Հայերեն
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» 

Չպետք է բավարարվենք թշնամու դրոշի խորհրդանշական անարգմամբ, դա շատ թույլ սփոփանք է. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հանգստյան օրերին համացանցում չէին դադարում բուռն քննարկումները դրոշի այրման վերաբերյալ, բերած տարբեր ռացիոնալ և էմոցիոնալ փաստարկների տարափը գերազանցեց հնարավոր բոլոր երևակայելի սահմանները: Ինքս էլ համարելով, որ Երևանի կենտրոնում ընդհանրապես չպետք է բարձացվեր թշնամական և մարդատյաց պետական կազմավորման դրոշը, կուզեի այնուամենայնիվ, որ գնահատելով այս գործողության ողջ խորհրդանշական բնույթը, մենք նաև հիմա կենտրոնանաք ավելի կարևորի վրա:
 
Այսօր այդ ատելի դրոշը փողփողում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներում, մեր բնակավայրերի՝ Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Տեղի, Որոտանի, Շուռնուխի, Դավիթ Բեկի, Կապանի, Ներքին Հանդի, և շատ այլոց անմիջական հարևանությամբ, թշնամին ոչ միայն առաջացել է այդ ուղղություններով, այլև գործող իշխանության թողտվությամբ ամրաշինվել և ամրակայվել է այնտեղ: Էլ չեմ ասում, որ այդ ատելի դրոշը փողփողում է Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի վրա՝ Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, Բերձոր, Քարվաճառ, Տող, Խծաբերդ, Ավետարանոց, և տասնյակ այլ հայկական բնակավայրեր թշնամու կրնկի տակ են, պղծված, ստորացված և լքված հազարամյակներով այնտեղ ապրած իրենց հայ բնակիչների կողմից, և թախծով սպասում են իրենց տիրոջ վերադարձին:
 
Մենք ուստի չպետք է բավարարվենք որևէ կերպ թշնամու դրոշի խորհրդանշական անարգմամբ, դա շատ թույլ սփոփանք է այն վիթխարի կորուստների համեմատ, որ մենք կրել ենք վերջին երեք տարիների ընթացքում: Մեր նպատակը պետք է լինի այդ մարդատյաց, ցավ և ավերածություն բերող դրոշը մաքրել մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունից, յուրաքանչյուր շենից, որտեղ հայ մարդ է ապրել, յուրաքանչյուր եկեղեցուց, որում հայ մարդ է աղոթել, յուրաքանչյուր գերեզմանից, որում հայ մարդ է թաղված, և որի հոգին երկնքից մեզ է նայում և ոգեկոչում հատուցման:
 
Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք, և ինձ այդ համոզմունքը տալիս են այն հայ մարդիկ, որոնք ինձ շրջապատում են, այն մարդիկ, որոնք այսօր չեն կոտրվում, չեն նահանջում, աշխատում են օրնիբուն, մաքառում են ամեն օր, և օր օրի ուղղում են մեր ծռված մեջքը: Այդ մարդիկ մեր երկրի աղն են, մեր հույսը, և նրանց թիվը աճում է՝ արտերկրից հայրենիք են վերադառնում և գործին կպնում նորերը, ապատիայի թմբիրից արթնանում և գործին կպնում են տեղում եղածները, մեզ միանում են արժանապատիվ և ազատասեր երիտասարդներ, և օր օրի աճում է այն բանակը, որն ազատագրելու է մեր հայրենիքը թշնամական դրոշներից, վերադարձնելու է նրան ազատությունը, արժանապատվությունը և խաղաղ կյանքի բերկրանքը:
 
Եթե ուժ և կորով ունեք ձեր մեջ, դուք էլ միացեք, գործ յուրաքանչյուրիդ համար կգնվի! Մինչ այդ, բոլորիդ լավ գործնական շաբաթ եմ ցանկանում, գարնանային արևի ջերմությամբ և արթնացող բնության գեղեցկությամբ լի:
 

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով