»,- նշում է իրավապաշտպանը։ Թավշյա հեղափոխությունից հետո վերաբացված սպանության ու ինքնասպանության քրգործերով ևս որևէ առաջընթաց չկա։

Պատասխանատուները չեն բացահայտվում ու չեն պատժվում․ ընդգծում է իրավապաշտպանը։ Զինված ուժերում նման դեպքերի պատճառը, ըստ Սադիկյանի կանոնադրային հարաբերությունները չպահպանելն է։ «Այս դեպքերը չկանխելու կամ անհրաժեշտ քայլեր և համակարգային լուծումներ չտալու համար, բնականաբար, պատասխանատու են ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը, և, իհարկե, իրավապահ համակարգը՝ գործերը լիարժեք ու համակողմանի չքննելու համար»,- ասում է Սադիկյանը։ 44-օրյա պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որտեղ, որպես կառավարության «ամենակարևոր անելիք», նշված էր նաև՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»։ 2021 թվականի ապրիլին էլ հայտարարեց, թե բանակում բարեփոխումներ են սկսվել․ «Մեր բանակը, զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ»։

Հայաստանի Զինված ուժերն արդիականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից շուրջ 2 տարի է անցել, սակայն ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ներն այս հարցում էական առաջընթաց չեն արձանագրել: Համակարգային բարեփոխումները, որոնց մասին պարբերաբար խոսում են իշխանությունները, չենք տեսնում՝ նշում է Սադիկյանը։

ԳՇ պետն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, որ ինքնասպանություններն ու սպանությունները կանխելու, զինվորների բարոյահոգեբանական վիճակը կարգավորելու համար լուրջ քայլեր են ձեռնարկվում, արդյունքները կտեսնենք ապագայում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան տարիներ շարունակ բարձրացնում է Զինված ուժերում հոգեբանի ինստիտուտի կայացման հարցը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ իրավիճակն ավելի սրվեց և անհրաժեշտ էր պատշաճ աշխատանք տանել զինծառաողների հետ։

Արմինե Սադիկյանը շեշտում է՝ պատերազմից հետո հոգեբանական խնդիրներով, ծանր հոգեվիճակ ունեցող զինվորներին կրկին զորակոչում են բանակ, որն էլ ունենում է իր բացասական հետևանքները։ 2022 թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է զինծառայողի մահվան 51 դեպք: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի ընդամենը 29%-ը, իսկ 71%-ն արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6 %-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։ Մանրամասները՝ տեսանյութում։

«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ» Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ Դավթյան